• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պարտությունը մեր ներսից է գալիս

Վարդան Հարությունյան 11:30 | 13.10.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 13.10.2022
No more time

Արցախի պառլամենտի ֆրակցիաները համատեղ դիմում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային եւ ՄԱԿ-ի անդամ մյուս 190 պետություններին՝ առաջարկելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այն հիմքով, որով Ռուսաստանը ճանաչել, ապա իրեն է միացրել Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժեի մարզերը։

Սա այն դեպքում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունները, բացառությամբ Զինբաբվեի ու Հյուսիսային Կորեայի, ոչ միայն չեն ճանաչում նշված մարզերի բռնակցումը Ռուսաստանին, այլեւ ամեն կերպ օգնում են Ուկրաինային, որ դիմակայի Ռուսաստանի ագրեսիային եւ վերականգնի տարածքային ամբողջականությունը։

Այսպիսին ենք: Այսպես ենք փորձել ու փորձում փրկել Արցախը։ Այսպես ենք ներկայանում աշխարհին, տեսնում մեր տեղն ու մեր դերն աշխարհում։ Այսպես ենք հաշվարկել ու հաշվարկում, այսպես ենք համադրում ու այսպես ենք եզրակացնում։ Եթե սա է հեռատեսության մեր սահմանը, ապա պարտություն չլինել չէր կարող։

Եթե աշխարհում ընթացող զարգացումները տեսնել ու գնահատել չենք կարողանում, տեղավորվում ենք զարգացումների ընթացքին հակառակ հոսքում, եթե իրականությունից կտրված ենք այնքան, որ երազանքի հայրենիքը կարեւորում ենք ավելի, քան պետությունն է, որ ունենք, որ կա այս պահին, ապա պարտություն չլինել չի կարող։

Եթե գեներալները գեներալներ չեն, հրամանատարները հրամանատարներ չեն, եթե հարուստները ոչ թե հարուստներ, այլ փողատերեր են ընդամենը, եթե երկրի իշխանավորները պետական գործիչներ չեն, իրենց ոչ թե իշխանություն, այլ տեր են համարում, իսկ ժողովրդին՝ դժգույն մի բազմություն, որի քվեն մի դեպքում կարելի է կեղծել կամ գնել, մյուս դեպքում՝ ականջահաճո ստով մոլորեցնել, ապա պարտություն չլինել չէր կարող։

Եթե 1990-ականների առաջին տարիներին գրանցած ռազմական հաջողությունը գնահատել ու մեր օգտին աշխատեցնել չկարողացանք, եթե չենք կարողանում ճանաչել ու հասկանալ երեկվա մեր պարտությունը, եթե իրավիճակին համարժեք չենք, ե՛ւ պարտության, ե՛ւ հաղթանակի դեպքում նույն վարքն է ու նույն բառապաշարը, ապա պարտություն չլինել չի կարող։

Եթե պետության, բանակի, կոչումի ու շքանշանի, հերոսության, քաջության, պարտության ու հաղթանակի արժեքը չգիտակցող իշխանավորը շքանշաններ ու կոչումներ է շաղ տալիս անփութորեն, խրախուսում է շռայլորեն պարտված բանակի ղեկավարներին, հետո նույն թեթեւությամբ այդ ղեկավարներին կալանավայր է տանում ու մեղադրանքներ ներկայացնում, ապա պարտություն չլինել չի կարող։

Սոցիալական կայքերն, անկասկած, հայելիներ են, որ անդրադարձնում են հասարակության իրական պատկերը։ Ուշադիր հետեւելով դրանց՝ կարելի է գալ ճշգրիտ եզրահանգման՝ մեր իրականությունը մեր հավաքականության անդրադարձն է, որտեղ բացառությունները, թվաքիչ լինելով, դժվար են նշմարվում։

Քաղաքական կյանքում առկա փոխհարաբերությունների այն որակը, որ ունեցել ենք ու կա, այն գործիչները, ընդդիմության մեջ, թե իշխանությունում, որ եղել են ու կան, ավելի քան օրինաչափ են։

Բացառությունները 1990-ականների մի քանի տարիներին էին՝ մի կարճ ժամանակահատված, բայց մենք նրանց չսիրեցինք։ Մերժեցինք նրանց։ Գրագետ խոսքը, սառը դատողությունը, դառը ճշմարտությունն ու քաղաքական միտքը չընդունեցինք։ Հեռացրինք նրանց, որ բոլոր հարթակներում մեր մեծամասնության տեսակը լինի, որ գրագետ խոսքից ու ճիշտ ձեւակերպված մտքից չբարդութավորվենք։ Որ ապրենք քաղցր ստով։ Որ մեր կառավարությունում, մեր պառլամենտում, մեր կալանավայրերում ու մեր բակերում խոսքի ու հարաբերությունների նույն որակն իշխի։

Ու դիմում ենք աշխարհին անտրամաբանական դիմումներով, անիրականանալի ծրագրեր ենք հյուսում ու չենք հասկանում, թե ինչու այսպես եղավ։ Բողոքում ենք, խարխափում ենք, մեր խնդիրների լուծումները չենք գտնում ու պարտվում ու պարտվում ենք։ Իսկ պարտություն չլինել չի կարող, որովհետեւ այն ոչ թե դրսից, այլ մեր ներսից է գալիս։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղակայման եւ գործառույթների հարցը քննարկվում է. ՀՀ ԱԳՆ
հաջորդը
Մտահոգված ենք ռազմագերիների նկատմամբ բռնության նոր հաղորդագրություններով. ԱՄՆ պետդեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն