• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

ՌԴ-ից՝ պատերազմ, պատերազմից՝ սահման՝ բնակության

Մարիամ Սարգսյան 16:30 | 25.10.2022
Մարիամ Սարգսյան 16:30 | 25.10.2022
Vahram Ivanyan

Կյանքի մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունում անցկացրած քսանմեկամյա Վահրամ Իվանյանին Հայաստան վերադարձրեց հայրենիքի առջեւ պարտքը կատարելու որոշումը։ Նույն որոշումն էլ հայրենիքում վերջնականապես հաստատվելու պատճառ դարձավ։

Սահմանին՝ Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ բնակավայրում ծնված Վահրամն ընտանիքի հետ ՌԴ էր տեղափոխվել 6-7 տարեկանում։ Տարիներ անց վերադարձել էր՝ բանակում ծառայելու։ Ամիսներ հետո սկսվել էր 44-օրա պատերազմը։ Կռիվը փոխեց ոչ միայն Վահրամի, այլեւ նրա ամբողջ ընտանիքի ապագան։ Իվանյանները վերադարձան Հայաստան։

2020-ի հոկտեմբերի 30-ին Արցախի Կարմիր Շուկայի տարածքում Վահրամը վիրավորվեց՝ ձեռք բերելով առաջին կարգի հաշմանդամություն։ Կյանքը դժվարությամբ էին կարողացել փրկել։ Որոշել էր՝ հրաշքով փրկված այդ կյանքը պետք է հայրենիքում շարունակի։

Nor Aznaberd villageԸնտանիքը տեղափոխվեց հայրենի Նոր Ազնաբերդ գյուղ։ Սահմանապահ բնակավայրում մոտ 30 տնտեսություն կա։ Գյուղից հիմնականում հեռանում են աշխատանք չլինելու ու սոցիալական դժվարությունների պատճառով։ Իվանյանների ընտանիքը վերջին տարիներին միակն է, որ որոշել է բնակություն հաստատել Նոր Ազնաբերդում։

Դժվարություններից չի վախենում Վահրամը։ Ամենադժվարը՝ պատերազմն անցյալում է, հիմա պետք է ամեն մեկն իր տեղում փորձի անել հնարավորը, որ նոր պատերազմ չլինի։ Պատերազմից հետո էլ Վահրամի ականջը սովոր է կրակոցների ձայնին․ Նախիջեւանի սահմանը գյուղից ընդամենը 500 մետր է հեռու։ Երիտասարդն ասում է՝ հենց այդ ձայները լռեցնելու համար է ընտրել գյուղի կյանքը․ Նոր Ազնաբերդում պիտի բնակիչների ձայներն այնքան բարձր ու աշխույժ լինեն, որ կրակոցները լսելի չլինեն։

Վահրամը գյուղի զարգացման իր ծրագիրն է մշակել։ Պապի հին տունը վերածում է հյուրատան, որտեղ ցանկանում է ընդունել ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի հյուրերի։ Շինարարությունը մեծ թափով է ընթանում, արդեն հասցրել են սենյակների մեծ մասը կարգի բերել, կահավորել։ «Միաժամանակ կարող ենք չորս ընտանիքի հյուրընկալել, արդեն պայմանավորվածություններ ենք ձեռք բերում զբոսաշրջային գործակալությունների հետ, տեղեկացնում, որ սահման գալու ու գյուղական կյանքով ապրելու հնարավորություն կա»։

Vahram IvanyanՎահրամը մտահոգված է հատկապես գյուղաբնակ կանանց զբաղվածությամբ․ տղամարդիկ պայմանագրային զինծառայողներ են դառնում, իսկ կանայք տնային տնտեսուհիներ են, վարձատրվող աշխատանք չունեն։ «Մեր հյուրատանն աշխատանքի ենք ընդունելու հիմնականում կանանց, արդեն մի քանիսի հետ պայմանավորվել ենք։ Նրանցից էլ, որոնց չկարողանանք մշտական աշխատանք առաջարկել, կգնենք գյուղական մթերք, կփորձենք այդ կերպ աջակցել»։

Vahram IvanyanՎահրամի հյուրատանը, սակայն, չեն առաջարկում միայն գյուղական կյանքով ապրել։ Կենտրոնը մատուցելու է մի շարք այլ ծառայություններ եւս։ Վահրամը ՌԴ-ից իր հետ բերել է նաեւ ռուսական մշակույթին բնորոշ մի շարք գաղափարներ, որոնց իրագործումն արդեն ընթացքի մեջ է։

Փոքրիկ արհեստական լճակում այժմ մի քանի հարյուր իշխան է լողում, իսկ հարեւանությամբ կառուցվում է ռուսական շոգեբաղնիքը։ Հյուրերը կարող են իրենց ձեռքով ձուկ բռնել, պատրաստել հարեւան խոհանոցում, հետո էլ օգտվել  շոգեբաղնիքից։

Vahram IvanyanՀյուրատան կցակառույցներից մեկն էլ ձիարշավարանն է․ մի քանի ձի արդեն գնել են, եւս մի քանիսը կգնեն։ Թե հյուրերը շատ լինեն, հոգ չէ, կվարձակալեն գյուղացիների ձիերը։ Պատրաստվում են արշավներ կազմակերպելու վայոցձորյան լեռներով, նախկին գյուղատեղիներով։

Vahram IvanyanՍրանով Վահրամի հյուրատան առաջարկները չեն սահմանափակվում։ Ցանկանում է նաեւ հրաձգարան ստեղծել. մարդիկ հենց սահմանի հարեւանությամբ կրակել կսովորեն։

«Իմ հիմնական ցանկությունը գյուղն ու մարզը զարգացնելն է։ Պետք է աշխատատեղեր լինեն, որ ես ու հասակակիցներս մնանք այստեղ, ընտանիքները ստիպված չլինեն արտագաղթել, ինչպես մենք՝ ժամանակին։ Իսկ այդ աշխատատեղը կարող ենք ինքներս ստեղծել։ Դժվարություններ ու հիասթափություններ լինում են, բայց չենք կոտրվում, սա էլ պայքարի ձեւ է»։

Այժմ բանակում ծառայում է Վահրամի եղբայրը: Ինքն էլ որոշել է վերադառնալ Նոր Ազնաբերդ։ Եղբայրներն անհամբեր սպասում են՝ երբ են միասին իրականություն դարձնելու սահմանն ու պապի տունը պահելու, շենացնելու երազանքը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի պաշտպանության նախարարը կմեկնի Թուրքիա
հաջորդը
19 միլիարդ եվրոյի օգնություն՝ ռազմական մատակարարումները չհաշված

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն