• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ռուսական շանտա՞ժ, թե՞ միջանցք առանց երգի

Գոռ Մադոյան 14:45 | 22.10.2022
Գոռ Մադոյան 14:45 | 22.10.2022
Iranian Consulate in Kapan

Մինչ բոլորի ուշադրությունն այս շաբաթ կենտրոնացած էր Կապանի վրա, որտեղ Իրանի դեսպանն ու հյուպատոսը խոսում էին սահմանների անձեռնմխելիությունից, Ռուսաստանից նոր ամպեր էին գալիս Հայաստան։

Ռուսաստանի փոխվարչապետ եւ համատեղության կարգով հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի անդամ, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ռուսական բանագնաց Ալեքսեյ Օվերչուկը անսպասելի, եթե չասենք՝ ցնցող, հայտարարություն արեց, որն իրավամբ կարելի է բացահայտ շանտաժ ու քաղաքական ապագայի հեռանկարի նախազգուշացում համարել։

Օվերչուկը առաջին հայացքից լրիվ չեզոք մի հարթակում, որն այնքան էլ կապ չուներ Հարավային Կովկասի հետ, բայց որը ժամանակային առումով համընկավ Կապանում Իրանի հյուպատոսության բացման հետ, հայտարարեց.

«Հարավային Կովկասում է այսօր ձեւավորվում «Հյուսիս-Հարավ» եւ «Արեւելք-Արեւմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները եւ կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ։ Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցումը, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, այսինքն` մինչեւ 2024 թվականը ճանապարհ կլինի, եւ այն հնարավորություն կտա մուտք գործելու Իրանի, Թուրքիայի եւ հետագայում Եվրոպայի շուկաներ»։

Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը», որը գիշերուզօր պահանջում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, գերառարկայական նշանակություն ունի Ռուսաստանի եւ նրա հարավկովկասյան տնտեսական հեռանկարների համար։ Փաստացի ստացվում է, որ ՌԴ իշխանությունները Օվերչուկի բերանով Հայաստանին «կա՛մ-կա՛մ» երկընտրանքի առաջ են կանգնեցնում։ Կա՛մ Հայաստանի իշխանությունները Մեղրիով երկաթուղի եւ ավտոմայրուղի կկառուցեն, որի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվի, կա՛մ Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանային առեւտրատնտեսական նախագծերից եւ «հիմնական միջազգային տրանսպորտային խաչմերուկներից»։

Այդ համատեքստում պակաս կարեւոր չէ նաեւ մեր աչքից չվրիպած մեկ այլ իրադարձություն։ Այն տեղի ունեցավ հենց նույն օրը՝ Օվերչուկի խոսքերի, Կապանի հյուպատոսության եւ Երեւանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ։ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց հետեւյալ վերտառությամբ հոդվածը՝ «Ինչու Հայաստանի տարածքով, ովքեր են միջանցքի հիմնական շահառուները, եւ ինչու միջանցք, այլ ոչ ճանապարհ»։ Որտեղ, եթե վերանանք հոդվածի հեղինակի ով լինելուց եւ մի կողմ դնենք լիրիկական զեղումները, ամենակարեւոր ուղերձը վերջաբանում էր՝ «ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի.

1. Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։

2. Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջեւան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն»։

Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ ներկայիս փուլում Ռուսաստանին ձեռնտու է ավելի շատ «ղազախացված» Հայաստան, քան միութենականի մաս։ Եվ ուրեմն, առանցքայինը վերջին պարբերությունն է՝ այն, որ Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջեւան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն։

Այո՛, հենց վերցնել, թե կուզեք՝ մի քանի քայլով, թե կուզեք՝ ի հեճուկս միջազգային դիտորդների, բայց որի վրա վերջին պահին (ինչպես 2020-ի պատերազմի ժամանակ) իրենց վերահսկողությունը կհաստատեն ռուսական ուժերը։ Այնպես, ինչպես որ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության կետով։

Եվ ուրեմն, ի՞նչ ունենք վերջնարդյունքում։ Ունենք ռուսական բացահայտ շանտաժ, Մեղրիով ճանապարհի անուղղակի պահանջ, ունենք դրա ընկալումը իշխանությունների կողմից, ունենք Իրանի անվերապահ աջակցությունը «ո՛չ միջանցք, ո՛չ նոր սահմաններ» բանաձեւին եւ ունենք ՀՀ իշխանություններ, որոնք ամեն կերպ փորձում են ժամանակ շահել, ձգձգել իրավիճակը, զինվել, չհանձնվել եւ ի չիք դարձնել ռուս-թուրքական տարածաշրջանային նոր ստատուս քվոն։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեք հիմնական հավակնորդ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար
հաջորդը
Մեսսին ներդրումային ընկերություն է հիմնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն