• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Համատեղ կառավարում Ալավերդիում

Տաթեւիկ Ճուղուրյան 12:08 | 17.10.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 12:08 | 17.10.2022
Alaverdi

Ալավերդիում ՏԻՄ ընտրություններից մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին, առավելագույն ձայներ ստացած «Ապրելու երկիր» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես»-ի հետ հայտարարություն էր տարածել առաջիկա հինգ տարիներին Ալավերդի համայնքը համատեղ կառավարելու մասին։

Մինչ այդ ընտրություններում հավասար մանդատներ (13-ական) ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Ապրելու երկիր»-ը սպասում էին, թե ում հետ կոալիցիա կազմելու որոշում կկայացներ ավագանու կազմում մեկ մանդատ ունեցող «Հայ ազգային կոնգրես»-ը։

Օրեր առաջ Ալավերդիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաստատեց՝ բանակցություններ եղել են թե՛ «Ապրելու երկրի» եւ թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Իսկ թե ինչ առաջարկներ են եղել ՀԱԿ-ին ՔՊ-ի կողմից, Զուրաբյանը չմանրամասնեց։

Levon Zurabyan«Առաջարկել են մի քանի անգամ ավելի շատ, քան «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Բայց խնդիրը մեկ այլ բանում է․ ոչ թե «Ապրելու երկիր»-ն է մեզ առաջարկել, այլ մենք ենք առաջարկել։ Եվ մենք շատ լավ գիտենք՝ որտեղ կարող ենք պատասխանատվություն ստանձնել, որտեղ մենք ունենք ունակ կադրեր, որոնք կարող են ժողովրդին ինչ-որ հաջողություն բերել։ Անկախ նրանից, թե մեզ ինչ կառաջարկեին, մենք գիտենք՝ մենք ինչ կարող ենք անել»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոններին, ապա, ըստ կոալիցիոն հուշագրի, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ստանձնում են համայնքի ղեկավարի երկու տեղակալների պարտականությունները, ինչպես նաեւ Ալավերդու կազմ անցած Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր եւ Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը։

«Մեզ շատ լուրջ առաջարկներ են եղել, բայց մենք ինչ վճռի էլ որ հանգել ենք, հանգել ենք բացառապես այս տեսանկյունից՝ էդ գործը կարո՞ղ ենք երաշխավորված լավ անել, թե ոչ։ Շատ լավ հասկանում ենք, որ նաեւ «Հայ ազգային կոնգրես»-ի հեղինակությունն է դրված։ Այսինքն, եթե դու պաշտոնը վերցնում ես, պիտի կարողանաս հետո չամաչել էդ գործի համար։ Ու պիտի էնպես անես, որ ժողովուրդը գոհ մնա»,- եզրափակեց պաշտոնյան։

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են եղել։ Լոռու մարզի Ալավերդի համայնքում, ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցած տվյալների, «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 6791, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6557, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 340, իսկ «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 316 ձայն։

«Ալիք Մեդիան» ավելի մանրամասն կանդրադառնա Ալավերդիի ընտրություններին

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ սամբիստները եւս 3 բրոնզե մեդալ են նվաճել
հաջորդը
ԵՄ դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի 40 հոգուց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն