• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայկական ժողովրդավարության առանձնահատկությունները

Արման Գալոյան 19:30 | 11.10.2022
Արման Գալոյան 19:30 | 11.10.2022
Vahagn Hovakimyan

Հիշո՞ւմ եք հայտնի գովազդը՝ «մերն ուրիշ է»։ Եվ իսկապես, մերն ուրիշ է։ Օրինակ՝ մեզանում ուրիշ է ժողովրդավարությունը։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հատուկ անվանում է տվել՝ «հայկական ժողովրդավարություն»։ Թեեւ, եթե անկեղծ, «հայկական ժողովրդավարությունն» այնքան էլ աղերսներ չունի աշխարհում «ժողովրդավարություն» հասկացության հետ։

Օրեր առաջ խորհրդարանական իշխող խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրեց իրենց՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության արդեն նախկին անդամ Վահագն Հովակիմյանին։ Ընդ որում՝ Հովակիմյանն ինքը եւս մասնակցել էր այդ քվեարկությանը։ Ու քանի որ նա ԿԸՀ նախագահ էր ընտրվել միաձայն՝ 65 կողմ ձայնով (չկային նաեւ անվավեր քվեաթերթիկներ), կարելի է վստահաբար պնդել՝  Հովակիմյանը եւս իր օգտին է քվեարկել։

Նա լրագրողներին փորձել է համոզել, թե այսպիսով որեւէ օրենք չի խախտում։ Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այլ կարծիքի են։ Մի շարք հայտնի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել եւ, մեջբերելով «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի հոդվածները, պնդում են՝ օրենսդրությունը խախտվել է, պատգամավորը գործել է իր անձնական շահով։ Մանավանդ, երբ նա ստացել է 65 ձայն՝ ճիշտ այնքան, որքան հարկավոր էր ԿԸՀ նախագահ ընտրվելու համար, ու Հովակիմյանի ձայնը վճռորոշ է եղել իր՝ ԿԸՀ նախագահ դառնալու հարցում։

Իրական ժողովրդավարական երկրներում հազիվ թե նման դեպքի ականատես լինեինք։ Էլ չենք խոսում խնդրի բարոյական կողմի մասին, երբ պատգամավորը մասնակցում է պետական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնում իր իսկ ընտրությանը։

Բայց սա հենց «հայկական ժողովրդավարությունն» է եւ հենց սրանով էլ տարբերվում է աշխարհում մեզ հայտնի «ժողովրդավարությունից»։ Ինչպես հայտնի վիպակում է ասված. «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»։

Ի դեպ, մայիսին Հայաստանում ժողովրդավարության թեմայով անցկացված ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոսել էր ընտրական ժողովրդավարության մասին, խոսել ժողովրդավարության մարտահրավերների մասին, նույնիսկ նշել, որ դրանք հաղթահարելու լավագույն ձեւը պետական ինստիտուտների ժողովրդավարացումն է: «Պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականության, թափանցիկության եւ հաշվետվողականության հիման վրա»,– շարունակել էր նա։

ԿԸՀ–ն, ՀՀ Սահմանադրության համաձայն, համարվում է անկախ պետական մարմին։ Մինչդեռ գործող իշխանությունն այդ անկախ մարմնի ղեկավարի պաշտոնում գործուղում է տարիներ շարունակ վարչապետի հետ անձնական ու աշխատանքային սերտ կապեր ունեցած (Հովակիմյանն իր լրագրողական գործունեությունը սկսել է Փաշինյանի խմբագրած «Օրագիր», ապա «Հայկական ժամանակ» լրատվամիջոցներում), իշխող կուսակցության հիմնադիր անդամներից մեկին, որը մինչեւ վերջերս ղեկավար կազմում էր։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Վահագն Հովակիմյանը զարմանալի զուգադիպությամբ բարձրագույն կրթության դիպլոմ ստացել է 47 տարեկանում՝ 2021 թվականին՝ ավարտելով Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ նա հստակ նախապատրաստվել է ԿԸՀ գործուղվելուն։ Եվ ոչ միայն Հովակիմյանը։

Այս տարվա ամռանը ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով բարձրացվեցին ԿԸՀ նախագահի եւ հանձնաժողովի մյուս անդամների աշխատավարձերը. այժմ ԿԸՀ նախագահը պետք է ստանա 925 հազար դրամ։ Նախագծի ՔՊ-ական հեղինակներ Արթուր Հովհաննիսյանն ու Հերիքնազ Տիգրանյանն իրենց առաջարկը մեկնաբանել էին, թե առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:

Իշխանությունների այս գործելաոճը նորություն չէ։ Ոչ վաղ անցյալում բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահներ նշանակվեցին ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ։ Եվ անդրադառնալով բուհերը կուսակցականացնելու մասին քննադատություններին՝ իշխանություններն արդարանում էին, թե իրենց ներկայացուցիչների ներկայությունը բացառապես բուհերը կուսակցականացումից զերծ պահելու նպատակով է արվում։ Հիմա ՔՊ-ականների ներկայությունն է նաեւ տարբեր պետական անկախ կառույցներում. նրանք գործուղվում են այդ կառույցներն «անկախացնելու» համար, բայց իրականում անկախացնում են նախկին իշխանության ներկայացուցիչներից։ Ասել է, թե ՔՊ-ականները փոխարինում են ՀՀԿ-ականներին եւ ոչինչ ավելի. «Փոխվեցին կարծես հին տերերը, նորերը խաղում են հին դերեր»:

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս բերվի ՀՀ-ի ինքնիշխան տարածքից. Դյումոն
հաջորդը
Բռնի ամուսնություն պարտադրելը կպատժվի օրենքով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն