• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երթուղային չկա, մարդիկ ստիպված տաքսի են կանչում

Հասմիկ Բալեյան 15:45 | 11.10.2022
Հասմիկ Բալեյան 15:45 | 11.10.2022

Գրեթե բոլոր մարզերում, բոլոր միավորված համայնքներում հասարակական տրանսպորտի խնդիր կա․ որոշ բնակավայրերում ընդհանրապես հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Ի պատասխան «Ալիք Մեդիայի» տեղեկություն ստանալու գրավոր հարցման՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշում է՝ Վայոց ձորի մարզի 5 համայնքներից 2-ում՝ Վայքում եւ Արենիում, մասնավորապես Վայք համայնքի 16 բնակավայրերից 4-ում, իսկ Արենի համայնքի 9-ը բնակավայրից 8-ում հասարակական տրանսպորտի խնդիրներ կան։

«Արենիից ինչ-որ տեղ գնալու միակ տարբերակը տաքսի կանչելն է կամ սեփական մեքենայով գնալը։ Մեր բնակավայրում շատ մարդիկ կան, որոնք Եղեգնաձորում են աշխատում։ Նրանք փորձում են ելք գտնել. որպեսզի օրական 4 000 դրամ չտան տաքսուն, երբեմն պայմանավորվում են, միանում, միասին են գնում, միասին վճարում»,- ասում է Արենիի բնակիչ Արմինե Կարապետյանը։

Արենիում արդեն մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, մրցույթում հաղթած ընկերությունը, սակայն, կարճ ժամանակ անց դադարեցրել է գործունեությունը, քանի որ ուղեւորների քանակը փոքր է, ուղեվարձից գոյացած գումարն անգամ վառելիքի ծախսը չի ծածկում։

Husik Sahakyan«Կորոնավիրուսի տարածումից առաջ մրցույթում հաղթած ընկերությունը որոշ ժամանակ աշխատեց։ Այդ ամիսների ընթացքում համայնքապետարանը 20-30 հազար դրամ գումար էր տրամադրում ուղեւորափոխադրողին, որ գոնե վառելիք գնեն, բայց երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել, այդ ընկերությունը դադարեց ուղեւորափոխադրումներ կատարելուց»,- պատմում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Արենի համայնքի հաշվեկշռում կա «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, համայնքում որոշ ժամանակ ավտոմեքենայով ուղեւորափոխադրում են կատարել բոլոր բնակավայրերից դեպի մարզկենտրոն եւ հակառակ ուղղություններով։ Բայց որոշ ժամանակ անց խոշորացված համայնքի կազմում գտնվող Ռինդում եւ Արփիում մանկապարտեզներ են բացվել, որտեղ մյուս բնակավայրերից երեխաներ են սկսել հաճախել։

«Ստիպված եղանք համայնքապետարանի «Ֆորդով» անվճար ուղեւորափոխադրումը դադարեցնել, որպեսզի այդ մեքենայով երեխաներին տնից մանկապարտեզ, մանկապարտեզից տուն տեղափոխենք։ Այժմ որեւէ ընկերություն չի համաձայնում այս գիծը սպասարկել, ասում են՝ վնասով են աշխատում․ խնդիրն էլ մնում է չլուծված․․․»,- մտահոգվում է Հուսիկ Սահակյանը։

Մյուս մարզերի բազմաթիվ համայնքներում եւս այսպիսի խնդիր կա․ Շիրակի մարզի միավորված համայնքներից միայն Գյումրի համայնքում է մարզի բնակավայրեր գնալու համար հասարակական տրանսպորտ գործում։

Մինչեւ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակվելը անվճար գործել է Գորիս-Որոտան-Շուռնուխ-Բարձրավան-Գորիս երթուղով ներհամայնքային տրանսպորտը: Այժմ այն այլևս չի աշխատում այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի լինելու պատճառով: Մեղրի համայնքում մի բնակավայրից մյուսը գնալու համար հասարակական տրանսպորտն աշխատում է ֆիքսված գրաֆիկով:

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում գործում է Կապան-Քաջարան միջքաղաքային հասարակական տրանսպորտը, որի սպասարկումն ընդգրկում է Քաջարան, Լեռնաձոր, Ձագիկավան, Բաբիկավան եւ Անդոկավան բնակավայրերը։ Սակայն որոշ բնակավայրեր չեն սպասարկվում բնակչության թվաքանակի սակավության եւ սեզոնային բնակեցման խնդիրների պատճառով։

«Տաթեւ խոշորացված համայնքի ութ բնակավայրերը իրար կապող հասարակական տրանսպորտային միջոց այժմ չկա, սակայն առաջիկայում նախատեսվում է»,- նշում է Վաչե Տերտերյանը։

Խնդիրը առկա է Տեղ համայնքի կազմում ընդգրկված բոլոր յոթ բնակավայրերում, նաև Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի որոշ բնակավայրերում (Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Տալվորիկ, Վանանդ, Արտամետ):

Vache Terteryan«Արարատի մարզում Վեդի, Արարատ եւ Մասիս համայնքներում բնակավայրերի միջեւ տրանսպորտ չի գործում, սակայն Արտաշատ համայնքում միասնական օպերատորի մրցույթում կա հաղթող․ շուտով խնդիրը կլուծվի։ Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում նախատեսվում է միասնական օպերատորի ներդրում, սկսվել են մրցութային գործընթացները։ Կոտայքի մարզում կա հաղթած օպերատոր»,- ասում է Վաչե Տերտերյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում որոշ համայնքներում կլուծվեն ներհամայնքային ու միջհամայնքային տրանսպորտի խնդիրները։

Արագածոտնի մարզում բնակավայրերից Երեւան հասարակական տրանսպորտն աշխատում է, իսկ միջբնակավայրային տրանսպորտ չկա։ Լոռու մարզում եւս չի լուծվել միջբնակավայրային տրանսպորտի խնդիրը, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի բնակիչ Ամալյա Զոհրաբյանն ասում է՝ հաճախ է անհրաժեշտ լինում գնալ հարեւան բնակավայրեր, բայց հասարակական տրանսպորտով միայն Օշական կարելի է գնալ։

«Որոշ մարդիկ, իհարկե, հնարավորություն չունեն տաքսիներից օգտվելու, բայց այլընտրանք չկա։ Տրանսպորտ չկա, մարդիկ տաքսի են կանչում։ Վատն այն է, որ նույնիսկ չգիտենք՝ այս խնդիրը երբ կլուծվի եւ արդյոք կլուծվի առհասարակ մոտ ապագայում»,- ասում է Ոսկեվազի բնակիչը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան-Թուրքիա հարաբերություններն Ադրբեջանից անկախ չեն․ Չավուշօղլու
հաջորդը
Ամենաանզիջում հակամարտություններից մեկի ավարտի ուղին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն