• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ազատեկում ջրի հերթից ազատվել են ուզում

Մարիամ Սարգսյան 15:30 | 26.10.2022
Մարիամ Սարգսյան 15:30 | 26.10.2022
Azatek village

Ազատեկում վաղ առավոտյան մի քանի ժամով բնակիչների ազատությունը սահմանափակվում է։ Շուրջն ինչ էլ կատարվի, չեն նկատում։ Առավոտյան ժամը 6-7-ից մի քանի ժամում պիտի հասցնեն օրվա օգտագործման խմելու ջրի պաշարը հավաքել, այդ ընթացքում լողանալ, լվացք անել, գործերն ավարտել։ Ով հերթից դուրս է մնում, լողանալու համար սպասում է հաջորդ օրվան։

Azatek villageԱյս գրաֆիկին սովորել են ազատեկցիները, օրվա մնացած մասն են հարմարեցնում ջրի ժամին։ Ազատեկցի Սուսան Եղոյանը շուտ արթնանալուց չի դժգոհում։ Ասում է՝ ջուրը ժամով էլ չլինի, գյուղացի կինը պիտի շուտ արթնանա, տան անդամներին կերակրի, պատրաստի, ճանապարհի աշխատանքի։ Սուսանը գյուղաբնակ այն փոքրաթիվ կանանցից է, որ տնային տնտեսությամբ զբաղվելով չի սահմանափակվում, իր բիզնեսն է հիմնել։

Susanna YeghoyanԱզատեկցի տանտիկինը մի քանի տարի առաջ է դրամաշնորհային մրցույթի մասնակցել, շահել ու սեփական տունը վերածել հյուրատան։ Նա հայ եւ օտարերկրացի հյուրերին հրամցնում է իր պատրաստած գյուղական ուտեստներն ու բակում աճող օրգանական գյուղմթերքը։

Azatek villageՍկեսրոջ բաղադրատոմսով պատրաստած կարշմն էլ հյուրերի ամենասիրելի ուտեստներից է։ Բաղադրիչները չի թաքցնում՝ իրենց գյուղի սարերում աճող կանաչի, ընկույզ, կաթ, ոսպ, ձավար։

Azatek village«Պատրաստման գաղտնիքները յուրացնելու համար ժամանակ է պետք, մի ամբողջ օր պետք է եփվի կարշմը, հիմիկվա հարսները հավես չեն անի, մենք էինք, որ սիրով սովորում էինք»,- ժպտում է տիկին Սուսանը։

Ազատեկցի կինը դրամաշնորհով նաեւ շարժական տնակ է ստացել, որը մինչ օրս օգտագործել չի կարողանում գյուղում կոյուղի չլինելու պատճառով։

Azatek villageԴրա պատճառով նաեւ չեն կարողանում շատ հյուրերի ընդունել։ Տարբեր տարիների բնակիչները դիմել են համայնքապետարան, վարչական կենտրոն, խնդրել են կարգավորել հարցը։ Ասում են՝ մի բան կանեն։ Մինչ այդ տնակն անշարժ կանգնած սպասում է՝ երբ կշահագործվի։

Lilik AvetisyanՏիկին Սուսանի հարսը՝ Լիլիկ Ավետիսյանը, Ազատեկի ամենաակտիվ երիտասարդներից է։ Նախաձեռնողականությամբ սկեսրոջը չի զիջում, միասին են ընտանեկան բիզնեսը ղեկավարում, նոր գաղափարներ մտածում։ Միայն թե Լիլիկի երիտասարդ ընտանիքը ստիպված է գյուղից տեղափոխվել Վայք՝ բնակության, որովհետեւ Ազատեկում մանկապարտեզ չկա։ Նույն խնդրին բախվում են ազատեկցի շատ երիտասարդ ընտանիքներ։

Ութսուներկուամյա Լուսյա տատն ու ամուսինը, ընդհակառակը, Վայքից են տարիներ առաջ Ազատեկ տեղափոխվել՝ ծերությունը սեփական տանն անցկացնելու։ Տատը Սովետի ու անկախության տարիները չի ուզում համեմատել։ Ասում է՝ կարգերը, բարքերն ու մարդիկ փոխվել են։ «Էն ժամանակ ջահել էինք, աշխատում էինք, հիմա ինչ էլ լինի, մեզ համար միեւնույնն է։ Քառասուն-հիսուն տարի աշխատել ենք, հիմա մերը թոշակն է, ի՞նչը համեմատենք։ Թող խաղաղություն լինի, էրեխեքը ողջ-առողջ հետ գան, մենք մեր կյանքը լավ-վատ ապրել ենք»։

Նույն երազանքով է ապրում նաեւ Կարինե Ավետիսյանի ընտանիքը։ 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Կարինեի ընտանիքն ապրում է գյուղի նախկին մանկապարտեզի շենքի մի մասում, որը վերջերս են սեփականաշնորհել։ Կենցաղային խնդիրները որդեկորույս մոր աչքին չեն երեւում։ «Միայն էրեխեքը չպակասեն, ոչ մի մայր նույնը չզգա, մնացածն անցողիկ է»։

Azatek villageԿարինեի դուստրը՝ 17-ամյա Սոնան, Եղեգնաձորի քոլեջում է սովորում։ Օրվա մեծ մասը ճանապարհներին է անցկացնում. իր ու հասակակիցների հիմնական մտահոգությունն է ներկայացնում՝ երթուղայինի ժամերն անհարմար են, տոմսի արժեքը՝ բարձր։ Օրական մոտ 1000 դրամ ծախսում են տրանսպորտի համար: Ամեն առավոտ երթուղայինում կանգնած գնում են Վայք, այնտեղ մոտ 40 րոպե սպասում, հետո մի կերպ հասնում Եղեգնաձոր։ Սոնան չի հիշում՝ վերջին անգամ երբ է նստած երթեւեկել։ Վերադառնալիս էլ սպասում են Վայքում, մինչեւ գյուղ բարձրացող մեքենա կլինի։ Երիտասարդներն ակնկալում են, որ գոնե ուսանողական առանձին երթուղային կգործի։

Azatek villageՀամայնաքապետարանի կազմակերպիչ Արսեն Կուղյանոսյանը վստահեցնում է՝ խնդիրները հերթով լուծվում են։ Ասում է՝ ինչ Ազատեկը դարձել է Վայք խոշորացված համայնքի բնակավայր, գյուղացիների ելումուտը համայնքապետարան հեշտացել է։ Ամեն հարցով կարող են դիմել, իրենց խնդիրը ներկայացնել, լուծում առաջարկել կամ լսել, պատասխանատուներն էլ հետեւողական են։

Համայնքապետարանում գուցե լսում են, բայց վարչական կենտրոնում՝ պարզ չէ։ Բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Սահակյանից այդպես էլ չկարողացանք լսել ո՛չ գյուղի խնդիրների, ո՛չ իր առաջարկած լուծումների մասին։ Վարչական ղեկավարը, գուցե մոռանալով մեր նախնական պայմանավորվածության մասին, այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին ու նամակներին։ Մեզ համար անհասանելի լինելը՝ դեռ ոչինչ, վստահ չենք՝ գյուղացիների համար հասանելի՞ է։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղ բանակցություններին. Նեդ Փրայս
հաջորդը
Telegram-ն Ադրբեջանում ատելության խոսքի քարոզչամիջոց է. IWPR

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն