• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ուշքի գալու ժամանակն է

Վարդան Հարությունյան 11:30 | 29.09.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 29.09.2022
Armenia border

Մենք 2020-ի պատերազմից ու մեր գրանցած պարտությունից հետո ընկած ողջ ժամանակահատվածը՝ երկու տարի, կորցրել ենք։ Ստեղծված նոր իրավիճակը չենք վերլուծել, նոր իրավիճակին համարժեք քայլեր չենք մշակել, ելքեր ու լուծումներ չենք որոնել: Հույս ենք փայփայել ընդամենը, թե Ռուսաստանը մեզ պաշտպանելու է, նոր հարձակումներ մեր նկատմամբ թույլ չի տալու ու զերծ է պահելու մեզ նոր կորուստներից։

Մոսկովյան յուրաքանչյուր պաշտոնական այց եղել է ոչ թե մեր խնդիրների լուծման ճանապարհների որոնում, այլ հնազանդության ցուցադրություն։ Դիվանագիտական յուրաքանչյուր շփման ընթացքում ու վերջում խոնարհաբար հայտարարել ենք, թե Ռուսաստանն է մեր միակ դաշնակիցը, այլ դաշնակիցների կարիք չենք զգում, չենք որոնում ու չենք ցանկանում։

Ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները չնկատելու տալով, ռուս-թուրքական համագործակցությունը չգնահատելով, չխորանալով այդ համագործակցության էության մեջ, չհասկանալով մեզ համար դրա ճակատագրականությունը, մեր պարտված լինելու հանգամանքը չգիտակցելով՝ հասել ենք մի սահմանի, որ Ադրբեջանը, Արցախի խնդիրը փակված համարելով, Հայաստանի Հանրապետության վրա է հարձակվում։

Այս երկու տարիները կորսված չէին լինի, եթե մեր երկրում լիներ հարեւանի հետ առկա թշնամության վերջակետն օր առաջ դնելու անհրաժեշտության գիտակցում։ Եթե զարգացումների հետեւից վազելու փոխարեն նախաձեռնողականություն ցուցաբերվեր։ Ե՛վ հայ-ադրբեջանական, ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններում, ե՛ւ այլ դերակատարների հետ շփումներում պետք է հնչեր մեր ձայնը։ Կարգախոսային «խաղաղության դարաշրջանի» մասին տեղի-անտեղի հայտարարությունների փոխարեն դեպի այդ դարաշրջան տանող ճանապարհների ու լուծումների մասին ընկալելի խոսք ասվեր։

Ադրբեջանը հաղթել է պատերազմում, հետեւաբար մեծ են նրա պահանջները։ Շատ ավելի մեծ են նրա ցանկությունները, որոնք դեռ չեն հնչել, բայց կարող են հնչել։ Առաջին ծիծեռնակը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-ի լայնամասշտաբ հարձակումն էր։ Վերջին երկու տարիների ճիշտ աշխատանքով հենց այս կարգի զարգացումը պետք է կանխվեր։

Պետք էր ոչ թե Ադրբեջանին վարժեցնել մտքին, թե նրա նախաձեռնած մեծ ու փոքր ռազմական հարձակումներից հետո մենք անընդհատ նահանջելու ու զիջելու ենք, այլ պետք էր այնպես կազմակերպել ու տանել գործընթացը, որ թուլանար լարվածությունը, եւ բացառվեին ռազմական բախումները։ Պետք էր նրանց ագրեսիվ ծրագրերը զսպող միջոցներ գտնել։ Անցած երկու տարիների յուրաքանչյուր օրը ցույց է տվել, որ Ռուսաստանն այդ միջոցը չէ։ Իսկ մենք մեր օրն ու ապագան շարունակել ենք Ռուսաստանով պայմանավորել։

Ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի դերակատարումը մեր տարածաշրջանում նվազում է։ Սրան զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության սահմանին ադրբեջանական ոտնձգությունը նոր իրավիճակ է ստեղծել։ Նոր դռներ են նշմարվում, ու նոր՝ դեռեւս աղոտ հնարավորություններ են ուրվագծվում։ Մեր ճիշտ աշխատանքի հետեւանքով Արեւմուտքը, հատկապես՝ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, կարող են վճռական դերակատարում ունենալ տարածաշրջանում։ Որպեսզի չլինի վատթարագույնը, մենք օր առաջ պետք է անկախության նշաններ ցույց տանք։

Խոսքը Ռուսաստանին մերժելու մասին չէ։ Խոսքը սեփական շահերը սպասարկելու մասին է։ Մեզ չպետք է աշխարհում որպես իրավազուրկ մի երկիր դիտարկեն, որը, ռուսական հնազանդ կցորդ լինելով, սեփական շահը չի տեսնում։ Մեզ պետք է աջակցեն որպես յուրայինի, որը կարողանում է հստակ ձեւակերպել իր խնդիրներն ու գիտի դրանց լուծման ճանապարհները։

Մեր շահերից է բխում նոր աջակիցների օգնությամբ ու միջնորդությամբ, օր առաջ մեր հարեւանի/հարեւանների հետ ուղիղ զրույց սկսելն ու համաձայնության գալը։ Եթե մենք դա չանենք այսօր, ապա վաղը, եթե իրավիճակ փոխվի, ասենք՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը շատ ավելի մեծ պատերազմի վերաճի ու շեղի մեր տարածաշրջանից աշխարհի ուշադրությունը, ապա մեր հարեւաններն առանց աչք թարթելու կիրականացնեն իրենց ծրագրերը։ Ամենաանպատկերացնելի սցենարները հնարավոր են։ Այս վտանգը պետք է մեզ արագ, բայց նաեւ հաշվարկված քայլերի դրդի։ Մենք շատ ժամանակ չունենք։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական կողմն ունի 3 զոհ
հաջորդը
ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք, ՌԴ դեսպանը՝ Գորիս եւ Ջերմուկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն