• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պետական բյուջեն՝ պաշտոնյայի անձնական քսակ

Աննման Մինասյան 17:30 | 07.10.2022
Աննման Մինասյան 17:30 | 07.10.2022

Հայաստանում յուրաքանչյուր աշխատող աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում ունի պաշտպանության իրավունք։ Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով։ Իրավաբաններն ահազանգում են. վերջին 3 տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաճախակիացել են քաղաքացիներին կամայականորեն աշխատանքից ազատելու դեպքերը: Բացի հիմնական՝ քաղաքական ու անձնական դրդապատճառներից՝ դեպքերի ավելացման պատճառ են դարձել նաեւ համավարակի հետեւանքով մասնավոր կազմակերպությունների եւ սպասարկման կենտրոնների փակումը, համայնքների խոշորացման արդյունքում աշխատատեղերի կրճատումը:

Քաղաքացու ոտնահարված իրավունքների, ապօրինություն թույլ տված գործատուի անպատժելիության թեմայով քննարկում իրականացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի եւ դերի հզորացում հանուն աշխատանքային իրավունքների եւ սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում: Նախաձեռնողը «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ն էր:

Ani Mkrtchyan«Ասպարեզ» լրատվական կայքի խմբագիր Անի Մկրտչյանն ապօրինի աշխատանքից զրկվածների բազմաթիվ դեպքեր է ուսումնասիրել: Հիմնականում պետական կրթական հաստատություններ կան, որտեղ տնօրենը միանգամից իրեն ոչ հաճելի մի քանի մարդկանց է աշխատանքից ազատել: Աշխատակիցները դիմել են դատարան, վերականգնվել աշխատանքի: Նրանց հարկադիր պարապուրդի համար վճարվել է տվյալ պետական կառույցի բյուջեից: Փորձագետ-լրագրողը դիմում է օրենսդիր եւ գործադիր մարմիններին, հարցնում՝ չե՞ն ուզում արձանագրել, թե՞ չեն նկատում, որ օրենքը թերի է: Պետական պաշտոնյան կարող է աջուձախ մարդկանց ազատել աշխատանքից ու անգամ նկատողության չենթարկվել: Փոխարենը աշխատանքից զրկված քաղաքացին ու գործատուն անհավասար պայմաններում են դատարանում. ի՞նչ ունի մտածելու գործատուն, դատը չշահեց՝ ոչինչ, պետությունը կփոխհատուցի:

Armenuhi GhandilyanՀանրային պաշտպան Արմենուհի Ղանդիլյանը մեկ այլ կարեւոր խնդիր է մատնանշում. մարդիկ խուսափում են աշխատավայրում իրենց խախտված իրավունքների մասին բարձրաձայնելուց: Քաղաքացիներն ավելի հաճախ չվճարված աշխատավարձի բռնագանձման համար են դիմում դատարան, իսկ աշխատանքի վերականգնվելու համար անհամեմատ ավելի քչերն են դատարանի օգնությանը դիմում: Դատավարությունը շատ երկար է ձգվում, քաղաքացին էլ որոշում է չգնալ ո՛չ դատավարության, ո՛չ քաշքշուկի մեջ հայտնվել:

Arina MetsoyanՀՀ փաստաբանների պալատի անդամ Արինա Մեծոյանը կորցրած աշխատանքին վերականգնվելու համար դատարան չդիմելու եւս մեկ պատճառ է նշում: Շատ հաճախ դատավորը տարբերակված մոտեցում է ցուցաբերում: Տառացի նույնաբովանդակ հայցադիմումին դատավորը կարող է մի դեպքում դրական, մեկ այլ դեպքում բացասական լուծում տալ:

Բացի այդ՝ ըստ տիկին Մեծոյանի խնդիրը նաեւ քաղաքացիների անիրազեկվածությունն է: Աշխատողն անգամ չգիտի` ինչ պայմանագրով է աշխատում՝ ծառայության մատուցմա՞ն, թե՞ աշխատանքային: Այդպիսի մարդիկ ավելի հեշտ են աշխատանք գտնում, քանի որ գործատուն չի սիրում իրազեկ աշխատողի, բայց ավելի հաճախ են ենթարկվում ղեկավարի կամայական վերաբերմունքին: Փաստաբանն առաջարկում է, որ օրենքով վերահսկվեն գործատուի քայլերը: «Երբ գործատուն հասկանա, որ պատասխանատվություն է կրելու, գուցե կամայական որոշում կայացնելուց առաջ եւս մեկ անգամ մտածի»:

Gayane GevorgyanՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գեւորգյանն էլ ասում է՝ շատ դեպքերում մինչեւ երկարաշունչ դատական գործընթացն ավարտվում է, գործատուն մեկ այլ աշխատողի է ընդունում եւ այլեւս հիմքեր չի ունենում նոր աշխատակցին ազատելու, վերականգնվածին ընդունելու:

«Ալիք Մեդիան» զրուցել է ապօրինի աշխատանքից ազատված եւ դատարանի վճռով նույն աշխատանքին վերականգնված Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանի հետ:

Գյումրիում շատերն են հիշում հասարակական հնչեղություն ստացած այս միջադեպը, երբ ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, կարկառուն ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը դատարանի հետագա եզրակացությամբ՝ օրենքի կոպտագույն խախտումով, աշխատանքից ազատել էր համալսարանի դասախոսների, այդ թվում՝ Գագիկ Համբարյանին: Վերջինս դիմել էր դատարան աշխատանքի վերականգնվելու պահանջով: 2018 թվականին իշխող ուժի փոփոխության հետ աշխատանքից ազատվել էր նաեւ ռեկտորը, որին փոխարինած ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Սահակ Մինասյանի որոշման ուժը կորցրած չէր ճանաչել:

Gagik HambaryanՀամբարյանն ասում է՝ գործատուների անձնական դրդապատճառներով պետական հաստատությունները ներքաշվում են դատական գործընթացների մեջ, որոնք ահռելի ֆինանսական միջոցներ են արժենում տվյալ հիմնարկի համար: Օրինակ է բերում. ՇՊՀ-ն վերջին 4 տարիներին 10 միլիոն դրամից ավելի գումար է ծախսել դատարանում վերը նշված խնդրով: «Միայն ինձ աշխատանքից ազատելն ու վերականգնելը համալսարանի վրա նստեց 2 միլիոն 400 հազար դրամ, որից միայն փաստաբանին տրվել է 1 մլն 400 հազար դրամ, մնացածը՝ հարկադիր պարապուրդի փոխհատուցում: Միայն փաստաբանի գումարը 4 ուսանողի մեկ տարվա վարձավճար է»: Համբարյանը եւս մեկ խախտում է արձանագրում. «Համալսարանն ունի իրավաբան, իրավախորհրդատու, որոնք պետք է դատարանում պաշտպանեն կառույցի շահերը, բայց ղեկավարությունը պետական բյուջեի հաշվին այլ փաստաբանի ծառայությունից է օգտվել՝ հավելյալ գումար վճարելով»:

Համբարյանն առաջարկում է, որ պետությունը օրենք մշակի, ըստ որի, եթե գործատուն մեկ ագամ ապօրինաբար ազատում է աշխատակցին, պետք է ինքը վճարի թե՛ դատական, թե՛ աշխատավարձի փոխհատուցման ծախսերը: Երկրորդ անգամ կրկին փոխհատուցի եւ խիստ նկատողության արժանանա: Երրորդ ապօրինությունը թույլ տալու դեպքում պաշտոնյան պետք է զրկվի աշխատանքից: «Պետական բյուջեն ոչ մեկի անձնական քսակը չէ»:

Դեպքերի մեծամասնությամբ դատական կարգով վերականգնված աշխատակցին աշխատանքային հանրույթներում նայում են որպես սպիտակ ագռավի: Գյումրիում բազմաթիվ են դեպքերը, երբ վերականգնված աշխատակիցը դիմում գրում, հեռանում է աշխատավայրից: Խնդրի լուծման համար Համբարյանն առաջարկում է աշխատավայրերում իրավաբանական կրթությամբ, աշխատանքային օրենսգրքին լիակատար տիրապետող օմբուդսմեն ունենալ, որն աշխատակցին կպաշտպանի «Հռոմի պապից կաթոլիկ» ղեկավարին հաճոյացող գործընկերներից:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազատվել կրծողներից, բարելավել ոռոգումը
հաջորդը
Մեզ չեն ցանկանում ինքնակամ ճանապարհ տրամադրել դեպի Նախիջեւան․ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն