• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ռուսաստանի վտանգը. դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, թե՞ մնալ

Թաթուլ Հակոբյան 12:00 | 07.10.2022
Թաթուլ Հակոբյան 12:00 | 07.10.2022
Lenin & Kemal

Հայաստանի վերջին 100 տարիների պատմության ընթացքում կա երեք հստակ ժամանակահատված, երբ հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ են իշխել: Երեք դեպքերում էլ այդ տրամադրությունների պատճառը Հայաստանի կրած տարածքային եւ մարդկային կորուստներն են, ինչպես նաեւ Ռուսաստանի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցությունն ու հավանական պայմանավորվածությունները:

ա) 1920 թվականի գարնանը բոլշեւիկյան Ռուսաստանը Ադրբեջանում իրականացրեց հեղաշրջում: Ադրբեջանը դարձավ խորհրդային, մինչդեռ Հայաստանն ու Վրաստանը շարունակեցին պահպանել իրենց անկախությունը մինչեւ 1921 թվականի գարուն: 1920-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրվեց համաձայնագիր՝ հայ-ռուսական առաջին դիվանագիտական փաստաթուղթը, որի կարեւորագույն կետը հետեւյալն էր՝ «Ռուսաստանի զորքերի կողմից գրավվում են վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը»:

Սրան հետեւեց քեմալականների ներխուժումը Կարս եւ Հայաստանի այլ շրջաններ: Հայ պատմագրության մեջ կա համոզում, որ 1920 թվականին Հայաստանի տարածքային ահռելի կորուստները չէին լինի, եթե չլիներ բոլշեւիկ-ադրբեջանա-քեմալական համագործակցությունն ընդդեմ Արեւմուտքի դաշնակից Հայաստանի: Այն օրերին Հայաստանի վարչապետ Համո Օհանջանյանը հայտարարում էր, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ «բացահայտ թշնամական պետություն է»:

բ)1991 թվականի գարնանը Խորհրդային Միությունը Ադրբեջանի հետ համագործակցաբար իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի հետեւանքով տեղահանվեցին Արցախի երկու տասնյակից ավելի գյուղերի բնակիչներ, իրականացվեց պատժիչ գործողություն Ոսկեպարում: Մոսկվայի եւ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հակահայ կեցվածքի պատճառն այն էր, որ Ադրբեջանը մասնակցեց ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին, մինչդեռ Հայաստանը հրաժարվեց քվեարկությունից, իսկ սեպտեմբերին անցկացնելու էր անկախության ի՛ր հանրաքվեն:

գ) 2020 թվականի 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած Հին Թաղեր-Խծաբերդի, Սոթք-Խոզնավարի, Փառուխի ռազմական գործողությունները եւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հերթական ներխուժումը Հայաստանի տարածք հայ հանրության անգամ ռուսամետ հատվածի շրջանում առաջ է բերել հակառուսական տրամադրություններ: Հայաստանի կառավարական եւ հանրային լայն շրջանակներում կա համոզում, որ 44-օրյա աղետալի պատերազմը չէր լինի եւ կամ չէր ունենա այսպիսի մղձավանջային հետեւանքներ, եթե Ռուսաստանը կատարեր դաշնակցային պարտավորությունները՝ լինեն երկկողմ կամ բազմակողմ շրջանակներում: Անգամ զուգահեռներ են տարվում 1920 թվականի եւ 2020-ի միջեւ, այն է՝ երկու դեպքում էլ տեղի է ունեցել ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն ընդդեմ Հայաստանի եւ Արցախի:

Այսօր հայ հանրային եւ քաղաքական շրջանակներում հարց է հնչում՝ ի՞նչ գործ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ում, երբ այս կառույցը աչք է փակում Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունների վրա: Ըստ էության՝ ՀԱՊԿ անդամ պետություններն առավել բարեկամաբար են տրամադրված այդ կազմակերպությանը մաս չկազմող Ադրբեջանի նկատմամբ, հետեւաբար Հայաստանը պետք է լքի այդ կառույցը, որի հիմնադիր անդամներից է 1992-ից ի վեր:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո հատկապես Հայաստանը դժվար թե Ռուսաստանից ստանա պաշտպանական եւ անվտանգային երաշխիքներ: Անկախ նրանից՝ Ռուսաստանը չի ցանկանում կամ ի վիճակի չէ Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու ՀԱՊԿ-ի եւ 1997 թվականի Մեծ պայմանագրի շրջանակներում, դրանից իրերի դրությունը չի փոխվում. Ռուսաստանի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը ռազմական ներխուժումներ է իրականացնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքում՝ պատճառելով մարդկային եւ տարածքային զգալի կորուստներ:

Ռուսաստանից դժվար թե լինեն օգտակար գործողություններ, սակայն վնասներ դեռ կարող են լինել: Ռուսաստանն այն աստիճանի թուլացած չէ, որ ի վիճակի չլինի ցանկության դեպքում նոր վնասներ պատճառելու Հայաստանին՝ ուղղակի կամ ադրբեջանական միջնորդությամբ: Հետեւաբար ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը եւ Ռուսաստանի սպասելի եւ անսպասելի քայլերը:

1989-1990 թվականներին, ի տարբերություն անկախականների, Հայոց համազգային շարժումը ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցում արմատական քայլերի չէր դիմում՝ հաշվի առնելով Կրեմլի հնարավոր կոշտ արձագանքը: Գուցե այսօ՞ր էլ պետք է կտրուկ քայլերի չդիմել եւ չդառնալ փլուզվող ՀԱՊԿ-ի կազմալուծման դրդիչը։

Պետք է ինքներս մեզ հարց տանք՝ մեր այսօրվա անել իրավիճակի մեղավորը ՀԱՊԿ-ն է՞: Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ում չենք, Ադրբեջանը չի՞ շարունակի պատերազմական գործողությունները: Եթե ՀԱՊԿ-ում չենք, կլինե՞ն պետություններ, որոնք կլրացնեն Հայաստանի անվտանգային եւ պաշտպանական բացերը եւ ամենակարեւորը՝ կզսպե՞ն Ադրբեջանին ու Թուրքիային: Եթե այո, ապա ի՞նչ ժամանակով:

Հնարավո՞ր է Ռուսաստանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ռազմական ներկայության ծավալներն ընդլայնի Սյունիքում: Մենք ունե՞նք ամբողջական տեղեկատվություն, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Ադրբեջանի կողմից ագրեսիվ կերպով քարոզվող «Զանգեզուրյան միջանցքի» եւ Սյունիքի ապագայի հարցում: Ի՞նչ կապ կարող է լինել Արցախում ռուսական ռազմական ներկայության եւ Սյունիքի միջեւ:

Հաշվարկները պետք է լինեն խիստ զգուշավոր: Այո՛, Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, բայց արդյոք մեր ՀԱՊԿ-ից դուրս գալը չի՞ հանգեցնի տարածքային ու մարդկային նոր կորուստների: Քանի դեռ մենք անկարող ենք Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի հնարավոր հարձակումներից, ՀԱՊԿ-ից հեռանալու հարց պաշտոնական մակարդակով դնելը չի՞ բերի նորանոր աղետներ Հայաստանին:

Եվ եթե զուգահեռներ ենք անցկացնում 1920-ի եւ 2020-ի միջեւ, ապա չպե՞տք է հաշվի առնենք այլ անվամբ, բայց իրականում նոր Հայհեղկոմի ծնունդը: Չպե՞տք է հաշվարկենք, որ Ռուսաստանն ի վիճակի է Հայաստանում իրականացնելու թավշյա հեղաշրջում, ինչպես 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին, եւ որ դրան սպասողների պակաս չկա Հայաստանի ներսում:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երբ «հավաստի աղբյուրի» տեղեկությունները, ցավոք, հավաստի են
հաջորդը
ԱՄՆ առաջնությունում Արոնյանը բաժանում է 3-12-րդ տեղերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն