• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու նախաձեռնություն չկա

Հասմիկ Բալեյան 13:45 | 24.10.2022
Հասմիկ Բալեյան 13:45 | 24.10.2022
ցայտաղբյուր

Աշխարհում քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարները սահմանափակ են․ դրանք համաշխարհային ջրային պաշարների 2,5%-ն են։ Աշխարհի 43 երկրում ավելի քան 2 միլիարդ մարդ սակավաջրության լուրջ վտանգի առաջ է կանգնած, նրանք չունեն մաքուր եւ որակյալ խմելու ջրի բավարար պաշարներ կամ առհասարակ զրկված են դրանից:

Ըստ ՄԱԿ-ի կատարած հետազոտության՝ աշխարհի բնակչության կեսից ավելին (4,52 միլիարդ մարդ) ջրային ռեսուրսների սակավության հետեւանքով զրկված է սանիտարահիգիենիկ նորմալ պայմաններից։ Աշխարհի բնակչության մոտ մեկ հինգերորդն արդեն այսօր բախվում է ջրի սակավության խնդրի Միջին Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հնդկաստանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Չինաստանում, Հյուսիսային Մեքսիկայում եւ Հարավարեւելյան Ավստրալիայում:

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով, համարվում է ջրային ռեսուրսներով «չափավոր ապահովված» երկիր։ Սակայն գլոբալ տաքացման հետեւանքով տարիներ անց Հայաստանում եւս կարող է քաղցրահամ ջրի սակավություն առաջանալ, ավելին՝ հիմա էլ ջրային ռեսուրսների կառավարման նկատելի խնդիրներ կան։

Բազմաթիվ համայնքներում խմելու ջրի խնդիրներ կան, կամ համայնքներ, որտեղ ընդհանրապես խմելու ջուր չկա։ Համայնքների թիվը հստակ նշել հնարավոր չէ, քանի որ այժմ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն ուսումնասիրություն է կատարում եւ դեռեւս վիճակագրական տվյալներ չունի։

Մայրաքաղաքում եւս հատկապես ամռան ամիսներին որոշ վարչական շրջաններում խմելու ջրի մատակարարման խնդիրներ են առաջանում։ Քաղցրահամ ջրի պաշարների խնայողությունը կարեւոր խնդիր է ամբողջ աշխարհում։ Հայաստանում, սակայն, շատ են ցայտաղբյուրները, որոնք բացելու-փակելու հարմարանքներ չկան, ուստի ջուրն անդադար հոսում է։

«Ալիք Մեդիա»-ն փորձեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկանալ՝ քանի ցայտաղբյուր կա, եւ դրանցից քանիսի վրա փականներ կան, պատասխանեցին, որ դրա մասին տեղեկություն չունեն, ցայտաղբյուրների վերաբերյալ բոլոր հարցերը հարկավոր է ուղղել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։

Ի պատասխան տեղեկություն ստանալու մեր գրավոր հարցման՝ «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը նշում է՝ ըստ 2022 թվականի մայիս-հունիսին անցկացված գույքագրման՝ Երեւանում կա 3 398 ցայտաղբյուր։ Հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների պարագայում «Վեոլիա ջուր» ընկերությունն ապահովում է անվճար ջրամատակարարում եւ ջրահեռացում։

Իսկ թե 3398 ցայտաղբյուրից քանիսն ունի փական, այս հարցի պատասխանը Մարիաննա Շահինյանը չունի․ ընկերությունը պատասխանատվություն չի կրում հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների շահագործման եւ պահպանման համար։

«Ինչ վերաբերում է հանրային վայրերում գտնվող ցայտաղբյուրների վրա ջուրը փակելու հարմարանքների տեղադրմանը, ապա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն այժմ նման նախաձեռնություն չունի»,- նշում է Մարիաննա Շահինյանը։

Երեւանի քաղաքապետարանում եւս դեռեւս որեւէ նախաձեռնություն չկա ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու առնչությամբ։

Հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարության ջրային կոմիտե։ «Ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու, համայնքներում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում առկա խմելու ջրի խնդիրների հետ կապված՝ Ջրային կոմիտեի եւ ջրային համակարգը շահագործող «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մասնագետներն իրականացնում են համատեղ ուսումնասիրություն»,- ի պատասխան մեր գրավոր հարցման՝ պատասխանեց ՏԿԵՆ ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը։ Իսկ թե այդ ուսումնասիրությունը երբ կավարտվի, ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարը չի տեղեկացրել։

Մինչ աշխարհում ելքեր են փնտրում քաղցրահամ ջրի պաշարները խնայելու, այդ ռեսուրսներն արդյունավետ կառավարելու համար, մեր երկրում անգամ ցայտաղբյուրների վրա ջուրը փակելու հարմարանքներ չեն տեղադրվում, ավելին՝ դա անելու մտադրություն էլ չկա։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հեպատիտ C-ի, ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի անվճար ու անանուն հետազոտություններ
հաջորդը
«Չեզոքացվել» է Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն