• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Թանկ պաստառներ, մաշված խոստումներ

Աննման Մինասյան 20:45 | 25.09.2022
Աննման Մինասյան 20:45 | 25.09.2022
Election Ani, Shirak marz

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում րոպեներ առաջ ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին: Մնում է հաշվեն ձայներն ու իմանան՝ նոր համայնքապետ են ունենալու, թե 18 տարվա ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանն է շարունակելու ղեկավարել Անին։

Օգոստոսի 31-ից ընտրապայքարի մեջ էին երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արման Սարիբեկյանի, «Ազգ-համայնք» դաշինքը գործող ղեկավար Արտակ Գեւորգյանի եւ «Հայկական երազանք» կուսակցությունը Ագուն Սաղաթելյանի գլխավորությամբ։ Ընդհանուր թեկնածուների թիվը 147 է։

33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը տեղեկացնում է, որ թեեւ ընտրապայքարը թեժ էր, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող միջադեպեր չեն գրանցվել։ Մարդիկ նախորդ ընտրությունների համեմատ ակտիվ են եղել։

Election Ani communityԱնի համայնքի 18 բնակավայրերի 20 ընտրատեղամասերի 15 901 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7961 մարդ, շուրջ 50 տոկոսը։

Անի համայնքի Մարալիկ բնակավայր մտնողին անասելի խտությամբ փակցված նույնատիպ ցուցապաստառները լուր են տալիս․ «Անիում ապագա կա՛, կա՛ ապագա»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառների թվից հետ են մնում գործող համայնքապետի մեծադիր նկարները։ «Հայկական երազանքի» թեկնածուն ցուցապաստառների մրցապայքարին չի դիմացել, ո՛չ սյուներից, ո՛չ պատերից չի ժպտում ընտրողին, փոխարենն ասաց՝ ինձ Անիում անձամբ են ճանաչում։

Election Ani communityՄարալիկցիները կես կատակ, կես լուրջ ասում են, թե ամեն մեկի համար մի քանի պաստառ են դրել։ Յուրաքանչյուր երկկողմանի պաստառի համար միջինը ծախսվել է 200 հազար դրամ։ «ՔՊ-ն պետության գումարներից է ճոխ-ճոխ ծախսել, ՀՀԿ-ն էլ՝ համայնքի։ Բա ժամանա՞կն էր այսքան գումարը վատնելու»,- վրդովված ասացին մարալիկցիները։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված հայերին
հաջորդը
Մոսկվան Երեւանին 5 միլիարդ դոլար կաշառք է առաջարկել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն