• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ոտնձգություն համաշխարհային նշանակության էկոհամակարգերի նկատմամբ

Մարի Չաքրյան 12:00 | 18.09.2022
Մարի Չաքրյան 12:00 | 18.09.2022
Jermuk

Սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով մեծ վնաս են կրել անտառներն ու էկոհամակարգերը:

Ադրբեջանը թիրախավորել է Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի բնության հատուկ պահպանվող տարածքներն ու անտառները, որոնք հարուստ են էնդեմիկ եւ վերացման վտանգի տակ գտնվող այնպիսի տեսակներով, որոնց նշանակությունը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Միջազգային հանրությունը մի շարք բնապահպանական համաձայնագրեր է մշակել ու ջանքեր ներդրել՝ պահպանելու այդ էկոհամակարգերը:

Դրանցից են՝ «Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին»  (Բեռն 1979 թ.), ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին (Ռիո դե Ժանեյրո, 1992 թ.), Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին, Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին, ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի (Փարիզ, 1994 թ.), Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքների պահպանության եւ օգտագործման մասին, Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին» (Փարիզ, 1972 թ.) եւ այլ համաձայնագրեր: Այս փաստաթղթերին միացել է ոչ միայն Հայաստանը, այլեւ Ադրբեջանը՝ ընդունելով դրանց սկզբունքներն ու ստանձնելով դրանցով սահմանված պարտավորությունները:

Վտանգված տեսակների՝ Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների ապրելավայրը՝ վտանգված

Համապատասխան  փաստահավաք աշխատանքի արդյունքում շրջակա միջավայի նախարար Հակոբ Սիմիդյանը դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ եւս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի գործողությունների հետեւանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։

Նա մասնավորապես տեղեկացրել է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետեւանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը: 10 հա անտառածածկի այրման հետեւանքով վնաս է կրել կենսաբազմազանությունը՝ ներառյալ էնդեմիկ բուսական եւ կենդանական աշխարհը:

«Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ եւ այլն) ապրելավայրն են, կարեւոր միջանցք են այդ տեսակների միգրացիայի համար: Նման գործողությունները միանշանակ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով եւ կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա»,- նշել է նախարարը գրության մեջ։

Արհամարհանք միջազգային կոնվենցիաներով սահմանված սկզբունքների նկատմամբ

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաեւ Կեչուտի ջրամբարը: Մինչդեռ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներով, հակամարտության գոտիներում բնական ժառանգության պաշտպանության, շրջակա միջավայրի աղտոտումից զերծ պահելու միջազգային մի շարք փաստաթղթերով ռմբակոծության օբյեկտներ չեն կարող լինել վտանգավոր օբյեկտները` ատոմակայանները, ամբարտակները, պոչամբարները այլն, արգելվում է անտառներն ու  բուսածածկերը վերածել հարձակման օբյեկտի, անգամ եթե այդպիսի բնական տարրերն օգտագործվում են մարտիկների պատսպարվելու, թաքնվելու կամ քողարկվելու համար:

Հաշվի առնելով, որ թիրախավորված տարածքներն ունեն էնդեմիզմի բարձր մակարդակ՝ հազվագյուտ տեսակների համար բնադրավայր են, համաշխարհային գենետիկ ժառանգության պահեստարան, միջազգայնորեն ճանաչված բնության պահպանության գոտիներ՝ ոտնձգությունն այս տարածքի էկոհամակարգերի նկատմամբ թշնամանք է համայն մարդկության ու մոլորակի հանդեպ, արհամարհանք միջազգային կոնվենցիաներով սահմանված սկզբունքների ու դրույթների նկատմամբ։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեր այցը Հայաստան ԱՄՆ-ի հաստատակամ վճռականության հզոր խորհրդանիշն է. Նենսի Փելոսի
հաջորդը
Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն