• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սահմանապահ Նոր Ազնաբերդում մի տան պես են ապրում

Մարիամ Սարգսյան 12:30 | 11.10.2022
Մարիամ Սարգսյան 12:30 | 11.10.2022

Մինչ Նոր Ազնաբերդ գյուղի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են լսվում, բնակիչներն օղի են թորում: Վայոց ձորի սահմանապահ այս գյուղում կրակոցների ձայնին սովոր են. ապրում են, ասես ոչինչ էլ չի եղել: Գյուղում հանգիստ է, Նոր Ազնաբերդ բնակավայրի վրա չեն կրակել, բայց Նախիջեւանի սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա են, եւ դիրքերից եկող ձայները լավ են լսվում:

Nor AznaberdՄոտ 30 տարի առաջ՝ Արցախյան շարժումը սկսվելուց հետո է Նոր Ազնաբերդը բնակեցվել Նախիջեւանի Ազնաբերդից տեղափոխված հայերով: Գյուղի միջին տարիքի բնակիչները լավ են հիշում հայ-ադրբեջանական նախկին շփումները:

Yeghish Hovhannisyan Բնակավայրի վարչական ղեկավար Եղիշ Հովհաննիսյանն էլ դպրոցահասակ է եղել, հիշում է՝ ինչպես էին ադրբեջանցի հասակակիցների հետ նույն ճամբարը հաճախում, խաղում, սովորում: Համայնքները հարեւանություն են արել, մի տեղում աշխատել, նույն հոգսով ու խնդրով ապրել: Հիմա այդպիսի շփումը բացառում են:

Նոր Ազնաբերդում հարեւանություն անելը լավ է ստացվում: Ընդամենը 30 տնտեսություն ունեցող գյուղում ապրում են մի տան պես: Օղու օջախը Արթուր Իվանյանի բակում են վառել: Տարբեր պտուղներից են թորում, հերթը ծիրանինն է:

Nor Aznaberd Պատրաստման գաղտնիքներն էլ չեն խուսափում ասելուց՝ 150 կգ մրգից 20 լիտր օղի է ստացվում: Վաճառքի գնի մասին միամիտ հարցս բնակիչները ներողամտորեն են ընդունում՝ բա մաքուր, տնական օղին կվաճառեն, արհեստակա՞նը կառնեն, այն էլ երբ գյուղում խանութ չկա:

Փոխարենը միրգն են վաճառում, եթե այգուց կարողանում են հանել: Գորշ արջերը գյուղում շրջում են, բնակիչներին էլ բերքահավաքի ժամանակ «օգնում»: Պարսեղ Սիմոնյանի ծիրանի այգին այս տարի մոտ 20 տոննա բերք պիտի տար, բայց չեն հասցրել հավաքել: Արջերն այնպես են կոտրել ծառերը, որ Պարսեղը հասցրել է միայն կոտրված ճյուղերը տուն բերել:

Nor Aznaberd«Մեզնից մաքուր են հավաքում: Սաշիկը լավ էր, 50/50 էր «փայ մտնում», արջը 90/10 տոկոսով է բերքը տանում: Բողոքում ենք, ասում են՝ գորշ արջը Կարմիր գրքում է գրանցված, ես էլ հարցնում եմ՝ իմ հաշվի՞ն եք պահում Կարմիր գրքի արջերին, չեն պատասխանում»,- ժպիտով պատմում է նորազնաբերդցին:

Nor AznaberdԳյուղում հիմնականում այգեգործությամբ են զբաղվում: Եթե բերքը լավ է լինում, վաճառքի խնդիր չի լինում, գալիս, գյուղից գնում են: Բայց բերքի երաշխիքներ չկան. մի տարի ցուրտն է «տանում», մի տարի՝ արջերը, մի տարի էլ կարկուտն է խփում: Անասնապահությունն էլ առաջվա պես շահավետ չէ. խոտի գինը բարձրացել է: Եթե մի ժամանակ մեկ կապը 500 դրամով էին գնում, հիմա 2000 դրամ է: Շատերը ստիպված վաճառում են անասունը. տանջանքը շատ է, օգուտը՝ քիչ:

Nor AznaberdԲնակիչներն ասում են՝ այս խնդիրները կլուծվեն, եթե աշխատատեղեր բացվեն: Գյուղի միակ գործատուն վարչական կենտրոնն է՝ 3-4 աշխատողով: Երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով ստիպված տեղափոխվում են: Պարսեղ Սիմոնյանն ու կինը երկուսով են ապրում, երեխաները մայրաքաղաք են գնացել: «Բանակից եկան, ո՛չ գործ կար, ո՛չ անելիք, ստիպված գնացին: Որ աշխատատեղ լինի, բոլորն էլ կմնան, ինչի՞ պիտի գնան»:

Գյուղում մնացած տղամարդկանցից շատերը պայմանագրային զինծառայողներ են: Կանայք վարձատրվող աշխատանք չունեն: Ասում են՝ կարելի է, օրինակ, կարի արհեստանոց բացել, զինվորական պարագաներ կարել. ե՛ւ իրենք աշխատանք կունենան, ե՛ւ արտադրանքը սահմանին կհասնի:

Nor AznaberdՔրիստինե Ստեփանյանի ընտանիքը երկու տարի առաջ է ՌԴ-ից Հայաստան տեղափոխվել: Ասում է՝ գյուղում ամեն ինչ լավ է՝ բնությունից մինչեւ հարեւանություն: Եթե զբաղմունք լինի, երեխաներն էլ դպրոցից հետո սպորտի, արվեստի խմբակների հաճախելու հնարավորություն ունենան, առօրյան հետաքրքրանա, գուցե շատերը որոշեն մնալ գյուղում:

Նոր Ազնաբերդում դպրոց չկա: Գյուղի դպրոցահասակ 18 երեխաները հարեւան Խնձորուտի դպրոց են հաճախում: Համայնքապետարանի տրամադրած տրանսպորտային միջոցն է տանում-բերում: Տասնամյա Ալեն Ավագյանն էլ նորազնաբերդցի երկու դասընկերների հետ ամեն առավոտ Խնձորուտ է գնում: Ապագա ֆուտբոլիստ Ալենը խոստանում է գրավել աշխարհի դարպասները, բայց վերջում անպայման Նոր Ազնաբերդ վերադառնալ:

Nor Aznaberd AlenՀրաժեշտ տալիս գյուղացիները մի անգամ էլ են հաստատում՝ իրենց միակ ցանկությունն անվտանգությունն է, այլ դժգոհություն չունեն: «Մենք ստեղծող ժողովուրդ ենք, քարից էլ ենք հաց քամում: Որ խաղաղություն լինի, կաշխատենք, կապրենք, մեզ ուրիշ բան պետք չէ»,- ասում է Պարսեղը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիա է ժամանել մոտ 1 միլիոն ուկրաինացի փախստական
հաջորդը
Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ զորավարժություններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն