• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետությանն էական վնաս է հասցվել

Մարի Չաքրյան 18:18 | 08.09.2022
Մարի Չաքրյան 18:18 | 08.09.2022
Անտառ

Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունն ավարտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի՝ Մարտուն Մաթեւոսյանի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերով քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ»-ի տնօրենը կատարել է լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ: Նա պատշաճ չի կատարել պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Ըստ Քննչական կոմիտեի` «Հայանտառ»-ի նախկին տնօրենը 2007-ի օգոստոսին հանգստի գոտի կազմակերպելու նպատակով տասը տարի ժամկետով, տարեկան 240 հազար դրամով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել՝ վարձակալների ժամանակավոր օգտագործմանը հանձնելով «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք:

2014-ին «Հայանտառ»-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար եւ տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11 միլիոն 371 հազար 517 ՀՀ դրամ (ընդհանուր 34 միլիոն 114 հազար 551 դրամ), որոնք դատարանը բավարարել է:

«Հայանտառ»-ի տնօրենը, սակայն, վարձակալների հետ մտերիմ հարաբերություններից եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները եւ ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային պարբերաբար բանավոր ցուցում է տվել կատարման չուղարկել օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը: Արդյունքում ոչ միայն հեղինակազրկվել է «Հայանտառ»-ը, այլեւ պետությունը կրել է  առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը առանց հիմնավորման 2016-ի դեկտեմբերի հրամանով ամբողջությամբ չեղյալ է համարել մի շարք քաղաքացիների վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի եւ տուժանքի գումարները իբրեւ հողամասերի չօգտագործման դիմաց վնասի հատուցում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կազմակերպության կանոնադրությանը եւ իր աշխատանքային պայմանագրին համապատասխան կազմակերպության ընթացիկ ղեկավարումը պատշաճ կարգով չի իրականացրել: Նա չի կազմակերպել ՊՈԱԿ-ի իրավաբանական եւ մեթոդաբանության բաժնի գործունեությունը, համապատասխան հանձնարարություններ չի տվել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ համապատասխան հայցեր նախապատրաստելու եւ դատարան ներկայացնելու վերաբերյալ: Դրա հետեւանքով չմուծված վարձավճարի եւ տուժանքի գումարները գանձելու ու պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցները ձեռնարկվել են իրավունքի խախտման մասին իմանալուց հետո` հայցային վաղեմության եռամյա ժամկետի խախտմամբ: Դատարանները հայցերը մասնակի մերժել են քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

«Հայանտառ»-ի նախկին տնօրենին օրենքով սահմանված կարգով մեղադրանք է առաջադրվել: Կոմիտեն քրեական վարույթով հայտարարել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ գործն ուղարկել հսկողություն իրականացնող դատախազին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը 13 տարի` 2004-2017-ին, ՀՅԴ անդամ Մարտուն Մաթևոսյանն էր։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ 17%–ի` եթե Վրաստանը երկրորդ ճակատ բացեր, կդառնար ԵՄ թեկնածու երկիր
հաջորդը
Քրեական ենթամշակույթի Գյումրվա ռեստարտը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն