• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Բազմախոսության շքահանդես. կրկին՝ առանց իրական բանավեճի

Արման Գալոյան 17:00 | 27.09.2022
Արման Գալոյան 17:00 | 27.09.2022
Levon Ter-Petrosyan

Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպմանը, ապա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին հաջորդած արձագանքները սպասելի էին։

Հանդիպման մասին հայտնի դառնալուց հետ իշխանական շրջանակները սկսեցին «մտահոգվել»։ Չնայած հանդիպումից հետո հրապարակված սեղմ հաղորդագրությանը՝ միանգամից շրջանառության մեջ դրեցին «նախկիններով պետական հեղաշրջում նախապատրաստելու» թեզը։ Ձեռքի հետ էլ բարոյախրատական դասերի շարան սկսվեց թալանչիների, մարտի 1-ի պատասխանատուների հետ ձեռք սեղմելու եւ, ընդհանրապես, նրանց հետ շփվելու անթույլատրելիության մասին։

Պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին թեզերը, սակայն, միանգամից հերքվեցին։ Մանիպուլյացիաների դիմելու հերթն այս անգամ քոչարյանական շրջանակներինն էր, որոնք սկսեցին գրել, թե «հանդիպման մասնակիցներից մեկն առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային»։ Իսկ արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցից հետո քոչարյանական շրջանակները սկսեցին նրան մեղադրել «երկիրը հանձնելու հարցում» Փաշինյանին աջակցելու համար։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների եւ ընդդիմության երկխոսության Տեր-Պետրոսյանի առաջարկին, հայտարարել է. «Մենք գնանք ի՞նչ բանակցենք, գնանք կանգնենք իր կողքին ու տեսնենք ինչպե՞ս է հանձնում Հայաստանը, մաս կազմե՞նք Հայաստանի հանձնելուն»։

Իրականությունը, իհարկե, այլ է։ Իր հարցազրույցում էլ Տեր-Պետրոսյանը մանրամասնեց, որ հաշվի առնելով այսօր Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակը, ծառացած մարտահրավերները՝ հանդիպման ժամանակ առաջարկել է հանդես գալ հայտարարությամբ առ այն, որ իրենք «օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը եւ իշխանության ու ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսության կայացումը»։ Նաեւ նա բաց տեքստով ներկայացրել է ստեղծված իրավիճակը. «Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ բոլոր վատ լուծումներից գտնել պակաս ցավալին»։

Առաջին նախագահի հարցազրույցից կարճ ժամանակ է անցել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ նրա առաջարկների վերաբերյալ հազիվ թե այս անգամ էլ լուրջ բանավեճ ստացվի։ Կրկին պտտեցնում են հին ձայնապնակը։

Ճիշտ նույն կերպ նույն մեղադրանքները նույն շրջանակները հնչեցնում էին 1997 թվականին, երբ Տեր-Պետրոսյանն ասուլիսում, ապա արդեն «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում խոսել էր ԼՂ խնդրի լուծման հրամայականի մասին։ Ընդ որում՝ այն ժամանակ էլ նա ներկայացրել էր ԼՂ խնդրի լուծման տարբերակները՝ միաժամանակ զգուշացնելով, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», եւ որ «Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջեւ, այլ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է»։

Տեր-Պետրոսյանի հակառակորդների կողմից 25 տարի շարունակ միայն հնչել է մեղադրանքների շարան՝ պարտվողականության, ԼՂ խնդրի լուծված լինելու, փոխզիջումների գնալու անթույլատրելիության մասին։ Եվ այսպես մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։

Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո «ազգովի երազում ենք» ոչ թե 97-ի, այլ գոնե 2020 թվականի սեպտեմբերի 26-ին բանակցային սեղանին եղած առաջարկների թեկուզ եւ կեսը ստանալու մասին։

Հիմա հերթը հասել է Հայաստանի հետագա ճակատագրին։ Տեր-Պետրոսյանը հստակ հայտարարում է, որ այսօր դեռ կարելի է գտնել քիչ թե շատ տանելի լուծում, բայց եթե շարունակվեն ներքին խռովությունները, սրանով ավելի կբարդացնենք վիճակը, կթուլանանք, կես տարի հետո երկիր չենք ունենա։ Մինչդեռ նրա ընդդիմախոսները կրկին մերժում են իրատեսությունն ու «պարտվողականության» համար մեղադրում։

Աստված մի արասցե, եթե, մերժելով այսօր առաջարկվող տարբերակները, որոշ ժամանակ անց երազենք դրա թեկուզ եւ կեսը ստանալու մասին։ Իսկ որ այդպես կլինի՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, որեւէ մեկը չի կասկածում։

Ի վերջո յուրաքանչյուր ռացիոնալ մտածելակերպ ունեցողի համար ակնհայտ է, որ Հայաստանը ներկա իրավիճակում որեւէ շանս չունի «հաղթական» լուծումներ գտնելու, որ այժմ արդեն Հայաստանի առջեւ ծանրացող խնդիրները զարգանում են՝ անկախ իշխանության ղեկին գտնվողից։

Թվում էր՝ հատկապես 44-օրյա աղետից հետո հայտնի շրջանակները պետք է հետեւություններ անեն ու առնվազն վերջ տան մանիպուլյացիաներին, կեղծիքին, իրականությունը մերժելու, փոխարենը ցնորամտության ճանապարհով գնալու իրենց սովորությանը (եթե, իհարկե, դա սովորություն է, այլ ոչ թե նպատակաուղղված ծրագիր)։ Բայց առայժմ ականատես ենք լինում հակառակ պատկերի։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարտահանձնի միայն հետախուզվողներին, զորահավաքից խուսափածներին՝ ոչ
հաջորդը
Պաշտոնապես չհաստատված ավելի քան 80 գերի Ադրբեջանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն