• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Երկու իրականություն՝ Գյումրու սրտում

Աննման Մինասյան 14:30 | 18.10.2022
Աննման Մինասյան 14:30 | 18.10.2022

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակը վերանորոգվել եւ արվեստային տարածքի է վերածվել: Բազմաթիվ ու բազմաոճ քանդակների շարքն օրերս համալրվել է Գյումրիում եզակի՝ «Հայելային իրականության ձայները» ժամանակակից քանդակային ինստալացիայով:

Քանդակի հեղինակը ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագետ Վահագն Ղուկասյանն է: Նախաձեռնությունը կյանքի կոչելուն աջակցել է Gyumri Art Week-ը արվեստի միջազգային ծրագրի շրջանակում։

Ժամանակակից քանդակային ինստալացիան Վահագն Ղուկասյանի առաջին աշխատանքն է այս ոճի մեջ։ Ասում է՝ արվեստի բակն ինքն է պահանջել, որ «Հայելային իրականության ձայները» լսելի դառնա:

Քանդակին արվեստագետներն արդեն «Արվեստի սյուն» անունով են կնքել: Մինիմալիստական լուծումներով հայելային սյան հիմքը հայկականությունը խորհրդանշող տուֆ քարից է: Այնուհետեւ վեր է հառնում հայելային հարթությունը, որն ապահովում է մարդու եւ բնության ներդաշնակ երկխոսությունը, դեմ դիմաց կանգնեցնում երկու իրականությունները։ Ինստալացիայի նախավերջին հորիզոնական շերտը մարմարե հատիկների եւ կոտրտված ապակիների կտորներից է քանդակած, ինչը խորհրդանշում է դասականի եւ ժամանակակիցի մշտական հակասությունն ու երկխոսությունը: Սյունը եզրափակվում է հայելային հարթությամբ:

Vahagn GhukasyanԻնչո՞ւ հայելի. քանդակագործն ասում է՝ հայելին հետաքրքիր ու անկեղծ նյութ է: Երբեք չի ստում զրուցակցին: Անկեղծորեն ու հավասարապես է ցույց տալիս իրեն նայողի թե՛ լավ, թե՛ վատ կողմերը: «Թվում է՝ հարթ ու պարզ տարածք է, բայց միանգամից կարողանում է արտացոլել բնության բոլոր շերտերը՝ երկինքը, կանաչը, այդ թվում մարդկանց ու ամեն ինչ…- ասում է քանդակի հեղինակը եւ կարեւոր փաստ առանձնացնում:- Արվեստը պետք է ճկուն լինի, ճաշակ թելադրի, որ երիտասարդին ուղղորդի դեպի իրեն: Ամեն քայլափոխի ինքնանկար անող երիտասարդն այսօր հաճույքով նկարվում է քանդակի հետ, հետաքրքրություն առաջացնում ու տարածում արվեստի գործը: Ժամանակակից գործիքակազմից օգտվելով՝ երիտասարդի աչքը կսովորի արվեստը տեսնելուն ու գնահատելուն:

Վահագն Ղուկասյանը կարեւոր է համարում, որ քաղաքի այլ հատվածներում եւս դասականների կողքին ժամանակակից քանդակներ տեղադրվեն: Իսկ թե ինչպիսին կլինեն դրանք, կթելադրի միջավայրը: Մինչ այդ ակադեմիացիները փորձում են փրկել Գյումրու ապակու գործարանի դիմաց աշխատավոր եռյակի քայքայվող արձանը:

Gyumri monument«Դիմում ենք գրել, որ ոչնչացման եզրին գտնվող սոցիալռեալիզմի արվեստային օրինակ բետոնյա արձանը տրամադրեն մեզ: Մեր ուժերով կվերականգնենք ու կցուցադրենք արվեստի բակում»,- աում է տնօրենը:

Եկող տարի ակադեմիայի բակով հիանալու հնարավորություն կունենան նաեւ համայնքի բնակիչներն ու քաղաք այցելող հյուրերը: Ավարտուն տեսքին հասցնելուն պես բակը բաց կլինի բոլորի համար:

Մինչ այդ արվեստանոց-բակում արվեստի գործերի տեղադրումը շարունակվում է: Տարածքը բաց հարթակ է ցանկացած արվեստագետի՝ ասելիք ունեցող թե՛ դասական, թե՛ ժամանակակից քանդակների համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազամուղների վնասման գլխավոր տուժողը Ռուսաստանն է. ՌԴ դեսպան
հաջորդը
Քննարկվել են ՀՀ-ում գործարարությամբ զբաղվող ՌԴ քաղաքացիների հիմնախնդիրները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն