• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Տեքստիլից մինչեւ սննդի արդյունաբերություն

Հասմիկ Բալեյան 13:45 | 01.10.2022
Հասմիկ Բալեյան 13:45 | 01.10.2022
Pan Armenian Expo 2022

Երեւանում մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո 2022» (PanArmenian EXPO 2022) միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իրանի ավելի քան 150 ընկերություններ։

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Հայաստանում արտադրվող ապրանքատեսակները՝ տեքստիլից մինչեւ սննդի արդյունաբերություն։ Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը եւ «Պրոմ Էքսպո» ընկերությունը։ Նպատակը հայրենական արտադրանքը ճանաչելի դարձնելն ու պահանջարկը մեծացնելն է, արտահանումը խթանելը, հայ եւ օտարերկրացի արտադրողների միջեւ համատեղ գործարար կապեր ստեղծելը, ներդրումային ծրագրեր ապահովելը եւ վերջապես Հայաստանի տնտեսական ներուժը բացահայտելը։

«ՊանԱրմենիան էքսպո»-ն ստեղծվել է 2003-ին «Սփյուռք-Հայաստան» տնտեսական համաժողովի շրջանակում։ Սկզբում ցուցահանդեսն անցկացվում էր երեք տարին մեկ անգամ, 2009-ից դարձել է ամենամյա։ «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Զաքարյանն ասում է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի ցուցահանդեսում ներկայացող հարենական արտադրողների թիվն ավելացել է։

Աշնանային ու ձմեռային վերարկուներ արտադրող «Ժան—Վարդան» ապրանքանիշը հիմնադրվել է Սիրիայում 1983 թվականին։ Սիրիայի պատերազմի ընթացքում արտադրամասը պայթեցրին, հետո թալանեցին։ 2012-ի մայիսին ապրանքանիշի հիմնադիր Ժան Էքմեքջյանն ընտանիքով տեղափոխվեց Հայաստան։ 2021-ից շարունակեց կիսատ թողած գործը։

Jean-Vartan«Հայաստան տեղափոխվելուց հետո բավական երկար ժամամակ անցավ, մինչեւ նոր արտադրամաս հիմնեցինք, բայց, ինչպես ասում են, ուշ լինի, նուշ լինի։ Հիմա աշխատանքները նորմալ հունով ընթանում են։ «Ժան-Վարդան»-ի ստեղծած արտադրանքը լավ է վաճառվում, հիմնականում արտահանվում է Ռուսաստան»,- ասում է Ժան Էքմեքջյանը։

«Վոյս օֆ թոյս» ընկերությունն էլ ցուցահանդեսում ներկայացնում է իր արտադրած տիկնիկները, որոնք գործված են բնական թելերից։ Տիկնիկներ պատրաստողները հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք են, որոնք աշխատում են տանը։ Տիկնիկներն ունեն սարք, որը հեշտությամբ հանվում է խաղալիքի միջից։

Voice of ToysԴրանով կարելի է  ձայնագրել 20 վայրկյան տեւողությամբ երգեր, բանաստեղծություններ ու կրկին տեղադրել տիկնիկի մեջ։ Ընդ որում՝ ձայնագրությունը կարելի է ջնջել ու նոր ձայնագրություն կատարել։ Ընկերության հիմնադիրները հիմնականում հայկական մանկական երգեր, կոմիտասյան ստեղծագործություններ ու օրորոցայիններ են տեղադրում տիկնիկների մեջ։ Երեխան կարող է անընդհատ երգը լսել, սովորել, իսկ երբ հարկ լինի, կարելի է նոր երգ ձայնագրել։

«Սահակյան տեքստիլ»-ը ցուցահանդեսում ներկայանում է անկողնային պարագաներով, շարֆերով ու գործվածքով, էկո-պայուսակներով, որոնց վրա պատկերված են հայկական տառեր ու զարդանախշեր։ Ընկերության աշխատակից Գայանե Սարգսյանն ասում է՝ ընդունում են նաեւ անհատական պատվերներ եւ ըստ այդմ տպագրություն կատարում պատվիրատուի ընտրած կտորի վրա։ Ընկերության ներկայացուցիչները լիահույս են, որ ցուցահանդեսին մասնակցելուց հետո ավելի շատ պատվիրատուներ կունենան։

Sahakyan texstyle««Սահակյան տեքստիլ»-ը ստեղծվել է 2020 թվականին, բայց արդեն բավական պահանջված են մեր արտադրատեսակները։ Կտորների վրա լայնաֆորմատ տպագրության ոլորտում մենք առաջինն ենք ու դեռեւս միակը Հայաստանում։ Տպագրությունը կատարվում է էկո-տեքստիլ ներկերով։ Կտորները բնական են․ դրանք ներկրվում են Իրանից, Ռուսաստանից կամ Չինաստանից։ Մենք ոչ միայն տպագրությունն ենք կատարում, այլեւ հենց մենք ենք կարում մեր արտադրատեսակները»,- ասում է ապրանքանիշի հիմնադիր Վարդան Սահակյանը։

Amasia wool factory«Ամասիա վուլ ֆեքթըրի» ապրանքանիշը ներկայացնում է բրդյա թելերի հարուստ տեսականի, բրդյա թելերից գործված գլխարկներ, ձեռնոցներ, ծածկոցներ․․․ Ամասիայում հիմնադրված այս ընկերությունը վերջերս սկսել է նաեւ բրդյա,  բամբակյա, սինտեպոնե միջուկով վերմակների արտադրություն։

Հայրենադարձ լիբանանահայ Գեւորգ Թասլաքյանը Հայաստանում 1,5 ամիս առաջ հիմնադրել է «Այնճար» ապրանքանիշը, որը ներկայացնում է արաբական ավելի քան 30 տեսակի թխվածք։

AynjarՍկզբում հիմնվել է արտադրամասը, ապա՝ խանութ-սրճարանը։

Ցուցահանդեսին իր արտադրած  հումուսների 4 տեսակով ներկայանում է նաեւ 2019-ին Վանաձորում ստեղծված «Այո» ապրանքանիշը։ Հումուսի տեսականին բնական է, չի ներառում սննդային հավելումներ կամ գունանյութեր։

«Լեռնային հրաշք մեղր» ապրանքանիշը ներկայացնում է մեղր, մեղրամոմ, մեղրամոմից պատրաստված հուշանվերներ, մեղր ու կաթ պարունակող օճառներ։ Մասնագիտությամբ դիզայներ Ռուզաննա Դանիելյանը սովորել է բնական հումքից օճառ  պատրաստելու գաղտնիքն ու դարձել «Լեռնային հրաշք մեղր»-ի թիմի անդամ։

Mountain miracle honeyՑուցահանդեսի ընթացքում այցելուների ուշադրությունն այս ապրանքանիշի ներկայացրած տեսականուց գրավում են հատկապես էկո-օճառները, որոնց արտադրությունն առաջիկայում կընդլայնվի։

«ՊանԱրմենիան էքսպո 2022»-ի շրջանակում ապրանքանիշների ներկայացուցիչները մասնակցելու են նաեւ ֆորումների ու քննարկումների։ Նախատեսվում է ռուս գործընկերների հետ մշակել նոր ծրագրեր, իրականացնել փորձի փոխանակում՝ առեւտրաշրջանառությունն ընդլայնելու նպատակով։ «ՊանԱրմենիան էքսպո 2022»-ը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցույցեր կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ
հաջորդը
Վիրտուոզ հավաքարարներ 75 հազար դրամով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն