• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Բարաթը բե՛ր, կոնը տա՛ր

Աննման Մինասյան 16:45 | 19.09.2022
Աննման Մինասյան 16:45 | 19.09.2022

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում 577 հեկտար անտառ կա: Հիմնական ծառատեսակները մշտադալար սոճին ու եղեւնին են, բայց կան նաեւ մրգատու եւ դեկորատիվ ծառեր:

«Որ մարդիկ մտնեն անտառ, վնասեն կամ կտրեն ծառերը, չլսված բան է, հատկապես վերջին տարիներին,- ասում են ջաջուռցիները,- նախ մենք մեր ձեռքով չենք վնասի մեր հարստությունը, բացի այդ՝ ահռելի տուգանքներ են սահմանված, անտառը հսկվում է»:

«Չվնասելն ընդունում ենք, բայց գոնե մի փոքր օգտվենք մեր իսկ ունեցածից՝ առանց վնաս հասցնելու անտառին»,- ասում է Ջաջուռ գյուղի բնակիչ Մարիամ Խաչատրյանը: Պատմում է, թե ինչպես էին անտառից պարկերով կոն հավաքում, բերում, ձմռան վառելիքի խնդիր լուծում: Հիմա արգելված է անտառ մտնելը, ուր մնաց կոն ու չոր ցախ հավաքելը: Անտառապահն ասում է՝ բարաթը բե՛ր, մտի՛, մեկը չէ, տա՛սը հավաքիր: Թույլտվության փաստաթուղթ չունեն, քանի որ անապահով չեն համարվում:

Anush Tadevosyan & Mariam Khachatryan

ձախից՝ Անուշ Թադեւոսյան, Մարիամ Խաչատրյան

Անուշ Թադեւոսյանը նույնպես դժգոհում է, որ իրենց անտառից մի քանի պարկ չոր կոն չեն կարող հավաքել, ասում է՝ գյուղում բոլորն էլ վառելիք չունեն, ինչու են առանձնացնում ապահով-անապահովի: Անգամ դեպք է եղել, որ գնացել, հավաքել է, թույլ չեն տվել բերել, հետ է դատարկել:

ՋArtak Mkhitaryanաջուռի անտառի պահակ Արտակ Մխիթարյանը կոն հավաքելն արգելող որոշումից հետո մշտական անախորժությունների մեջ է համագյուղացիների հետ: Ասում է՝ ինքը կատարող է. «Ինձ ասել են՝ եթե գալիս են, մեզ մոտ ուղարկի՛ր, չթողնես՝ անտառ մտնեն: Մինչեւ համապատասխան թույլտվությունը չբերեն, ես չեմ կարող թողնել՝ կոն հավաքեն: Եթե ես թողնեմ, ուրեմն գործս չեմ կատարում»,- սպառիչ պատասխանում է պահակը:

Kolya GrigoryanԳյուղի վարչական ղեկավար Կոլյա Գրիգորյանը նույնպես կռվախնձոր դարձած կոնի հարցը չի կարողանում կարգավորել: Ասում է՝ գյուղը գազաֆիկացված չէ, վառելիքի այլընտրանք չկա: Վաճառքում վառելափայտ գրեթե չկա, եղածն էլ աստղաբաշխական գնով է վաճառվում: Միայն գոմաղբով են տուն տաքացնում, կոնն ու չոր ճյուղն էլ մնում անտառում, չորանում են:

Vasia Arshakyan«Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասյա Արշակյանն ասում է՝ մարզում 2300 հեկտար անտառածածկ տարածք ունենք, հիմնականում սոճի: Եվս 7 հեկտար անտառ էլ եկող տարում է հիմնվելու: Վստահեցնում է՝ անտառտնտեսությունն այս տարի ոչ մի խախտում չի գրանցել: Աշխատում են միայն օրենքով ու մաքուր թղթաբանությամբ: «Կոն եւ չոր ճյուղ հավաքելու համար թող գան անտառտնտեսության գրասենյակ, թույլտվություն ստանան: Եթե անապահովության ցուցանիշը հաղթահարվեց, համապատասխան որոշում կկայացնենք, թող գնան, հավաքեն: Դրա համար ոչ մի դրամ վարձավճար նախատեսված չէ»:

Մինչ Ջաջուռում չեն կարողանում մի հայտարարի գալ ու որոշել, թե ով է ավելի անապահով, ում է բաժին հասնելու անտառի բարիքը, շուտով ձյունը կգա ու կփչացնի կռվախնձորը: Եվ կլինի այնպես, ինչպես միշտ՝ ո՛չ ինձ, ո՛չ քեզ…

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի. Բրայան Մեյ
հաջորդը
Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին ձեռնտու է բոլորին․ իրանցի դիվանագետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն