• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Համաշխարհային ճգնաժամի ռեկորդային արձագանքը Հայաստանում

Արմինե Ավետյան 14:15 | 17.10.2022
Արմինե Ավետյան 14:15 | 17.10.2022
money

Տարադրամի արժեզրկումը ռեկորդների սիրահար մեր Կառավարությանը նոր ռեկորդներ սահմանելու հնարավորություններ է ընձեռել. 2023 թվականին Հայաստանի պետական բյուջեն կգերազանցի 5 մլրդ դոլարի շեմը եւ կհատի 6 մլրդ դոլարի սահմանը։

Կառավարության հաստատած եւ արդեն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրած բյուջեի նախագծով եկող տարվա համար պլանավորվել են 2 տրլն 301 մլրդ դրամի կամ 5,7 մլրդ դոլարի եկամուտներ ու 2 տրլն 590 մլրդ դրամի կամ 6,2 մլրդ դոլարի ծախսեր։

Ռեկորդը նկատելի է համեմատության մեջ․ բյուջեով պլանավորված է 2022 թվականին հավաքել 3,9 մլրդ դոլարի եկամուտներ եւ կատարել 4,4 մլրդ դոլարի ծախսեր, իհարկե՝ անցած տարվա փոխարժեքով հաշվարկված։ Բյուջեն դոլարով հաշվարկվում է ներկայացման ժամանակ եղած փոխարժեքով։ Փաստորեն դրամի արժեւորման արդյունքում եկող տարվա բյուջեն այս տարվա համեմատ կավելանա 1,8 մլրդ դոլարով այն դեպքում, երբ դրամով արտահայտված եկամուտներն ավելանալու են 354 միլիարդով, ծախսերը՝ 406 միլիարդով։

Այսինքն՝ դոլարի արժեզրկումը մեծ թվերի մասին խոսելու առիթ կտա։ Մինչդեռ հարց է, թե որքանով է ավելացել, կամ, միգուցե, նվազել միավոր գումարի գնողունականությունը։ Չէ՞ որ համաշխարհային ու մեր տնտեսության մեջ գնաճը բավականին բարձր է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով այս տարվա եկամուտների հավաքման գերակատարմանը, հայտարարել է, թե դա տնտեսական բարձր` 8 ամսվա կտրվածքով 13,9 տոկոս աճի արդյունք է։ Հայտնի է, որ այդ աճի վրա դրական են անդրադարձել տարեսկզբից մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիների այցելությունն ու ժամանակավոր բնակությունը։ Եվ այս տարվա եկամուտների աճը, զարգացումները ցույց են տալիս, որ եկող տարվա սպասվելիք ավելացումը նույնպես տեղի է ունենալու դրա շնորհիվ։

Միաժամանակ, սակայն, տնտեսության եւ եկամուտների հավաքման աճի վրա ազդեցություն ունի բարձր՝ 8-9 տոկոս գնաճը։ Որքան թանկ են վաճառվում ապրանքներն ու ծառայությունները, այնքան շատ գումար է գեներացվում, որից էլ ավելի շատ հարկեր են վճարվում։ Մի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը նպաստում է, որ մեր Կառավարությունը ռեկորդներ սահմանի։

Ինչ վերաբերում է եկամուտների ու ծախսերի միջեւ 288 մլրդ դրամի տարբերությանը կամ բյուջեի դեֆիցիտին, ապա այն լրացվելու է արտաքին վարկերի ու ներքին փոխառությունների հաշվին։ 2023-ին Կառավարությունը 46 մլրդ դրամով կամ շուրջ 110 մլն դոլարով ավելի շատ պարտք է վերցնելու, քան պլանավորել էր վերցնել այս տարի։

Իսկ բյուջեի ամենամեծ ծախսն ավանդաբար բաժին է հասնում սոցիալական պաշտպանությանը. եկող տարվա համար դա 648 մլրդ դրամ է։ 422 միլիարդը բաժին է հասնելու կենսաթոշակներին, որից 114 մլրդը կուտակային հատկացումն է համակարգին միացած անձի կենսաթոշակային հաշիվներին։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերից մի քանի հազար դրամով բարձրացան կենսաթոշակները, իշխանությունները խոստանում են բարձրացնել նաեւ եկող տարի։

Երկրորդ խոշոր հատկացումը պաշտպանության ոլորտին է՝ 509 մլրդ դրամ։ Ի դեպ, Կառավարությունը հենց այս ոլորտի ծախսերն է կտրուկ ավելացրել՝ 162 մլրդ դրամով կամ 47 տոկոսով։ Բյուջեի նախագծի համաձայն՝ 221 միլիարդը կծախսվի ռազմական կարիքների, մնացածը՝ շենքային ու այլ կարիքների բավարարման նպատակով։

Երրորդ խոշոր գումարը բաժին է հասնելու ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին՝ օրենսդիր եւ գործադիր մարմիններին եւ այլ գերատեսչություններին՝ 508,2 մլրդ դրամ: Ի դեպ, այս գումարի առյուծի բաժինն էլ՝ 276,3 միլիարդ դրամը, կհատկացվի ֆինանսների նախարարությանը։ Այս գերատեսչությունը, սակայն, միայն 272 մլրդ դրամով սպասարկելու է պետական պարտքը, 164,4 միլիարդով կմարի պետական պարտատոմսերի մայր գումարն ու տոկոսները, 103,6 միլիարդով՝ արտաքին պարտքը։

Կառավարության աշխատակազմին եկող տարի կհատկացվի 19 մլրդ 895 մլն դրամ, նախագահի աշխատակազմի ֆինանսավորումը տասն անգամ քիչ կլինի՝ 1 մլրդ 686 մլն դրամ։

Կրթության եւ առողջապահության նախարարություններին տրամադրվելու է 252,2 մլրդ եւ 146 մլրդ դրամ, ճանապարհային ցանցի բարելավմանը՝ 117 մլրդ դրամ։

Այդպիսով՝ կարող ենք ասել, որ 2023-ի բյուջեն նախատեսում է դոլարային ներկայացմամբ թռիչքային ավելացում՝ առաջին հայացքից տպավորիչ գումար, ոըը, սակայն, բարձր գնաճի ու դրամի արժեզրկման պայմաններում իր արժեքով այս տարվա բյուջեի համեմատ մեծ առավելություն չունի։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան
հաջորդը
Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն