• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սեւանի առողջացման բանալին ճշգրիտ տվյալներն են

Մարի Չաքրյան 15:52 | 28.09.2022
Մարի Չաքրյան 15:52 | 28.09.2022
Sevan lake

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ փորձում են ոչ միայն առավել տեսանելի դարձնել Սեւանի խնդիրները, այլեւ առաջարկել լճի առողջացման լուծումներ:

2020 թվականից նրանք համատեղել են իրենց ուժերը մշտադիտարկման նոր գործիքակազմ մշակելու համար: Յակոբեան բնապահպանական կենտրոնը վերծանում է «Կոպերնիկուս» համակարգի տվյալները՝ համադրելով դրանք վերջին երկու տասնամյակի ընթացքում տեսչական մարմնի հավաքած դաշտային տվյալների հետ:

Վերջնական նպատակը «Պոնտոս» հարթակի միջոցով լճի ջրի որակի մասին իրազեկության բարձրացումն է: Բայց մինչ այդ անհրաժեշտ է համադրել եղած տվյալները, վերլուծել, քարտեզագրել լճի առավել աղտոտված տարածքները եւ աղտոտման աղբյուրները:

Սակայն համադրման աշխատանքն այնքան էլ հեշտ գործ չէ. բացակայում են պարբերական եւ ամբողջական տվյալները, որոնք հնարավորություն կտային առավել ճշգրիտ արդյունք ստանալու:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ամեն ամիս ջրի նմուշառումներ է անում կամ տարեկան 7-8 անգամ, որը բավարար չէ նման բարդ լճի ուսումնասիրման համար: Առավել հաճախակի դաշտային ուսումնասիրությունները թե՛ ֆիզիկապես, թե՛ ֆինանսապես ձեռնտու չեն: Այստեղ մեզ օգնության են գալիս արբանյակային պատկերները, որոնք արբանյակից ստացվում են 5-օրյա պարբերականությամբ»,- պարզաբանում է «Պոնտոս» ծրագրի եւ ՀԱՀ-ի հետազոտող Կարապետ Կազանջյանը:

Karapet KazanchyanՍեւանա լճի ծաղկման շրջանը տեւում է 10-15 օր, այս ընթացքում որոշակի պարբերականությամբ իրականացվող հետազոտությունների ընթացքում կարելի է բաց թողնել կարեւոր իրադարձություններ, մինչդեռ արբանյակներից կարելի է անգամ ամենօրյա ռեժիմով թարմացվող պատկերներ ստանալ ու պատկերացում կազմել ընթացող պրոցեսների մասին:

Հետազոտողների կարծիքով առաջին հայացքից էլ պարզ է, որ լճում ընթանում է էվտրոֆիկացիա, որի պատճառը ջրում օրգանական նյութի, հատկապես ազոտի ու ֆոսֆորի պարունակության ավելացումն է, որոնք պարարտանյութ են ջրիմուռների համար: Երկրորդը ցիանոբակտերիաների ակտիվացումն է, ինչն առաջնահերթ կլիմայի փոփոխության պատճառով ջերմաստիճանի բարձրացմամբ է պայմանավորված:

«Ջերմաստիճանի բարձրացման վրա շատ ազդել չենք կարող, բայց ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը կարող ենք վերահսկել: Հենց այդ ուղղությամբ էլ մտածում ենք»,- ասում է Կազանջյանը:

Էվտրոֆիկացիայի դինամիկայով եւ արբանյակային տվյալների համադրմամբ հետազոտողները վերահաստատել են, թե որոնք են Սեւան օրգանական նյութի ներմուծման հիմնական աղբյուրները: Դրանք գետերն են, որոնք կոյուղատար են ծառայում ավազանի բնակավայրերին ու օբյեկտներին, եւ լճի ափամերձ հատվածների գյուղատնտեսական հողերում պարարտանյութերի օգտագործումը, որոնք անձրեւները լվանում ու լիճ են տանում: Ասել է թե, լճի առողջացումը հնարավոր է Սեւան թափվող գետերի մաքրման ու «Կանաչ գյուղատնտեսության» մոտեցումների ներդրման միջոցով:

Sevan marshԳետերի մաքրման հայտնի ճանապարհը մաքրման կայաններն են: Բայց կան նաեւ բնահենք լուծումներ, որոնք ավելի հեշտկիրառելի եւ էժան են: Հետազոտողների խումբը բացահայտել է, որ այն հատվածներում, որտեղ ափերին ճահիճներ կան, լիճն ավելի մաքուր է:

«Օրինակ՝ ափամերձ ճահիճները, որոնք կարող են բնական ֆիլտր դառնալ ու մաքրել ջուրը մինչ Սեւան թափվելը»,- ասում է հետազոտողը:

Martuni riverՄարտունի գետն է: Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչ ջուր է հոսում գետահունով: Ի տարբերություն սրա՝ Լիճք գետը շատ ավելի մաքուր է: Պատճառը ոչ միայն այն է, որ խոշոր բնակավայրով չի հոսում, այլեւ որ մինչեւ լիճ հասնելը ոլորապտույտներ ունի եւ ափամերձ հատվածում ծանծաղում է՝ վերածվելով ճահճուտի: Հենց այստեղ էլ ջուրը ֆիլտրվում է ու բավականին մաքրվում օրգանական նյութից: Մինչ լճի մակարդակի իջեցումը նման շրջանները շատ էին, ու ջուրը մինչեւ լիճ թափվելը գոնե կիսամաքուր էր:

Lichk riverԶրուցակիցս մեջբերում է Նիդերլանդներում կիրառվող տարբերակը, երբ աղտոտված, հարուստ օրգանական նյութ պարունակող գետը պատում են ջրոսպով: Այն նաեւ կիրառելի է գյուղատնտեսության ոլորտում որպես կեր թռչունների ու խոզերի համար, նպաստում է մոծակների վերացմանը, կարելի է օգտագործել նաեւ որպես գեղազարդիչ բույս պարտեզագործության մեջ, ջրավազանների կանաչապատման համար, սենյակային ակվարիումներում։ Բազմարմատ ջրոսպ Հայաստանում հանդիպում է Արմավիրի, Արարատի եւ Լոռու մարզերի գետափերին ու փոքր լճերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Մեկ այլ լուծում են գետափերի կանաչապատումը, եղեգների տնկումը: Դրանք կարող են կլանել օրգանական նյութն ու էականորեն բարձրացնել գետերի ինքնամաքրման հատկությունը:

GetapՀետազոտողներն ուսումնասիրել են նաեւ անտառային տարածքները՝ հասկանալու համար, թե ինչ հնարավոր կապ կա անտառային տարածքի նվազման ու լճի ջրի որակի միջեւ: Ի տարբերություն մյուս գործոնների՝ որեւէ կորելացիոն կապ չեն հայտնաբերել: Բայց այստեղ եւս հանդիպել են դժվարությունների. չկան ոչ միայն ամենամյա ու պարբերական տվյալներ, այլեւ հստակ տեղորոշման տվյալներ, որոնք հնարավորություն կտային առավել ճշգրիտ վերլուծություն անելու:

Eva Danielyan«Օրինակ՝ արբանյակային պատկերներով տեսնում ենք, որ, ասենք, Մարտունի տեղամասում անտառային տարածքի կորուստ կա 2009 թվականին: Բայց տեսչական մարմնի տվյալներում նշված չեն կոորդինատներ, որպեսզի մենք հասկանանք՝ հատատեղ է եղել, հրդեհ է եղել, թե մեկ այլ պատճառով է անտառային տարածքի կորուստը»,- ասում է ՀԱՀ հետազոտող Եվա Դանիելյանը:

Հայտնաբերելով տվյալների այս բացերը, որպես ծրագրի լրացուցիչ արդյունք, հետազոտողներն ու տեսչական մարմնի թիմը հետեւության են եկել, թե տեսչության հետագա աշխատանքն ինչպես է պետք կազմակերպել առավել որակյալ վերլուծություններ ու կանխատեսումներ անելու համար:

Sevan forestՀոկտեմբերին ծրագրի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը կներկայացնեն հետազոտության վերջնական արդյունքներն ու «Պոնտոս» հարթակը: Դրա միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանա ցանկացած պահի տեսնել, թե ինչ վիճակում է Սեւանը կամ ինչ փոփոխությունների է ենթարկվել նախորդ 20 տարիներին:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ «Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգի միջոցով» «Պոնտոս» ծրագրի շրջանակում: Այն միաժամանակ իրականացվում է մի քանի երկրում: Եթե Հայաստանում հետազոտության տարածքը Սեւանի ավազանն է, ապա Վրաստանում՝ ամբողջ ծովափն ու Կոլխեթի ցածրավայրը, Հունաստանում՝ Նեստոս գետի դելտան, իսկ Ուկրաինայում՝ Օդեսա քաղաքից մինչեւ Դանուբի դելտան, Դնեստրի գետաբերանի լողափերն ու հանգստավայրերը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գնաճին առնչվող սպասումներն անփոփոխ են
հաջորդը
ԱՄՆ-ը մոտ է հակամարտության կողմերից մեկը դառնալուն․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն