• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Իսկ մենք կարողանո՞ւմ ենք քաղաքական տեքստ կարդալ

Վահրամ Աթանեսյան 13:00 | 04.10.2022
Վահրամ Աթանեսյան 13:00 | 04.10.2022
Levom Ter-Petrosyan

Արցախում հետին «ջորեպանն» էլ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին «քննադատում է»։ Նույնիսկ Ազգային ժողովում են հարց բարձրացրել, թե Արայիկ Հարությունյանն ինչու է նրա հետ հանդիպում։

Տեր-Պետրոսյանին վերագրում են, թե ասել է, որ «Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել»։ (Ասես ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ կարող էր 44-օրյա պատերազմի ընթացքը փոխել կամ գոնե ավելի նվազ կորուստներով դադարեցնել, բայց չի արել)։

Ինչի՞ հետ գործ ունենք։ Կարծում եմ՝ քաղաքագիտական անմեղսունակության։ (Թեեւ չեմ բացառում, ինչպես ռուսներն են ասում, խնդիրները հիվանդ գլխից առողջի վրա բարդելու խարդախամտության)։

Չեմ հավակնում լինել առաջին նախագահի մտքի թարգմանը, առաջադրում եմ բացառապես սեփական ընկալումս։ Ի՞նչ նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ Հայաստանը «կապիտուլյացիայի է ենթարկվել»։ Կարծում եմ՝ երկու իրողություն։ Հայաստանը կարող էր, պետք է ԼՂ շուրջ տարածքները վերադարձներ ոչ թե Ստեփանակերտը հանձնելու (Երեւանը հրթիռակոծվելու) սպառնալիքի տակ, հարկադրաբար, այլ խաղաղ-բանակցային ճանապարհով։ Այս իմաստով այն, ինչ քեզնից վերցնում են ուժով, հավասարազոր է կապիտուլյացիայի, եթե անգամ դա ֆորմալ ձեւակերպված չէ, եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը պահպանում է անկախությունը, սահմանադրական կարգը, անվտանգության ուժերը եւ արտաքին քաղաքական հարաբերությունները։

Այս շատ ցավալի իրողությունից հետեւում է երկրորդը։ Եթե ԼՂ խնդիրը ստանար խաղաղ-բանակցային կարգավորում, ապա Հայաստանը կլիներ Հարավային Կովկասում նոր՝ պոստխորհրդային, ստատուս-քվոյի իրավահավասար կողմ, այսպես ասած՝ «ճարտարապետ»։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կորցրել է այդ դերակատարությունը։ Եվ եթե անգամ մի կողմ թողնենք նրա ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքակրթական ինքնությանը սպառնացող շատ իրական վտանգները եւ համարենք, որ ՄԱԿ-ը, միջազգային հանրությունը, տարածաշրջանային ազդեցիկ ուժերը կաջակցեն, որպեսզի մենք առարկայական կորուստներ չունենանք, ակնհայտ է, որ Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք կամ Կասպյան-Սեւծովյան ավազան տարածաշրջանում Հայաստանը այսուհետեւ մի տեւական ժամանակ լինելու է «դեկոր» կամ «թատրոնի ստատիստ դերասան» կամ կինոյի «մասսովկայի ֆիգուր»։

Առաջին նախագահը, կարծում եմ, նկատի ունի այս՝ աշխարհաքաղաքական սուբյեկտության ֆիասկոն։ Հիմա ավելի հանրամատչելի ասեմ․ եթե ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորումը Ադրբեջանի, որոշակի առումով՝ նաեւ Թուրքիայի եւ ամբողջ «Թուրքական աշխարհի» ինքնության հարցը դնում էր, կարող էր դնել, պետք է դներ Հայաստանից եւ Արցախից, հավաքական հայությունից լրջագույն կախվածության մեջ (1994-ին նախաստորագրված՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման համաձայնագիրը գործնականում սկսել է իրագործվել միայն 2001 թվականից հետո, ինչը շատ կարեւոր է), ապա քառասունչորսօրյա պատերազմից հետո արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության, այլեւ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Հարավային Կովկասում հայ քաղաքական ինքնության ապագան կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից։

Սա արդեն նույնիսկ ռազմական կապիտուլյացիա չէ, այլ քաղաքակրթական ծանր պարտություն։ Առաջին նախագահը երբեք պատահական համեմատություն չի անում, դա քաղաքական դիլետանտների առանձնաշնորհն է, նրանք էին Հայաստանը տեսնում Հարավային Կովկասի «վագր» կամ անգամ «Իսրայել»։

Եվ երբ նա ասում է, որ կապիտուլյացիայի ենթարկվել են մեզնից զորեղ ազգերը, նկատի է ունենում հենց քաղաքակրթական ֆիասկոն, ստատուս-քվոյի «ճարտարապետ» լինելու պատմական պատեհության մսխումը։ Մենք, ցավոք, դիվանագիտական խոսքի հանդեպ ընկալունակ չենք։ Երբ առաջին նախագահն ասում է, որ ԼՂ հարցում Հայաստանը «խոսք չունի», պետք է կարողանալ ըմբռնել խորքը, ենթատեքստը։ Հազիվ թե Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր ասելիքը կառուցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրած թեզով, բայց առաջին նախագահի ասուլիսի հաջորդ օրը նա հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ոչ թե մեկի միջնորդությամբ, այլ հակամարտության «պատմական կողմերի միջեւ համաձայնեցված ճանապարհային քարտեզ է»։ (Բառացի մեջբերում չէ, բայց բովանդակության իսկությունը երաշխավորում եմ)։ Հասկանալի՞ է։

Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք եւ ոչ մի իրավիճակում անելանելիություն չի ներշնչել։ Այլապես Հայաստանը կհանձնվեր 1991-ի ապրիլ-մայիսին։ Գետաշենի բռնատեղահանումը եւ Ոսկեպարի դաժան սպանդը բավական էին, որպեսզի Տեր-Պետրոսյանը հրաժարվեր անկախության ուղեգծից եւ ենթարկվեր «նորացված Միության» սպառնալիքին։ Այսօր Տեր-Պետրոսյանը պարզապես առաջարկում է օգտագործել տարածաշրջանային ստատուս-քվոյի «ճարտարապետությանը» մասնակից դառնալու թեկուզ արդեն լրջագույնս «մաշված», բայց միջազգայնորեն դեռեւս ճանաչված, հարգվող հնարավորությունը։ Դա նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում վերստին «խոսք ասողի» իրավունքի վերագտնման հնարավորություն է։ Բայց մենք կարողանո՞ւմ ենք քաղաքական «տեքստ կարդալ»․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
հաջորդը
41 չվերթ չեղարկվել է կամ հետաձգվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն