• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Ցուցահանդես-տոնավաճառ երեխաների եւ մայրերի համար

Հասմիկ Բալեյան 18:30 | 26.10.2022
Հասմիկ Բալեյան 18:30 | 26.10.2022
Mom & Kid EXPO 2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Մայրիկ եւ բալիկ էքսպո-2022» («MOM AND KID EXPO-2022») ցուցահանդես-տոնավաճառը։ Էքսպոյում ներկայացավ երեխաների եւ մայրերի համար ապրանքներ արտադրող եւ ծառայություններ առաջարկող տեղական ավելի քան 100 ընկերություն։ Կահույք, խնամքի պարագաներ, հագուստ, աքսեսուարներ, զարգացնող խաղեր, սնունդ․․․ ամեն ինչ մայրերի ու երեխաների համար։ Էքսպոյի ընթացքում ընկերությունները սահմանել էին զեղչեր, պատրաստել էին նվերներ կամ հյուրասիրություն։

Առողջապահական, սոցիալական, իրավաբանական ոլորտների առաջատար մասնագետները դասընթացներ անցկացրին մայրերի եւ հղիների համար։ Երեխաների համար կազմակերպվել էին ուսուցողական խաղեր։

«Բիգ փրոջեքթս» ընկերության PR բաժնի պատասխանատու Դիանա Հարոյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ էքսպոյի ընթացքում ծնողները տեղեկանում են հայ արտադրողների արտադրատեսակների կամ ծառայությունների մասին։

Diana Haroyan«Միջոցառումը երրորդ անգամ է անցկացվում։ Մեր էքսպոն առաջին անգամ տեղի է ունեցել 2019-ին, երկրորդ անգամ՝ 2021-ին, իսկ այս տարի արդեն երրորդ անգամ է անցկացվում։ Ջանում ենք աջակցել նաեւ տեղական արտադրողներին ու ծառայություն մատուցող ընկերություններին, որոնք կարող են ներկայանալ սպառողներին»,- ասաց Դիանա Հարոյանը։

Ցուցահանդես-տոնավաճառի գլխավոր գործընկերներից մեկի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետները էքսպոյի ընթացքում երեք դասընթաց անցկացրին։ Առաջին դասընթացն, այսպես ասած, «չուտող» երեխաների մասին էր, երկրորդը՝ կրծքով կերակրման, իսկ երրորդը՝ հղիության պլանավորման։

Ուշագրավ էր «Թինք էնջիներինգ» ծրագրավորման ու ռոբոտաշինության ուսումնական կենտրոնի տաղավարը։ Կենտրոն կարող են հաճախել 9-18 տարեկան երեխաները։ Ցուցահանդեսի ընթացքում ուսումնական փաթեթներ ձեռք բերելու դեպքում սահմանվեցին զեղչեր։

Կենտրոնը էքսպոյի ընթացքում ներկայացրեց նաեւ անգլիական ռոբոտաշինության սարք՝ մայքրոբիթը, որն աշխարհի մոտ 60 երկրներում օգտագործում է շուրջ 25 միլիոն երեխա։ Էքսպոյի ընթացքում սարքը վաճառվում էր 20 տոկոս զեղչով։

Think Engineering«Ուրախ ենք, որ այժմ նաեւ Հայաստանում երեխաները հնարավորություն կունենան օգտվելու այդ սարքից։ Մայքրոբիթը փոքր համակարգիչ է, որը նախատեսված է երեխաներին ոչ միայն ծրագրավորում սովորեցնելու, այլեւ նախագծեր իրականացելու համար։ Երեխան, օրինակ, կարող է ծրագրավորել, տան համար ստեղծել անվտանգության համակարգ, այսինքն՝ բարդ նախագծերը ռոբոտը բերում է պարզ մակարդակի, որի շնորհիվ այն հասանելի է լինում նաեւ երեխաներին»,- նշեց «Թինք էնջիներինգ» ուսումնական կենտրոնի համահիմնադիր- տնօրեն Քրիստինե Արզումանյանը։

Էքսպոյի կազմակերպիչ «Բիգ փրոջեքթս» ընկերության PR բաժնի պատասխանատու Դիանա Հարոյանն ընդգծեց՝ էքսպոյի ընթացքում արդեն բազմաթիվ ընկերություններ համագործակցության նոր ուղիներ են գտել, եւ դա էքսպոյի նվաճումներից է։

«Մենք ուրախ կլինենք, եթե մեր երկրում բիզնեսները զարգանան, իսկ սպառողները տեղեկանան դրանց մասին․ էքսպոն հենց այդպիսի հնարավորություն է ընձեռում։ Ուրախալի է տեսնել, որ մեր առջեւ դրված նպատակն իսկապես իրագործվում է։ Դա մեզ՝ էքսպոյի կազմակերպիչներիս համար ավելի մեծ եռանդով աշխատելու, նոր գաղափարներ մտածելու խթան է»,- եզրափակեց Դիանա Հարոյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Տկաչիկ
հաջորդը
Զինյալների կենտրոնացումը վտանգավոր է տվյալ տարածաշրջանի համար. Պուտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն