• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պաշտոն զիջե՞լ… երբեք

Աննման Մինասյան 18:15 | 11.10.2022
Աննման Մինասյան 18:15 | 11.10.2022
Election Ani, Shirak marz

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ավագանու ընտրություններն էին: Անիի 18 բնակավայրերի 20 ընտրատեղամասերի 15901 ընտրողների ուղիղ կեսը մասնակցեց ընտրությանը: Պարզվեց՝ կրկին են փորձելու. ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերից ոչ մեկը 50+1 ձայն չի հավաքել, հետեւաբար միանձնյա, առանց կոալիցիա ձեւավորելու չի կարող ղեկավարել համայնքը: Քաղաքական երեք ուժերն էլ անդրդվելի են. կոալիցիա չեն կազմում:

Ըստ ստացած վստահության քվեների՝ առաջատարը 10 մանդատով «Ազգ-համայնք» դաշինքն է՝ ՀՀԿ-ական գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի գլխավորությամբ: Երկրորդ տեղում ութ մանդատ ստացած ՔՊ-ն է: Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցության թեկնածուներին ամենաքիչ՝ 3 մանդատ է բաժին հասել:

Election AniՔՊ-ի եւ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու հավանականությունը գրեթե զրոյական էր: Իշխող ուժը դեռ վաղուց էր հայտնել, որ ՀՀԿ-ի հետ չեն միավորվի: Առաջատարներից որեւէ մեկին միանալու «Հայկական երազանք»-ի նախապայմանն էլ ոչ թե նախապայման, այլ երազանք էր. եռակի քիչ մանդատ ունեցող կուսակցությունը կոալիցիա կկազմեր այն ուժի հետ, ով կհամաձայներ, որ համայնքապետը ինքը՝ Ագուն Սաղաթելյանը լիներ:

Նշենք, որ Ագուն Սաղաթելյանին աջակցում են նախկին ՔՊ-ականները, իսկ ՔՊ-ի պաշտոնական թեկնածուին՝ Արման Սարիբեկյանին՝ ներկա ՔՊ-ականները:

33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին նիստ են արել, հանդիսավորությամբ հանձնել բոլոր մանդատները:

Քաղաքական ուժերը եւս մեկ անգամ վերահաստատել են, որ կոալիցիա չեն կազմում: Ըստ Գոռ Պետրոսյանի՝ ընտրական հանձնաժողովն այս պահին այլեւս անելիք չունի: Մարզպետարանը պետք է որոշի առաջին նիստի օրը, որի ընթացքում քվեարկություն է լինելու: Եթե իրավիճակ չփոխվի, ու ոչ ոք չընտրվի համայնքի ղեկավար, մեկ ամիս կսպասեն, մինչեւ Արտակ Գեւորգյանի պաշտոնավարման ժամկետը լրանա: Այնուհետեւ Շիրակի մարզպետը կնշանակի Անի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, ինչից հետո Կառավարությունը կնշանակի նոր ընտրության օր: Գոռ Պետրոսյանն ասում է՝ դա կլինի մոտավորապես 6 ամսից, բայց հնարավոր է նաեւ ժամկետների փոփոխություն լինի: Օրինակ է բերում Թալին համայնքը, որտեղ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը համայնքը ղեկավարել է մեկ տարի երկու ամիս:

Ստացվում է, Անիում դեռ ընտրապայքարից դուրս չեկած, քաղաքական ուժերը նորին են պատրաստվում: Կլինե՞ն ընտրապայքարին մասնակցող նոր ուժեր, թե՞ եղածները նոր ուժերով կպայքարեն, դեռ հայտնի չէ: Արդեն հին ու թանկարժեք պաստառները կփոխարինվեն նորերով: Կրկին կազդարարեն, որ Անիում ապագա կա, մեկ ուրիշ պաստառից ազգի ու համայնքի միավորվելու լուրը կտան, երրորդից էլ կհորդորեն վերադառնալ արժեքներին, լուծում տալ խնդիրներին:

Հ.Գ. Ըստ ընտրական հանձնաժողովի՝ Անի համայնքում մեկ ընտրություն կազմակերպելը պետական բյուջեի վրա կարժենա մոտ 40 մլն դրամ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ներկայացվել են ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները
հաջորդը
Թուրքիայի տնտեսության հակառակ կողմը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն