• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ադրբեջանը փորձում է արժեզրկել ԵՄ նախաձեռնությունը

Արման Գալոյան 19:45 | 21.10.2022
Արման Գալոյան 19:45 | 21.10.2022
EU-Armenia

Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցները վերջին շրջանում պարբերական են։ Հատկապես այն բանից հետո, երբ ԵՄ–ն հաստատեց հայ–ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդներ ուղարկելու որոշումը եւ գործուղեց տեխնիկական գնահատման առաքելության ներկայացուցիչների, Ադրբեջանը սկսել է հրադադարը խախտել գրեթե ամենօրյա ռեժիմով։

Բաքվի նման պահվածքը պատահական չէ։ Պրահյան քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել սահմանին Հայաստանի տարածքից ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Ադրբեջանը համաձայնել էր համագործակցել նրանց հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Ասել է թե՝ այս պայմանավորվածությունն այնքան էլ պաշտոնական Բաքվի սրտով չէ։

Եվ հիմա, երբ Հայաստանում են ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով Բաքուն փորձում է արժեզրկել եվրոպական նախաձեռնությունը։ Ըստ էության՝ Ադրբեջանն այս քայլերով փորձում է ցույց տալ, որ իր համար նշանակություն չունի եվրոպական դիտորդների առկայությունը։

Միաժամանակ, Ադրբեջանն այսպես ակնհայտ ռեւերանսներ է անում ՌԴ-ին, որը բավական կտրուկ արձագանքեց պրահյան հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը։ Հիշում եք՝ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Դրանում, ցավոք, տեսնում ենք Եվրամիության հերթական փորձերը՝ ցանկացած կերպ մխրճվել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեջ եւ հետ մղել մեր երկրի միջնորդական ջանքերը»։

Հիմա Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից ու ներդաշնակեցնել իր օրակարգը ՌԴ–ի հետ, ինչը կարծես թե ստացվում է։ Ընդ որում՝ Ադրբեջանն այս քայլին դիմում է՝ նաեւ նկատի ունենալով Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ բացահայտ անջրպետը։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները չեն վայելում ռազմավարական դաշնակցի վստահությունը։ Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ «մուննաթ» եկավ ՌԴ–ի վրա, որ չի կատարում դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ, իսկ խաղաղապահ առաքելությունը՝ Արցախում։

Սրանով Ադրբեջանը փորձում է նաեւ ռազմական նոր էսկալացիայի համար հիմքեր ստեղծել՝ մինչ այդ Հայաստանին ամեն օր մեղադրելով իր դիրքերը գնդակոծելու համար։ Մանավանդ, երբ արդեն հրադադարի ռեժիմը սկսել է խախտել՝ օգտագործելով մեծ տրամաչափի զենքեր։ Սրա մասին օրերս թվիթերյան գրառմամբ ահազանգեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք՝ սեպտեմբերի 13-ի էսկալացիայից մեկ օր առաջ էլ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր գրել, թե Ադրբեջանը, Հայաստանին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու համար, հարձակման նախադրյալներ է ստեղծում։

Ու վերջապես, իր վերջին գործողություններով պաշտոնական Բաքուն հույս ունի ստիպելու Հայաստանին գնալ զիջումների, եթե ոչ, փուլ առ փուլ իր վերահսկողության տակ վերցնելու միջանցքն ու դուրս գալու այնտեղից ռուսական միջնորդության արդյունքում։

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է փորձի ակտիվ, միաժամանակ շատ նուրբ դիվանագիտություն վարել․ մի բան, որ այդպես էլ չի հաջողվում։ Լավագույն դեպքում ականատես ենք լինում Ֆեյսբուքից արտագաղթի դեպի Թվիթեր, նաեւ՝ հայերենի փոխարեն անգլերեն գրառումների։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա. Իրանի հյուպատոս
հաջորդը
100 տարի առաջ արդեն կորցրել ենք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն