• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ներքին Հանդը՝ ադրբեջանական շրջափակման մեջ

Թաթուլ Հակոբյան 12:30 | 25.10.2022
Թաթուլ Հակոբյան 12:30 | 25.10.2022
Nerkin Hand village

Սերյոժա Ադամյանը սեպտեմբերի 13-ից հետո չի կարողանում այցելել որդու շիրիմին: Ներքին Հանդի գերեզմանատունը փաստացի անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ: Նա տիկնոջ հետ բնակվում է գյուղում եւ չի պատրաստվում հեռանալու:

Սեպտեմբերի 13-14-ի ռազմական ներխուժումների հետեւանքով Ադրբեջանը Ներքին Հանդում զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքից եւս 10 քառակուսի կիլոմետր տարածք: Ներքին Հանդի հատվածում Ադրբեջանը 12 դիրք է գրավել: Գյուղը երեք կողմերից շրջափակման մեջ է եւ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ:

Սերյոժա Ադամյանը մեղադրում է ռուս խաղաղապահներին, քանի որ նրանք ոչինչ չեն արել՝ կանգնեցնելու ադրբեջանական ներխուժումը, որեւէ օգնություն ցույց չեն տվել կրակի տակ հայտնված հայ զինվորներին, գյուղացիներին: Սեպտեմբերյան ներխուժումից հետո ամենամեծ փոփոխությունը, որ եղել է սյունեցիների մեջ, ռուսների հանդեպ վերաբերմունքն է: Ռուս զինվորը, Ռուսաստանն այլեւս չեն ընկալվում բարեկամ, թեեւ չկա նաեւ թշնամական վերաբերմունք: Մարդկանց մեջ կա խոր հիասթափություն եւ վիրավորվածի զգացողություն բարեկամ համարվող Ռուսաստանի եւ ռուս զինվորի հանդեպ:

Nerkin Hand villageՆերքինհանդեցի Գագիկ Վարդանյանի տունը ադրբեջանական նոր հենակետերի հենց դիմաց է: Նրա բակից՝ երեք կողմերից, պարզ երեւում են ադրբեջանական դրոշները: Հակառակորդը մի քանի հարյուր մետրի վրա է եւ ամրապնդում է գրաված դիրքերը: Դա, սակայն, չի խանգարում, որ Վարդանյանը զբաղվի իր տնտեսությամբ: Շաբաթ օրը առավոտից նա օղի էր քաշում:

«Ռուսների հանդեպ վերաբերմունքը շատ վատ է: Իմ կարծիքով՝ վերջին ներխուժումների ժամանակ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից էր»,- ասում է Վարդանյանը:

Նա ասում է, որ գյուղը շրջափակման մեջ է, մարդիկ ճնշված են:

«Եթե ադրբեջանցիները մնան մեր հողում՝ գրաված դիրքերում, այստեղ ապրելը դժվար կլինի»,- ասում է Վարդանյանը:

Ռուս սահմանապահները հենակետ ունեն Սրաշեն-Ծավ ճանապարհի խաչմերուկում, որտեղից ճանապարհն իջնում է դեպի Ներքին Հանդ: Այստեղ նրանք պարզ հերթապահություն են իրականացնում, չեն կանգնեցնում եւ ստուգում անցնող-դարձողներին:

Հայկական բանակի ժամկետային մի զինծառայող պատմեց, որ սեպտեմբերյան գրոհի ժամանակ ռուսները հայկական դիրքերից մեկում БТР ունեին: Կռվի ժամանակ նրանք գնացել են եւ իրենց զինտեխնիկան դուրս բերել, որից հետո ադրբեջանցիները գրավել են նաեւ այդ տարածքը: Ադրբեջանցիները զավթել են նաեւ հայկական կողմից ամրաշինական աշխատանքներ կատարող երեք հատուկ տեխնիկա եւ այդ տեխնիկայով այսօր կատարում են իրենց ամրաշինական աշխատանքները հայկական հողում:

Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ընթացքում Ներքին Հանդի հատվածում հայկական կողմից զոհերի թիվը մի քանի տասնյակ է: Նահանջելուց հետո հայկական բանակը նոր դիրքեր ու նոր բնագծեր է կառուցում: Անզեն աչքով երեւում է, որ ադրբեջանցիներն այսօր գերիշխող դիրքերում են բոլոր երեք կողմերից: Մնացել է մի ճանապարհ, որով Ներքին Հանդը կապվում է Ծավի եւ մայրուղու ուղղությամբ:

Կապանից Տիգրան Մկրտչյանը նպատակ ուներ Ներքին Հանդում արեւելյան խուրմայի՝ արքայանարնջի այգիներ հիմնելու: Նա արդեն իսկ սկսել է այդ գործը, սակայն սպառնալիքը կարող է խափանել երիտասարդ այգեգործի ծրագրերը:

Nerkin Hand village«Անվտանգության նվազագույն պայմաններ պետք է լինեն, բայց մեր պետությունը, գործող իշխանությունները չեն երաշխավորում: Երբ 2021-ին Ներքին Հանդում ադրբեջանցիները առաջ տվեցին իրենց դիրքերը, պաշտպանության նախարարի մակարդակով ասվեց, որ ադրբեջանցիներն առաջ են եկել իրենց տարածքում: Իշխանությունների քայլերը եւ հայտարարությունները չեն խոսում այն մասին, որ նրանք պատրաստ են Ներքին Հանդում նվազագույն անվտանգություն ապահովելու»,- ասում է Մկրտչյանը:

Ներքին Հանդում երեխաներ ու կանայք գրեթե չեն մնացել: Անվտանգության նկատառումներով հեռացել է նաեւ գյուղի տղամարդկանց մի մասը՝ հարեւան Ծավ եւ Կապան: Մնացել են նրանք, որոնք պետբյուջեից աշխատավարձ են ստանում:

Tigran MkrtchyanՏիգրան Մկրտչյանը կարծում է, որ անգամ անվտանգային այս բարդ պայմաններում են պատրաստ ծառ տնկելու եւ աշխատելու Ներքին Հանդում, բայց կրկին պետության օգտակար միջամտությունը կարեւոր է:

«Այստեղ շատ լավ արեւելյան խուրմա է աճում: Պետությունը կարող է ֆինանսավորել այգիների հիմնումը: Կարող է այստեղ չրանոցի արտադրամասի հիմնադրումը ֆինանսավորել: Անցած տարիներին Մեղրիից չրագործները գալիս էին եւ գնում արքայանարինջը, բայց վերջին երկու տարիներին չեն գալիս»,- ասում է Մկրտչյանը:

Nerkin Hand villageՆերքին Հանդում զարգացել է մեղվաբուծությունը: Փոքր գյուղում մեղվի հարյուրավոր փեթակներ կան: Դաշտավարությամբ եւ անասնապահությամբ այստեղ զբաղվել այլեւս դժվար կլինի, քանի դեռ խաղաղություն չի հաստատվել:

Գյուղը եւ պատմությունը

Ներքին Հանդը Զանգելան (Կովսական) քաղաքից 13 կմ, Կապանից 36 կմ հեռավորության, ծովի մակերեւույթից մոտ 950 մետր բարձրության վրա է: Այսօր խոշորացված Կապան համայնքի գյուղերից է, խորհրդային տարիներին Ծավի գյուղխորհրդի մաս էր:

Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ներքին Հանդը սահմանակից էր Արցախի Քաշաթաղի շրջանի Արցախամայր գյուղին: 2020-ի նոյեմբերի 10-ի Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից եւ հայկական բանակի նահանջից հետո Ներքին Հանդը դարձել է սահմանակից Ադրբեջանի Զանգելանի շրջանի Քյոլլու եւ Ռազդարա գյուղերին:

Ներքին Հանդը, ավելի ճիշտ՝ Հանդը, հին գյուղ է: Այսօրվա գյուղը՝ Ներքին Հանդը, հիմնադրվել է 1980-ականների սկզբին՝ հին գյուղից 2 կմ դեպի հարավ-արեւելք ընկած «Սեկտար» կոչվող հանդամասում։ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը այդ կերպ փորձում էր կանխել ադրբեջանցիների տարածքային նկրտումները եւ դեպի Մթնաձոր առաջ գալու ակնհայտ ձգտումները: Այստեղ՝ Ծավ կամ Բասուտա գետի երկարությամբ, ձգվում է Սոսիների պուրակը:

Tsav river1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի տվյալներով՝ Հանդն ուներ 226 բնակիչ, բոլորը՝ հայեր, 1926-ի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ 392 բնակիչ, որից 384-ը՝ հայ, 8-ը՝ պարսիկ: Խորհրդային տարիներին Հանդի բնակչությունը նվազել է, ինչպես Կապանի շրջանի գրեթե բոլոր գյուղերինը: Ծանր, լեռնային արդյունաբերությունը մարդկանց ձգում էր դեպի Կապան, Քաջարան եւ Ագարակ:

Սեպտեմբերի 13-14-ի դեպքերից հետո Ներքին Հանդ-Սրաշեն-Շիկահող-Ճակատեն հատվածում հարաբերական, փխրուն խաղաղություն է:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմն այցելել է Գորիս
հաջորդը
25 միլիոն դոլար՝ Հայաստանի տնտեսության զարգացման նախագծին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն