• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վայոցձորցին հանքի ճանապարհով գնալ չի ուզում

Մարիամ Սարգսյան 14:15 | 27.09.2022
Մարիամ Սարգսյան 14:15 | 27.09.2022

Վայոցձորցիները վերջին մի քանի տարիներին տարբեր ձեւաչափերով արձանագրել են, որ դեմ են մարզում հանքարդյունաբերությանը, այդ թվում՝ Գլաձորի բազմամետաղային հանքի շահագործմանը: 2022 թվականի օգոստոսի 18-ին «Մետալ Գոլդ» ՍՊԸ-ն փորձել էր Եղեգնաձոր խոշորացված համայնքի Գլաձոր բնակավայրում անցկացնել հերթական հանրային լսումը՝ Թեքսարի տարածքում ուսումնասիրություն անցկացնելու համար:

Բնակիչները, սակայն, պնդում են, որ ընկերությունը, ներկայանալով տարբեր անուններով, փորձում է հանրային լսում անցկացնել այն դեպքում, երբ չունի դրա թույլտվությունը: Քննարկումն անցել էր լարված մթնոլորտում, բացի դրանից՝ հանքին դեմ արտահայտվողները չէին կարողացել ներկայացնել իրենց տեսակետները: Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ «Մետալ Գոլդ»-ը ստացել է միայն կամերալ ուսումնասիրությունների թույլտվություն, որի համար հանրային լսում անհրաժեշտ չէ, մինչդեռ ցանկանում է Թեքսարի տարածքից 2500 խորանարդ մետր հանույթ տանել՝ իր պնդմամբ՝ ուսումնասիրության նպատակով:

«Չեն ներկայացնում՝ 2500 խորանարդ մետր հողը հանելն ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, թափոնների հարցն ինչպես է լուծվելու, ջրային ռեսուրսներն ինչ վտանգի կենթարկվեն»,- ասում է Հայկ Իսախանյանը:

Gladzor villageԼարված մթնոլորտում անցկացված քննարկումն անցել է Գլաձորի մարզադաշտում: Սկզբում հայտարարել են, թե քննարկումը չի լինելու, ժամեր անց այն կայացել է, երբ հանքին դեմ արտահայտվողներից քչերն են ներկա եղել: Իսախանյանն ասում է՝ հանքին կողմ քաղաքացիներին էլ հեռախոսների լույսի տակ ինչ-որ փաստաթուղթ են տվել ստորագրելու: Քանի որ հանքին դեմ արտահայտվողներն իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել, դիմել են Եղեգնաձորի համայնքապետարան՝ ներկայացնելով իրենց դժգոհությունը: Համայնքապետարանը բացասական եզրակացություն է տվել հանրային լսմանը: Բնակիչները, սակայն, վստահ չեն՝ արդյոք ընկերությունը եւս մեկ անգամ հանրային լսման հայտ չի ներկայացնի:

Իսախանյանը խնդրահարույց է որակում նաեւ քննարկման անցկացման վայրը: «Համայնքում մեծ ամֆիթատրոն կա, փոխանակ այնտեղ կազմակերպեն, որ ներկա լինեն բոլոր ազդակիր համայնքների բնակիչները, անցկացնում են Գլաձորի մարզադաշտում, որտեղ անբարեկարգ վիճակ է, նստելու տեղ չկա»,- ասում է նա:

Վերնաշենի բնակիչ, «Վայոց ձորի էվոլյուցիա» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Առաքելյանն էլ հիշեցնում է՝ մի անգամ էլ ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում հանրային լսում էր անցկացնում դպրոցի փոքր դահլիճում, ինչը եւս խոչընդոտել էր շատերի մասնակցությունը: Առաքելյանը կարեւորում է նաեւ, որ ազդակիր համայնքներ չեն համարվում Հերհերն ու Կարմրաշենը, մինչդեռ հանքի շահագործման դեպքում այդ բնակավայրերը եւս մեծ վնասներ են կրելու:

Շուտով Վերնաշեն բնակավայրում կառուցվելու է ջրամբար, ու համայնքի 800 հեկտար տարածք կդառնա ջրդի: Սա, ըստ բնակիչների, համայնքի զարգացման նախագիծ կարող է դառնալ ու բնակիչների համար երկարաժամկետ եկամտի աղբյուր ապահովել, զարգացնել «Վերնաշեն» ապրանքանիշը: Հանքարդյունաբերությամբ զբաղվել ցանկացողները, սակայն, հանքի ու ջրամբարի միջեւ հակասություն չեն տեսնում: «Ասում են՝ հանքն ինչո՞վ է խանգարում ջրամբարին, մինչդեռ պատասխանը տեսանելի է. առաջինի դեպքում արդյունքը կարճաժամկետ է լինելու, ու գյուղացին միայն բացասական հետեւանքն է տեսնելու, երկրորդի դեպքում բնակչությունը մշտական եկամտի աղբյուր կարող է ունենալ»,-ասում է Հայկուհի Առաքելյանը:

Նա նշում է, թե շատ գյուղացիների շահագրգռում են աշխատանք ունենալու հնարավորությամբ: Գյուղերում աշխատանքի խնդիրը սրված է, ու բնակիչները երբեմն այլ ելք չեն տեսնում, քան հանքի շահագործումը: «Ես կասկածում եմ, թե բնակիչներին աշխատանքով կապահովեն: Նախադեպեր էլի կան, իրենք հիմնականում իրենց աշխատողներին են բերում, լավագույն դեպքում համայնքներից մի քանի վարորդի են աշխատանքի ընդունում: Գյուղացիներին կանգնեցրել են ընտրության առջեւ. եթե մարդն օրվա հացի խնդիր ունի, բնականաբար չի մտածելու հանքի հետեւանքների մասին»,- ասում է նա:

Hayk IsakhanyanՀայկ Իսախանյանն էլ նշում է՝ հանքի շահագործումն արգելող մի շարք հիմնավոր պատճառներ կան, որոնց մասին քչերն են խոսում: Օրինակ՝ Գլաձոր բազմամետաղային հանքը Եղեգնաձորի արգելավայրի տարածքում է: Հանքարդյունաբերական գործունեությունը վտանգ է ներկայացնում արգելավայրի բուսական եւ կենդանական աշխարհի համար, ինչը հակասում է «Ընդերքի մասին» օրենսգրքի 26-րդ հոդվածին: Բացի այդ՝ Թեքսարից սկիզբ է առնում հինգ գետ, ու ջրային ռեսուրսները չվտանգվել չեն կարող, մինչդեռ դրանցով ոռոգվում են հեկտարներով այգիներ, գյուղերից մի քանիսի խմելու ջրի խնդիրն է լուծվում:

«Գյուղերում բազմաթիվ խոշոր ներդրումներ են արվել, որոնցով զարգացվում են անասնապահությունը, զբոսաշրջությունը, ու հանքի բացմամբ թե՛ դրանք այլեւս պիտանի չեն լինի, թե՛ նոր ներդրումներ չենք կարողանա ակնկալել»,- նշում է Իսախանյանը:

Հայկուհի Առաքելյանն էլ ասում է՝ հարցը միայն հանքին ու մի քանի գյուղերի չի վերաբերում: «Հենց վայոցձորցիները պետք է հասկանան՝ ուզո՞ւմ են շարունակել ապրել այդ տարածքում: Եթե այո, ապա պետք է հստակ արձանագրեն, որ չեն ուզում՝ մարզը գնա հանքարդյունաբերության ճանապարհով, փոխարենը այն էկոտնտեսական տարածք պետք է դառնա: Բնակիչներն իրենք պետք է ստիպեն, որ մարզի զարգացման ռազմավարություն մշակվի»:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննության պահանջ
հաջորդը
Զորքերը ելման դիրքեր վերադարձնելու կոչ Ադրբեջանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն