• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Կանանց աշխարհը»-ը վերադարձավ տերերին

Աննման Մինասյան 14:30 | 11.10.2022
Աննման Մինասյան 14:30 | 11.10.2022

Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով լուսանկարների եզրափակիչ ցուցադրությունն էր: Բեքերի բացահայտած «Կանանց աշխարհը» հանդիսատեսին ներկայացվել էր նաեւ գարնանը «Գալերի 25» ցուցասրահում:

Exhibition Woman WorldՏարիներ առաջ՝ Հայաստան գալուն պես, Բեքերի ուշադրությունը գրավել էին գյումրեցի աշխատող կանայք: Որ կանայք այսքան ներգրավված լինեն հասարակական բոլոր տեսակի աշխատանքներում, խիստ զարմացրել էր գերմանացի արվեստագետին: Երեւույթը դարձել էր ստեղծագործելու աղբյուր: Լուսանկարչի աչքն աշխատանքի պահին որսացել էր տարբեր մասնագիտության գյումրեցի կանանց:

Եփող, թխող, կարող, լվացող, քանդակող, նվագող, գրող, բուժող կանայք այս անգամ ոչ միայն նկարներից էին ժպտում հանդիսատեսին, այլեւ անձամբ էին ներկա ցուցադրությանը: Նախատեսված էր նաեւ «լուսանկարների վերադարձ տերերին». յուրաքանչյուր հերոսուհուն նվիրվեց իր իսկ լուսանկարը:

Karine ZohrabyanԿարինե Զոհրաբյանը մեկ տարի է, ինչ աշխատում է կարի արտադրամասում: Հիշում է, ինչպես իրարից չտարբերվող աշխատանքային օրերից մեկը հաճելիորեն տարբերվեց: Օտարալեզու մի լուսանկարիչ նկարում էր բոլորին ու ակնածանքով գնահատում իրենց համար սովորական թվացող աշխատանքը: «Շատ հաճելի էր, այդ օրվանից ավելի գնահատված ու արժեւորված զգացինք մեզ, ավելի սիրեցինք մեր աշխատանքը»:

Kristine SaroyanՔրիստինե Սարոյանը նույնպես բեքերյան կերպար է: Զուգագուլպաների արտադրամասում է աշխատում: «Բոլորիս նկարեց, բայց տեսնում եմ, որ ոչ բոլորն են ընդգրկված ցուցահանդեսում: Անչափ ուրախ եմ, որ հարյուրավոր կերպարներից լուսանկարիչն իմ նկարի մեջ առանձնահատկություն է տեսել»,- անթաքույց ուրախությամբ ասում է Քրիստինեն:

Anna KocharyanՋութակահարուհի, արվեստաբան Աննա Քոչարյանը եւս «Կանանց աշխարհ»-ից է: «Գալերի 25» պատկերասրահում նվագելիս հայտնվել է Բեքերի օբյեկտիվում: Աննան ուրախ է, որ արարող կանանց շարքերում է. «Ես արվեստն եմ ներկայացնում: Իմ կողքին բազմաթիվ կանայք շոշափելի բարիք են ստեղծում, իսկ ես՝ հոգեւոր արժեք»:

Նշենք, որ Բեքերը հեռավար էր մասնակցում ցուցահանդեսին: Նա անուն առ անուն հիշեց ու շփվեց իր հերոսուհիների հետ:

Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն Կարեն Բարսեղյանը ցուցադրությունը հենց քույրերի պատկերասրահում կազմակերպելը ոչ միայն կարեւոր, այլեւ անհրաժեշտ է համարում: Ասում է՝ «Կանանց աշխարհ»-ը քույրերի աշխարհում ճիշտ է համադրվում: «Մեկ հարթակում տարբեր խավերի կանանց աշխատանքի գնահատումը Ռալֆ Բեքերի մոտ հրաշալի է ստացվել»:

Hrachya VardanyanՑուցահանդեսի կազմակերպչական խմբի անդամ, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը լիահույս է, որ Ռալֆ Բեքերի հաջորդ այցելությունը Գյումրի կրկին մեծ նախաձեռնության սկիզբ կդառնա: Հրաչյան ասում է՝ Գյումրիում արդեն հիմնադրել են արվեստագետների նոր հարթակ՝ «Գալիք» արվեստի կենտրոն անունով, որի ստեղծման գործում ներդրում է ունեցել նաեւ Բեքերը: Նորաստեղծ կենտրոնն արդեն հասցրել է բազմաթիվ ցուցահանդեսներ կազմակերպել: ««Գալիք»-ը մեծ քայլերով զարգացման ուղի է բռնել,- ասում է արվեստագետը:

Exhibition Woman WorldԿազմակերպչական խումբը խոստանում է, որ ««Գալիք»-ի ասելիքը լսելի կլինի բոլոր խավերի համար: Աշխարհաքաղաքական ու ներանձնային խնդիրների համատեքստում նախաձեռնությունը ցուցադրություններ կազմակերպելուց բացի նաեւ խիստ արդիական հարց է վերհանելու. ինչպես է մարդը տեսնում իր եւ շրջապատող աշխարհի վաղվա օրը՝ գալիքը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Աստանայում
հաջորդը
ՄԻՊ-ը ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի բռնարարքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն