• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անվճար «հիշողության սրճարան» տարեցների համար

Հասմիկ Բալեյան 19:30 | 06.10.2022
Հասմիկ Բալեյան 19:30 | 06.10.2022

«Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում Երեւանի մանկական այգու «Թեյի տնակ» սրճարանում բացվեց «Հիշողության սրճարան Երեւան» ժամանցի վայրը։ Այն նախատեսված է հիշողության կորուստ ունեցողների ու նրանց ընտանիքների անդամների, խնամողների համար։

«Առողջ ուղեղի հայկական ծրագրի» թիմի անդամ, սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ ժամանցի այս վայրը համախմբելու է տարեցներին, որտեղ նրանք կարող են իրենց շփման շրջանակն ընդլայնել, զրուցել, խաղեր խաղալ, սիրելի զբաղմունքով զբաղվել։

Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 10։30-12։00-ն, հիշողության սրճարանում կարող են հյուրընկալվել տարեցները, հյուրասիրությունը լինելու է անվճար։

Mariam Badalyan«Նրանց հետ կլինեմ ոչ միայն ես, այլեւ մեր հոգեբանն ու բուժքույրը։ Լոտոյից, դոմինոյից մինչեւ կինոդիտում ու տարբեր ոլորտների վերաբերող քննարկումներ են լինելու այստեղ։ Վստահ եմ՝ տարեցները եւս իրենց գաղափարներով ու պատմություններով հետաքրքիր կդարձնեն այդ ժամերը»,- ասում է Մարիամ Բադալյանը։

Հիշողության սրճարանի տեղը պատահական չի ընտրվել․ այգում տարեցները հնարավորություն կունենան բնությանը հնարավորինս մոտ լինելու, որոշակի ժամանակ կհատկացվի նաեւ զբոսանքին։ Հայաստանում հիշողության ակումբներն ու սրճարանները շատ չեն։ Վերջին տարիներին հիշողության ակումբ է բացվել «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ում, «Նորքի տուն-ինտերնատ»-ում։

Արտասահմանյան երկրներում հիշողության ակումբներն ու սրճարանները շատ են։ Տարեցները հիշողության ակումբներում հետաքրքիր առօրյա ունենալու, նոր բաներ սովորելու, առողջ ապրելակերպի կանոններին հետեւելու հնարավորություն են ունենում, ինչը դանդաղեցնում է ծերացումը։

Սրճարանում հյուրընկալված տարեցները ծանոթանում են միմյանց հետ, պատմում իրենց կյանքի պատմությունները, զարմանքով, սրտացավությամբ լսում իրար, խորհուրդներ փոխանակում։

Հիշողության սրճարանի բացման արարողությանը ներկա Արարատ Բաղդասարյանը 6 տարի է, ինչ «Նորքի տուն-ինտերնատ»-ում է։ Մինչ այդ նա ապրում էր Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում։ Մասնագիտությամբ բանասեր, փորձառու մանկավարժ Արարատ Բաղասարյանը շատ է ուրախացել, երբ իմացել է հիշողության սրճարանի բացման մասին։ Նա վստահ է, որ այնտեղ հետաքրքիր զրույցներ են լինելու, տարեցները հետաքրքիր ժամանակ են անցկացնելու։ Ինքն էլ կփորձի յուրաքանչյուր չորեքշաբթի հաճախել սրճարան։

Ararat Baghdasaryan«Տուն-ինտերնատում թատերական խմբակ կա, որի ռեժիսորը բացահայտեց իմ դերասանական տաղանդը։ Առաջիկայում նոր ֆիլմ ու ներկայացում է լինելու, երկուսում էլ պետք է հանդես գամ որպես դերասան։ Վերջերս տղայիս տուն էի գնացել, նրան խոստացել եմ, որ ինտերնատից կհեռանամ, կգնամ իր մոտ՝ Սարավանում ապրելու, բայց ինտերնատից հեռանալը բարդ է լինելու․ այնտեղ ընկերներ ունեմ»,- պատմում է Արարատ Բաղդասարյանը։

Ասում է՝ տղայի տուն տեղափոխվելուց հետո էլ, եթե հարմարեցնի, անպայման երբեմն այցելելու է հիշողության սրճարան։

Հիշողության սրճարանի բացմանը ներկա էր նաեւ 85-ամյա Յուրի Ավետիսյանը տիկնոջ՝ 65-ամյա Ռուզաննա Ջավախյանի հետ։ Նա դժվար կյանք է ունեցել, բայց ապրելու տենչը, կենսասիրությունը օգնել են առաջ ընթանալու։ Կոնսերվատորիայում է սովորել, ջութակահար է, նաեւ սիմֆոնիկ նվագախմբում է նվագել։ Ասում է՝ հատկապես հրաշալի են եղել Օհան Դուրյանի հետ աշխատելու տարիները։ Հետո սկսել է մանկավարժական աշխատանքով զբաղվել, այժմ էլ դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։

Yuri Avetisyan & Ruzanna JavakhyanՏիկին Ռուզաննան ասում է՝ թեեւ ինքը 65 տարեկան է, բայց ամուսինը կարծես իրենից ավելի երիտասարդ է։ Նա հատուկ սննդակարգ ունի, կնոջն էլ է սովորեցրել երկարակեցության գաղտնիքները, որոնցից ամենակարեւորը բուսակերությունն է ու սպորտով զբաղվելը։

«85 տարեկան եմ, դեռ մի այդքան էլ պիտի ապրեմ Ռուզանիս հետ։ Ես չգիտեմ՝ հիվանդությունն ինչ է»,- ժպիտով ասում է Յուրի Ավետիսյանը։

Նա ազգությամբ գերմանացի է։ Հիշում է՝ 1945 թվականին Գերմանիայի Բոնն քաղաքում ռմբակոծություն էր։ «8 տարեկան էի, այդ սարսափելի օրը, երբ ռմբակոծությունը սկսվեց, փողոցում խաղում էի։ Ծնողներս մահացան, ես ողջ մնացի։ Ես լալիս էի, երբ սովետական բանակի սպա, ազգությամբ հայ մի մարդ գտավ ինձ, ձեռքս բռնեց ու իր հետ տարավ։ Նա գյումրեցի էր, ինձ իր հետ Գյումրի բերեց։ Գյումրիում ինձ որդեգրեց մի հրաշալի ընտանիք։ Իմ անուն, ազգանունը Հանս Ռաուխբերգեր էր, ես ունեցա նոր անուն ու ազգանուն՝ Յուրի Ավետիսյան: Ընտանիքի միակ երեխան էի, նրանք իմ կյանքը սիրով ու ջերմությամբ լցրին, ինձ համար հայր ու մայր դարձան»,- պատմում է։

15 տարեկան էր, երբ հայրը, որ աշխատում էր Գյումրու երկաթուղային կայարանում, մահացավ։ Նրան շարունակեց խնամել դերձակ հաշմանդամ մայրը։ Յուրի Ավետիսյանն ասում է՝ ուսումնարանում եւ կոնսերվատորիայում ուսանելիս շատ դժվար օրեր է տեսել, երբեմն հացի փշրանքներով է գոյատևել, բայց ջութակահար դառնալու երազանքը, ընկերների ու մոր սերն օգնել են առաջ ընթանալու։ Յուրի Ավետիսյանն իրեն ծեր չի համարում։

«Երբ երթուղայինով երթեւեկում եմ, երիտասարդներն իրենց տեղը զիջում են, ասում են՝ նստի՛ր, պապի՛կ ջան, ասում եմ՝ մի՞թե ես պապիկ եմ, դեռ այնքան պիտի ապրեմ, մինչեւ պապիկ դառնամ։ Մարդը պիտի առաջինը հոգով ջահել լինի՝ սիրուն ու ոճային հագնվի, սպորտով զբաղվի, առողջ սնվի, կյանքից հետ չընկնի։ Հուսով եմ՝ այս սրճարանում հետաքրքիր պահեր անցկացնելու հնարավորություն կունենամ»,- ասում է Յուրի Ավետիսյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղարաբաղի հայերի հետ շփումը մեր ներքին գործն է. Ալիեւ
հաջորդը
Ժամանակին ընդառաջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն