• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ստատուս քվոն եկել է Հայաստան

Տիգրան Պասկեւիչյան 12:00 | 21.09.2022
Տիգրան Պասկեւիչյան 12:00 | 21.09.2022
Independence day

Անկախության առաջին օրերից բազմաթիվ մարդիկ չէին հավատում մեր երկրի ինքնիշխանությանը, որովհետեւ չափում էին բացարձակության էտալոնով։ Նրանց թվում էր, թե սեպտեմբերի 22-ին անկախը պետք է առնվազն հաշվի չնստեր ո՛չ մերձակա, ո՛չ էլ հեռավոր երկրների հետ։ Իսկ եթե հաշվի էր նստում, էլ ի՜նչ անկախություն, ի՜նչ ինքնիշխանություն։ Լավ չէ՞ր Խորհրդային Հայաստանը, որ երկաթե վարագույրից ասդին պարտապարատչիկների շուստրիությամբ կարողանում էր գոյատեւել։

Հավաքական մեր պատկերացումն ի սկզբանե կառուցվել էր նիհիլիզմի եւ մաքսիմալիզմի քարերով. մենք շատ փոքր եւ թույլ ենք ինքնուրույն ապրելու համար, բայց շատ մեծ ու հավակնոտ, որ լինենք սոսկ սովորական մի երկիր։

Արդեն 1991-ի ամռանը՝ հանրաքվեի նախօրեին, առաջ քաշվեց «Համաշխարհային ազգ» գաղափարը, որն, ըստ իս, նախամայրն է մեր բոլոր դժբախտությունների։ Կասեք՝ բա Դաշնակցությունը, բա Հայ դատը։ Դրանք կային, բայց նորագույն պատմություն ներմուծվելու համար սողանցք էր հարկավոր։ «Համաշխարհային ազգի» թեեւ չձեւակերպված, միս ու արյուն չստացած գաղափարն այդ սողանցքն էր։

1988-ի շարժումը (գոնե մայիսից) պրագմատիզմն էր ընտրել որպես անվտանգ պայքարի միջոց, եւ դրանում տեղ չէր կարող ունենալ անիրապաշտությունը։ ՀՅ դաշնակցությունն ու Հայկոմկուսը ձեն ձենի տված դրա համար էին պայքարում շարժման դեմ, դրա համար էին նզովում անկախությունն ու անջատումը ԽՍՀՄ-ից։

Գոնե առաջինի համար հույսը պատերազմն էր։ Պատերազմը, որն ազգային-ազատագրական խանդավառությամբ պետք է մթագներ սթափ դատողությունը, իղձերի եւ հնարավոր ձեռքբերումների հավասարակշռելիությունը։

Առանց «Համաշխարհային ազգ» լոզունգի այդ մթագնումը լինելիք բան չէր։ Ու թեեւ դրա հեղինակ Վազգեն Մանուկյանն ու սպարապետ Վազգեն Սարգսյանն ի սրտե ատում էին միմյանց, բայց երկրորդն առաջինի հոգեզավակն էր։

«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու։ Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի մեջ, ձայնի մեջ անկախություն բառն արտասանելիս չկա ոգեւորություն։ Դա ցավալի է, բայց փաստ է։ Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ։ Մենք կկործանվենք, եթե ժողովուրդն սկսի ատել այս գաղափարները»,- բանախոսում էր Վազգեն Սարգսյանը, կարծեմ, 1999-ի գարնանը։

Ոնց էր պետությունը հզոր եւ հարուստ դառնալու ստատուս քվոյի պայմաններում՝ բանախոսը ոչինչ չէր ասում։ Պետության պատասխանատուները ոնց թույլ չէին տալու, որ ստատուս քվոյի պայմաններում Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ՝ բանախոսը ոչինչ չէր ասում։

Ասում էր միայն, որ «21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»։

21-րդ դարն էլի մերն է՝ որպես ժամանակի հաշվարկ, այսինքն՝ չենք կարող ասել, որ հիմա ապրում ենք 19-րդ դարում (թեեւ՝ գուցե)։ Մերը չեն, սակայն, ո՛չ Անկախությունը, ո՛չ Ազատությունը, ո՛չ Հաղթանակը։

Մեզ մնացել է միայն ստատուս քվոն, որը պատերազմից հետո աննկատ Հայաստան է տեղափոխվել։ Եվ համաշխարհային ազգեր ներկայացնող բարձրաստիճան տիկնայք/պարոնայք մրցում են ա՛յս ստատուս քվոյի համար։

Անկախ Հայաստանը տարրալուծվել է «Համաշխարհային ազգ» գաղափարի մեջ, թեեւ հակառակն էր ակնկալվում։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի անկախության ճանապարհը. Շահեն Պետրոսյան
հաջորդը
Աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն