• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Չորս օր գրքի ու գրականության հետ

Տիգրան Գրիգորյան 17:00 | 26.09.2022
Տիգրան Գրիգորյան 17:00 | 26.09.2022
Book Fest 2022

Գրքի երեւանյան փառատոնը Հայաստանում գրականության եւ գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Այն իրականացվում է 2017 թվականից եւ այս տարի նվիրված կլինի Վահագն Դավթյանի հարյուրամյակին։ Փառատոնը կտեւի երեք օր՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը, եւ կներառի բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում ՝ գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, մի քանի անվանակարգերում գրական մրցույթ, շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, վարպետության դասեր, հայ եւ արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ, համերգներ եւ այլն:

Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ 60 միջոցառում։ Գրական այս կարեւոր իրադարձությանը կմասնակցեն անվանի ստեղծագործողներ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը եւ տասնյակ ուրիշներ։

Տարվա ամենասպասված գրական միջոցառումը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Աբովյան 2): Համաժամանակյա միջոցառումներ են նախատեսված նաեւ Խաչատուր Աբովյանի եւ Եղիշե Չարենցի տուն-թանգարաններում, Ռուսական արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային գրադարանում, Երեւանի պետական եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարաններում, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում, «Զանգակ» գրատանը:

Armen SargsyanԾրագրի եւ գրահրատարակչական ոլորտի որոշ հարցերի շուրջ զրուցել եմ փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի հետ:

Առաջինը, որ հետաքրքրում է ինձ, այն ուղենիշներն են, որոնք այս տարի ամրագրել է Գրքի երեւանյան փառատոնը, ի՞նչ ուղերձներ ունի եռօրյա գրական հավաքը։

Գրքի երեւանյան փառատոնի նպատակը հայ դասական եւ ժամանակակից գրականության հանրահռչակումն է, ստեղծագործողների համար նպաստավոր պայմանների ստեղծումը, գրականության եւ գրահրատարակչության ոլորտը կազմող բոլոր օղակների հավասարաչափ զարգացումը, համագործակցությունների հարթակ դառնալը, ընթերցանության խթանումը, ոլորտում միջազգային շփումներին զարկ տալը, համագործակցությունը։

Այս տարի փառատոնն ավելի է ընդարձակել իր սահմանները եւ աշխարհագրությունը՝ նպատակ ունենալով գրավելու նոր լսարաններ։ Գրականությամբ աշխարհին ներկայանալը մեր կարեւոր ուղենիշն է, եւ ակնկալվում է տարբեր պատասխանատուների հոգատար վերաբերմունքը։ Արտասահմանյան տասնյակ գրողների հետաքրքրությունը մեր փառատոնի նկատմամբ փաստում է վերջինի հաջողությունը։ Եվ այսօրվա խտացած վշտի մեջ փառատոնն ասես մի կում թարմ օդ լինի, որը շնչելու համար կփորձենք տներից դուրս հանել մարդկանց։

Ինչպես հայտնի է, լինելու են ավելի քան 60 հանդիպումներ, որոնք տարաբնույթ են եւ հետաքրքրական, ի՞նչ եք կարծում, դրանք կկարողանա՞ն ձեւավորել հասարակական դիսկուրսներ։

Գրքի երեւանյան փառատոնը կրթական, մշակութային, ինտելեկտուալ հարթակ է։ Այն հավաքում է մտքեր, գաղափարներ, նախագծեր՝ դրանով իսկ նպաստելով ոլորտում նոր քննարկումների։ Փառատոնը ժամանց չէ, այն մտքի կարեւոր ներկայություն է։ Եթե ուշադիր ուսումնասիրեք ծրագիրը, կտեսնեք, որ այն արծարծում է մի շարք խնդիրներ, որոնք հուզում են թե՛ հայ, թե՛ օտարերկրացի ընթերցողներին եւ մտավորականներին։ Գրաքննադատության ժանրի ճգնաժամը, ստեղծագրության ոլորտում կրթական պակասը, դասական գրականության վերարժեւորումը, պոեզիայի մարգինալացումը, կինո-գրականություն անհաշտ մտերմությունը, արվեստի ոլորտում համագործակցության խութերը եւ այլ խնդիրներ մեր տեսադաշտում են։ Հայ եւ օտարազգի մասնագետների հետ անցկացվող պանելային քննարկումների ընթացքում կփորձենք պատասխանել այս եւ մի շարք այլ հարցերի։

Եվ իմ վերջին հարցը․ ի՞նչ արդյունքներ կան այս տարի գրահրատարակչական ոլորտում, կցանկանայի որոշ չափով անդրադառնայիք վերջին շրջանի ձեռքբերումներին եւ խնդիրներին։

Գրահրատարակչության ոլորտը մեր երկրում ամենազարգացողներից է։ Այն սրընթաց հուն է մտել 2012 թվականից, երբ Երեւանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրքի մայրաքաղաք։ Եթե ուսումնասիրեք Հայաստանի ազգային գրապալատի, այժմ արդեն՝ Հայաստանի ազգային գրադարանի տրամադրած տվյալները նոր հրատարակությունների մասին, պարզ կդառնա, որ թվերն աճում են։

book fest 2022Միայն 2021 թվականին մեր երկրում լույս է տեսել 2512 անուն գիրք։ Բացվում են նոր հրատարակչություններ, նոր գրախանութներ։ Սա շատ ոգեւորող է։ Գրախանութներում ավելի շատ հայալեզու գրականություն է սպառվում՝ ի հակադրություն նախորդ տարիների, երբ գերակշռում էին այլ լեզուներով հրատարակությունների վաճառքի ծավալները։ Մեր խնդիրն է հայ գրականությունը Հայաստանի սահմաններից դուրս թարգմանաբար տարածելը։ Մի մեծ ժամանակահատված բաց է թողնվել այս ոլորտում։ Հիմա պետք է մեծ-մեծ քայլերով առաջ գնանք։

Մի կարեւոր ծրագիր է գործում՝ «Հայ գրականությունը թարգմանություններում», որի շրջանակում վերջին չորս տարում արտերկրում լույս է տեսել 50 գիրք 20 լեզվով։ Գերակշիռ մասը ժամանակակից գրականությունն է, դա շատ է ոգեւորում։ Մեր գրողները ոչնչով չեն զիջում իրենց արտասահմանյան գործընկերներին։ Մերոնք ե՛ւ լավ են գրում, ե՛ւ պատրաստված են, ե՛ւ ինտելեկտուալ, ե՛ւ շատ կարդացած։ Վստահ եմ, որ հաջողելու ենք։ Մեր ոլորտը շատ նվիրյալներ եւ պրոֆեսիոնալներ ունի, որոնց ամենօրյա աշխատանքն արդեն արդյունք է տալիս։ Խաղաղություն թող լինի։

Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։
Tigran Grigoryan
Տիգրան Գրիգորյան

Արվեստաբան եւ միջնադարագետ։ Գրում է մշակույթի մասին։ Հետաքրքրության առանցքում են՝ փիլիսոփայությունը, արվեստները, գրականությունը եւ միջմշակութային փոխառնչությունները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձգտում ենք կանխելու հակամարտության ընդլայնումը. Բլինքեն
հաջորդը
Շուրջ 2 միլիոն 255 հազար պատվաստում կորոնավիրուսի դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն