• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ղարաբաղի խանության «ֆենոմենը»

Վահրամ Աթանեսյան 11:30 | 10.09.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 10.09.2022
image

2007 թվականին լույս է տեսել մի գրքույկ՝ «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում»։ Այդ առթիվ «Նորավանք» կենտրոնի անոտացիայում կարդում ենք, որ «ստեղծման պահից ընդհուպ մինչեւ պարսկական Աղա-Մուհամեդ շահի ներխուժումը Ղարաբաղի խանությունը եղել է հայկական պետական կազմավորում, որտեղ Ղարաբաղի մելիքները, քաղաքական իրավիճակից ելնելով պետության գլուխ կարգելով մահմեդականի՝ այդ պետության փաստացի կառավարիչներն էին հանդիսանում»։ Կենտրոնը, սակայն, ցուցաբերել է զգուշավորություն՝ նախապես ընդգծելով, որ «մենագրությունը հիպոթեզ է առաջ քաշում»։

Այդ առթիվ մամուլում հանդիպում ենք երկու բացասական գրախոսության։ «Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում» գրքույկը վիրավորում է արցախցիներին»,- կարդում ենք «Առավոտի» գրախոսականում։

Ավելի խիստ է պատմաբան Գեւորգ Յազճյանի գնահատականը․ «Հաշվի առնելով գրախոսվող մենագրության չափազանց վտանգավորությունը՝ առաջարկում ենք մի բան, որ երբեւէ չենք արել՝ հրապարակավ ԱՅՐԵԼ ողջ տպաքանակը, իսկ ԼՂՀ եւ ՀՀ պետական մարմիններին՝ քննարկել Դավիթ Բաբայանի հայկական պետական մարմիններում աշխատելու նպատակահարմարության հարցը։ Նա, իբրեւ մերօրյա տաղանդավոր մելիք Շահնազար եւ տաշած քար, աննկատ չի մնա։ Մերօրյա Փանահ Ալի Իլհամ Ալիեւները նրան էլ ավելի բարձր պաշտոնների կարժանացնեն»։

Հեղինակի հասցեին գրախոսի վերագրումները կամ գրքի տպաքանակը հրապարակային այրելու կոչը, անշուշտ, անհարիր են գիտական բանավեճի ոգուն եւ ոճին։ Պատմական անցյալը կարելի է եւ շատ դեպքերում պետք է վերաքննության ենթարկվի, գիտնականը որեւէ վարկած առաջադրելու, այն հիմնավորելու, ավանդական մոտեցումները ժխտելու իրավունք, անկասկած, ունի։ Խնդիրն այն է, որ Ղարաբաղի խանության՝ իբրեւ «աշխարհաքաղաքական գաղտնի ծրագրով ստեղծված հայկական պետականության» վարկած առաջադրել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը նաեւ նախագահի խոսնակն էր, իսկ տպագրության երաշխավորը՝ ԼՂՀ ԱԳՆ-ն։ Եվ հարց է ծագում՝ դա պաշտոնապես ընդունված, հավանության արժանացած, որպես պետական տեսակետ ձեւակերպված մոտեցո՞ւմ էր, թե՞ արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես ընդառաջել է իր երկարամյա աշխատակցին։

Ընդ որում՝ այս թեմային անդրադառնալու որեւէ շարժառիթ եւ, մանավանդ, ցանկություն չէր լինի, եթե տասնհինգամյա վաղեմության պատմագիտական վարկածը տեղ չգտներ վերջերս արդեն Արցախի ԱԳՆ-ի անունից պաշտոնապես հրատարակված գրքույկում․ «Թեպետ ներկայիս Ադրբեջանի իշխանությունը փորձում է Ղարաբաղի խանությունը ներկայացնել որպես ոչ հայկական պետական կազմավորում, այդ միավորումն իրականում ստեղծվել է Արցախի հասարակական-քաղաքական եւ կրոնական վերնախավի կողմից աշխարհաքաղաքական նպատակներով։ Այդ համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Ղարաբաղի խանի իշխանությունը կրում էր նոմինալ բնույթ, որոշում կայացնելու իրական լծակները գտնվում էին հայ մելիքների ձեռքում։ Շուշին մայրաքաղաք դարձնելու որոշումը եւս հայոց ավագանին էր կայացրել»,- կարդում ենք այնտեղ։

Սա արդեն պաշտոնական գնահատական է, ուստի պետք է փորձել հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում Արցախի ԱԳՆ-ն։ Եթե խնդիր է, որ շեշտվի պատմական անցյալում Արցախի քաղաքական ինքնուրույնությունը, ապա ինչո՞ւ անդրադարձ չկա նախախանական դարաշրջանին, երբ Պարսկաստանի Նադիր շահի հատուկ ֆերմանով Արցախը դուրս է բերվել Գանձակի բեգլարբեկության ենթակայությունից եւ կազմավորվել որպես «մահալե խամսե» ինքնավարություն Դիզակի մելիքական տան գերագահությամբ։

Չէ՞ որ Փանահի արշավանքը հենց պետական այդ կազմավորումը ոչնչացնելու նպատակ է հետապնդել։ Բայց սա պատմագիտական բանավեճի նյութ է, թող մասնագետները խորանան։ Քաղաքական իմաստով ի՞նչ ենթատեքստ ունի «մահմեդականի գլխավորությամբ հայկական պետականության» թեզը, ո՞րն է Ղարաբաղի խանության «ֆենոմենի» արդեն պաշտոնապես վկայակոչման իմաստը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանում պահվող 33 հայ եւ 303 բռնի անհետացած. Քրիստիննե Գրիգորյան
հաջորդը
Եղիսաբեթ Երկրորդի մահվամբ փակվեց ամբողջ պատմական դարաշրջան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն