• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ռուսաստանի պատասխանատվությունը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 25.10.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 25.10.2022
EU - Armenia

ԱՊՀ Աստանայի գագաթնաժողովի «կուլուարներում» Պուտինը քննադատեց Մակրոնին եւ ձեւակերպեց, որ նա ղարաբաղյան հակամարտությանը տեղյակ չէ։

Դրանից մոտ մեկ շաբաթ առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանավորվածության միջնորդ չէ միայն, այլեւ «հակամարտության պատմական մասնակից»։ Սա առավելությո՞ւն է։ Կողմերի միջեւ «մոդերացիայի իրավունքի» առումով՝ գուցե, բայց երբ Զախարովայի եւ մանավանդ Պուտինի ասածը փորձում ենք գնահատել ԼՂ խնդրի ծագման եւ «էվոլյուցիայի» կտրվածքով, ստացվում է, որ Ռուսաստանը պատասխանատու է։

Ի՞նչ ունենք։ 1920 թվականի ապրիլի 28-ին մուսավաթական կառավարությունը Բաքվում իշխանությունը հանձնում է բոլշեւիկներին։ Չորս օր հետո Ադրբեջանի Հեղկոմը նոտա է հղում Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ սպառնալով հակառակ դեպքում դիմել ուժի։

Մայիսի 4-ին, նույնիսկ չսպասելով Հայաստանի կառավարության վերջնական որոշմանը, բոլշեւիկյան Ռուսաստանի 11-րդ բանակի զորամասերը շարժվում են դեպի ԼՂ։ Մայիսի 24-ին Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Դրոն որոշում է ընդունել վերջնագիրը եւ զորքով հեռանալ՝ իշխանությունը հանձնելով բոլշեւիկ Սաքո Համբարձումյանին։

1920 թվականի օգոսստոսի 10-ին Թիֆլիսում բոլշեւիկյան Ռուսաստանի եւ անկախ Հայաստանի լիազոր ներկայացուցիչները ստորագրում են պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր։ Իրավական առումով դա նշանակում է, որ մինչ այդ կողմերը եղել են պատերազմի մեջ։

Ըստ փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվում են Ռուսաստանի կողմից «ժամանակավորապես զբաղեցված», որով «նկատի է առնվում ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճերը այն սկզբունքներով կարգավորելու համար, որոնք կսահմանվեն Հայաստանի եւ ՌԽՍԴՀ-ի միջեւ ամենամոտ ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագրով»։

Ի՞նչ է բխում սրանից։ Հարցին ավելի խորքային եւ հանգամանալի կարող են պատասխանել միջազգայնագետ-իրավաբանները։ Քաղաքական իմաստով, մինչդեռ, հասկացվում է, որ բոլշեւիկյան Ռուսաստանը նշված տարածքները «ժամանակավորապես զբաղեցրել է» անկախ Հայաստանի հետ պատերազմի հետեւանքով, այսինքն՝ փաստացի հայկական զինված ուժերը դուրս է մղել ԼՂ-ից, Զանգեզուրից եւ Նախիջեւանից, որպեսզի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրով սահմանի, թե ինչ սկզբունքներով է որոշվելու դրանց վերջնական կարգավիճակը։ Պարզ ասած՝ Մոսկվան պետք է որոշեր, թե «վիճելի» տարածքներից որն է մնալու Հայաստանին, որը՝ անցնելու Ադրբեջանի ենթակայությանը։

Ինչպես է որոշվել Նախիջեւանի ճակատագիրը՝ հայտնի է։ Գիտենք նաեւ, որ Սյունիքն ապստամբել, չի ենթարկվել օկուպացիոն ռեժիմին, Նժդեհի գլխավորությամբ զինված ինքնապաշտպանություն է կազմակերպել եւ վերջնարդյունքում թեկուզ կիսված, բայց մնացել հայկական պետականության կազմում։

ԼՂ հարցը «լուծվել է» ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ, ըստ որի՝ «ելնելով հայերի եւ մուսուլմանների միջեւ համերաշխություն հաստատելու անհրաժեշտությունից»՝ Լեռնային Ղարաբաղը «մարզային լայն ինքնավարությամբ եւ Շուշի կենտրոնով թողնվել» է Խորհրդային Ադրբեջանի կազմում։

Պատմական կոնտեքստը սա է։ Այս նրբություններին, բնականաբար, Ֆրանսիայի նախագահը տեղյակ չէ։ Հայաստանի անկախ պետության դեմ Ֆրանսիան չի պատերազմել, նրա հետ զինադադարի համաձայնագիր չի ստորագրել եւ խաղաղության պայմանագրով «վիճելի տարածքների» կարգավիճակի որոշման սկզբունքներ մշակելու եւ կիրառելու պարտավորություն չի վերցրել։

Ռուսաստանը, մինչդեռ, ԽՍՀՄ իրավահաջորդն է, հետեւաբար՝ նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի։ Եվ եթե իրեն ճանաչում է ղարաբաղյան հակամարտության «պատմական մասնակից», ուրեմն նաեւ ահռելի պատասխանատվություն ունի։ Եվ չպետք է Ռուսաստանին անընդհատ «ապահովագրել», ինչպես շատ հաճախ մենք ենք անում։ ԼՂ հարցում Ռուսաստանը միջնորդ չէ միայն, պատասխանատու կողմ է։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերիների նկատմամբ քրգործ չի հարուցվել. քննչական կոմիտե
հաջորդը
Տարաձայնությունների պատճառով հրաժարական է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն