• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խնձորուտ․ սահմանապահ գյուղը՝ երազանքի եւ հուշի միջեւ

Մարիամ Սարգսյան 14:00 | 03.10.2022
Մարիամ Սարգսյան 14:00 | 03.10.2022
Khndzorut village

Խնձորուտում կարմրաթուշ խնձորից բացի լավ բերք են տալիս նաեւ ընկույզի, տանձի, սալորի եւ այլ ծառեր: Վայոց ձորի սահմանապահ այս գյուղում բնակիչների հիմնական զբաղմունքը այգեգործությունը եւ անասնապահությունն են։ Տղամարդիկ էլ հիմնականում պայմանագրային զինծառայողներ են։ Գյուղն ու Նախիջեւանը դեմ հանդիման շուրջ 25 կիլոմետր սահման ունեն։

Khndzorut villageԻննսունամյա Երազիկ տատը, որ ծնվել, մեծացել է Խնձորուտում, հիշում է՝ Սովետի ժամանակ իրենք տարբեր գործեր են արել, չեն նայել՝ կին-տղամարդ, մեծ ու փոքր: Գրեթե մեկ դար ապրած տատը ԽՍՀՄ տարիներն ու անկախությունը համեմատության նժարին չի դնում։ Ասում է՝ ինչ էլ լինի, կարեւորը խաղաղությունն է: «Թող բոլորի բալեքը ողջ-առողջ հետ գան, խաղաղություն լինի, մնացածը կարեւոր չէ»:

Khndzorut YerazikԵրազիկ տատի պարանոցին դեռ փայլում են ամուսնու՝ Ռազմիկ պապի` մի քանի տասնամյակ առաջ նվիրած ուլունքները: Նրանից մնացած հիշատակն է, չի հանելու: Նախիջեւանի սահմանին մեծացած տատն իր երիտասարդության տարիներից հիշում է նաեւ Նախիջեւանի ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչներին: Գալիս էին իրենց գյուղ, առեւտուր անում, շաբաթներով մնում հայերի տներում: «Մի տեղ հաց էինք ուտում, մի «տեղաշորում» քնում, հո չէինք «թալելու» (գցելու) դուրս։ Հայն ու թուրքը չէին տարբերվում, բայց դե պատերազմն ամեն ինչ փոխեց»։

Սահմանապահ գյուղում խուճապ չկա, բայց զգոն են մեծից փոքր։ Գյուղ այցելած ամեն անծանոթի զննում են, ճշտում՝ ով է, որտեղից, ինչի համար է հասել հեռավոր Խնձորուտ։ «Քննությունից» հետո են միայն հյուրընկալում, հյուրասիրում, իրենց աճեցրած մրգով լի տոպրակով էլ ճանապարհում։ Սահմանին ապրող գյուղացիներն ամենահաճախը «խաղաղություն» բառն են գործածում. դպրոցականից մինչեւ տարեց նույն երազանքն ունեն: Կրակոցների ձայնին սովոր բնակիչները խաղաղությունը հենց այդ ձայնի բացակայությունն են համարում։

Garik HambardzumyanՅոթերորդ դասարանցի Գարիկ Համբարձումյանը, սակայն, աղմուկ է ուզում։ Ընդամենը չորս աշակերտով դասարանում սովորելը հեշտ է, խաղալը՝ դժվար։

Երազիկ տատի թոռը՝ Երազիկ Գրիգորյանը, Խնձորուտի դպրոցի ուսուցչուհիներից ու գյուղի ամենաակտիվ բնակիչներից է:

Yerazik Grigoryan Ասում է՝ վերջին տարիներին երիտասարդների հետաքրքրությունը գյուղի հանդեպ մեծացել է, տարբեր նախաձեռնությունների են մասնակցում, Խնձորուտի զարգացման ծրագրեր անում: Սահմանապահ բնակավայրի դպրոցում նաեւ ձեռնարկատիրության հմտություններ են ստանում:

Այս ամենը, սակայն, ամբողջությամբ չի լուծում երիտասարդների՝ գյուղից հեռանալու խնդիրը։ Աշխատատեղ չկա, ու շատերը ստիպված մայրաքաղաք են տեղափոխվում։ Դպրոցում քսանից ավելի ուսուցիչ է աշխատում, ոմանք Վայքից կամ այլ բնակավայրերից են գնում Խնձորուտ՝ դասավանդելու։ Մասնագետների պակասը սրված խնդիր է։

Hamlet Ohanyan«Կրթության որակի վրա մասնագետների պակասն է ազդում․օրինակ՝ ինֆորմատիկայի մասնագետ չունենք, հեռավոր գյուղ է, ուսուցիչներ չեն գալիս, մանկավարժի աշխատավարձն էլ քիչ է»,- ասում է Խնձորուտի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Համլետ Օհանյանը, որ քսանյոթ տարվա աշխատանքային փորձ ունի։

Մանկավարժական կրթություն ստացած երիտասարդներից շատերը հրաժարվում են Խնձորուտ վերադառնալու մտքից։ Քաղաքում սպասարկման ոլորտում աշխատելով ավելի բարձր են վարձատրվում, իսկ ուսուցչի աշխատավարձով դժվար է ընտանիք կազմել, տուն պահել։ Խնդիրը, ըստ ուսուցչի, կարող է որոշակիորեն մեղմվել, եթե երիտասարդ ընտանիքներին տներ տան, գոնե սեփականություն ունենալու հարցը լուծվի։ Հակառակ դեպքում սահմանին զրոյից տուն ստեղծելը հեշտ չէ։

Դպրոցի հարեւանությամբ իր փոքրիկ բինզեսն է հիմնել Մոնիկա Ստեփանյանը։ Գյուղի միակ «բիստրոն» դպրոցահասակների ու երիտասարդ սիրահարների հանդիպման վայրն է։ Մոնիկան դրամաշնորհային ծրագրի է դիմել մի քանի տարի առաջ․ փոքրիկ կառույցը քար-քար կառուցել են ու հիմա հացաբուլկեղեն, քաղցրեղեն են արտադրում։

Monika StepanyanՄոնիկան հրուշակագործությունն ու մանկավարժությունը համատեղում է։ Դասվար է, դասամիջոցներին վազում է «բիստրո», սպասարկում խստապահանջ դպրոցականներին, զանգը տալուն պես էլ նրանց հետ վերադառնում դպրոց։ Սահմանին թեկուզ փոքրիկ արտադրություն հիմնելը ռիսկային է, բայց չեն հանձնվում։ Մանկական խաղահրապարակ կառուցելու մտքեր էլ ունեն։

Khndzorut villageՍահմանապահ գյուղում մանկապարտեզ չկա, բայց վերջին տարիներին խնձորուտցի փոքրիկները հաճախում են մանկապարտեզ Զառիթափ գյուղում։ Սա համայնքների խոշորացման դրական փոփոխություններից է․ գյուղին տրամադրված երթուղայինը երեխաներին հասցնում է հարեւան գյուղ։ Այդ երթուղայինից երբեմն բնակիչներն էլ են օգտվում, եթե կարողանում են ժամերը հարմարեցնել, բայց ասում են՝ դա լուծում չէ։

Մինչ երիտասարդներից ոմանք հեռանում են գյուղից, երեւանամերձ Մասիսից Խնձորուտ հարս եկած ու համայնքապետարանում աշխատող Ամալյա Մարտիրոսյանը սովորել է սահմանի կյանքին։ Արդեն տասը տարի գյուղում ապրող Ամալյան Խնձորուտում դրական տեղաշարժեր է նկատում։ «Գյուղում ակտիվությունն է քիչ, բայց երբ Խնձորուտը խոշորացման արդյունքում դարձավ Վայքի բնակավայր, մենք էլ սկսեցինք զգալ, որ համայնքի մի մասն ենք, մեզ էլ են հիշում»,- ասում է նա՝ հավելելով, թե, օրինակ, Ամանորին խնձորուտցի փոքրիկներն էլ են համայնքապետարանից փոքրիկ նվերներ ստանում։ Հիմա անհամբեր սպասում են, որ գյուղում մշակույթի կենտրոն հիմնվի։

Վերջերս գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվել է։ Մի քանի տասնամյակ ասֆալտ չտեսած ճանապարհով երթեւեկելը հեշտացել է, բնակիչներն էլ հուսադրվել են։ Հիմա ցանկությունը մեկն է՝ այդ ճանապարհով ոչ թե գնան Խնձորուտից, այլ վերադառնան։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ժնեւյան բանակցությունների մանրամասները
հաջորդը
Բաքուն խոստացել էր մինչեւ սեպտեմբերի 30-ն ազատ արձակել 17 հայ ռազմագերու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն