• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Շակարթ. նշտարը վրձնով փոխարինելու ճանապարհին

Մարիամ Սարգսյան 14:30 | 20.09.2022
Մարիամ Սարգսյան 14:30 | 20.09.2022
Shakart

Շակարթի ամենամեծ ու ամենափոքր նկարներն իրարից չափերով միլիոն անգամ տարբեր են: Նա ցանկանում է այդ տարբերությունը հասցնել մեկ միլիարդ անգամի: Երիտասարդ նկարիչը, սակայն, շատ արվեստագետների նման իր ճանապարհը սկսել է սովորական թուղթ ու մատիտից: Հետո թուղթը փոխարինել է փոքր առարկաներով՝ սուրճի, բրնձի ու լուցկու հատիկներով, կոճակով, դեղահաբերով…

ShakartՍկզբում միայն սեւ մատիտով է նկարել, հետո սկսել են գույները գրավել: Նկարչական կրթություն չստացած Շակարթը ժպիտով է հիշում. երբ առաջին անգամ յուղաներկերը ձեռքն է վերցրել, չի իմացել ինչպես օգտագործել, ներկն ինչպես բացել: Ինքնուս արվեստագետի համար նկարչության նրբությունները հասկանալը երկար ժամանակ չի պահանջել:

Մասնագիտությամբ բժիշկ Շանթ Կարապետյանից նկարիչ Շակարթ դառնալու ճանապարհն այնքան սահուն է եղել, որ արվեստագետը դժվարությամբ է հիշում՝ երբ որոշեց վրձինը ձեռքն առնել ու նկարչությունը սիրելի զբաղմունքից նաեւ մասնագիտության վերածել:

ShakartՇակարթն ասում է՝ թեեւ բժշկությունն ու նկարչությունը ծայրահեղ տարբեր են, հաճախ էլ՝ հակասական, բայց առաջինի հետքը երկրորդում երեւում է: «Նկարչական դպրոցներում մարդու անատոմիա են սովորում, իսկ ես սովորել եմ բժշկություն: Ինձ չճանաչող մարդիկ, որոնք առաջին անգամ տեսել են իմ գործերը, ասել են՝ շատ լավ անատոմիական ձեռագիր ունես՝ առանց իմանալու, որ ես բժշկական կրթություն ունեմ: Ինձ համար աննկատ է այդ կապը, բայց այն փաստորեն կա»:

Բժշկական համալսարանում սովորելն ու նկարելը համատեղելը հեշտ չի եղել: Ասում է՝ մի նկար ստանալու համար ժամեր ու անքուն գիշերներ են պահանջվում, հետո էլ պետք է առանց քնելու դասի հաճախել: Բայց երկու մասնագիտությունների հանդեպ սերն օգնել է հաղթահարելու դժվարությունը:

Որոշ ժամանակ Շակարթը վստահ է եղել՝ պլաստիկ վիրաբույժ է դառնալու: Ասում է՝ դա ամենամոտն է արվեստին, բայց մտափոխվել է: «Ամեն դեպքում նկարչությունն ուրիշ է: Ծայրահեղ օրինակ է գուցե, բայց եթե մարդու քիթը վիրահատեմ, նա ինչ-որ ժամանակ հետո մահանալու է, իսկ եթե նկարեմ կամ քանդակեմ, ես կմահանամ, բայց այդ գործը կմնա»,- նշում է նա:

Shakart2021-ին կայացել է Շակարթի առաջին մեծ ցուցահանդեսը: Հենց այդ ժամանակ է հասկացել՝ եթե նույնիսկ մի օր որոշի մասնագիտություններից մեկից հրաժարվել, բժշկությունը կլինի: «Հիմա ինձ ազատ եմ թողել, չեմ մտածում բժշկության ու արվեստի միջեւ ընտրություն կատարելու մասին: Բայց մի բան հստակ է՝ թեւեր եմ ստացել հենց ցուցահանդեսիս ժամանակ»,- ասում է նկարիչն ու հավելում՝ լավագույն մասնագիտությունը բարձր վարձատրվող հոբբին է:

Շակարթը կարծում է՝ հայաստանյան իրականությունում բարդ է թե՛ սկսնակ բժշկի, թե՛ սկսնակ արվեստագետի աշխատանքը: Նախնական փուլում երկու ոլորտներում էլ նվազագույն պահանջները բավարարելը դժվար է, բայց բժշկությունն անմահ գործ է. մարդիկ երբեք առողջ չեն ծնվելու, չեն ապրելու միշտ առողջ:

«Արվեստը հաճույքի էլեմենտներ է պարունակում. պատիդ կարող ես նկար չունենալ, բայց երբ մի տեղդ ցավի, բժիշկ պետք կգա: Քեզ միանշանակ ավելի «տաքուկ» կզգաս բժշկությունը շարունակելու դեպքում, արվեստն ավելի ռիսկային է»:

Շակարթը «երազանք» բառն առանձին չի գործածում, անպայման ավելացնում է նպատակը: Իր հաջորդ երազանք-նպատակը քանդակագործություն սովորելն ու դրանում հմտանալն է: Ասում է՝ եթե նկարչության դեպքում հնարավոր է ինքնուրույն սովորել, ապա քանդակագործությունն ավելի շատ ջանք է պահանջում:

Shakart«Մինչեւ մի նպատակին հասնելը պետք է ունենալ հաջորդ նպատակը, որ ներկայիդ արածը վերջինը չթվա: Ձգտումների հարցն էլ կա. ցանկանում եմ ինձ փորձել նաեւ Հայաստանից դուրս, քանի որ այստեղ դաշտը փոքր է, հետեւաբար մրցակցությունն էլ է թույլ: Դա լճանալու պատճառ է դառնում»,- ասում է նկարիչը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսին պատրաստ է միջնորդ լինելու Երեւանի եւ Բաքվի համար. Դարչիաշվիլի
հաջորդը
Չինաստանից Իրան երկաթուղի կգործարկվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն