• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ծառի վրայի երազանքի տնակը՝ սահմանին

Մարիամ Սարգսյան 14:30 | 27.10.2022
Մարիամ Սարգսյան 14:30 | 27.10.2022
Khndzorut village

Ծնողներից փախչելու եւ ծառի վրա գտնվող տնակում մնալու մանկական երազանքն արդեն հնարավոր է իրականություն դարձնել։ Դրա համար ո՛չ մանկություն է պետք վերադառնալ, ո՛չ էլ շինարարական գործիքներով ծառ բարձրանալ։ Երազանքի տնակը կարող եք գտնել սահմանին՝ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խնձորուտ գյուղում։

Khndzorut villageԱրամ Հարությունյանն առաջիններից է եղել, որ հաշվի չառնելով ռիսկերն ու հնարավոր դժվարությունները՝ որոշել է հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա բիզնես հիմնել։ Երիտասարդն ընտանիքի հետ Երեւանից տեղափոխվել է Խնձորուտ ու պապական տունը վերածել զբոսաշրջային կենտրոնի՝ «Հրաշք տուն» անունով։

Aram HarutyunyanԱրամը վստահեցնում է՝ հրաշք է ոչ միայն հյուրատան անունը, այլեւ իրենց գյուղի բնությունն ու այն ամենը, ինչ կկարողանան տեսնել ու ճաշակել հյուրերը։

Գյուղում ենթակառուցվածքային որոշ խնդիրներ կան՝ խմելու ջրի, ներհամայնքային ճանապարհների, բայց ժամանակի ընթացքում լուծվում են։ Վերջերս էլ տասնամյակների դադարից հետո հիմնանորոգվել է Խնձորուտ տանող ճանապարհը։ Սա նպաստում է նաեւ զբոսաշրջության զարգացմանը, սակայն այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա անելու։

Khndzorut village«Պիտի սկսենք արդյունավետ օգտագործել մարքեթինգային գործիքները։ Հյուրատունը կարող է արտաքինից ամեն ինչով ապահովված լինել, բայց զբոսաշրջիկը մինչեւ կացարան հասնելը ճանապարհ է անցնում, մարզն է տեսնում»,-ասում է երիտասարդը։ Մինչեւ տեղ հասնելն էլ այցելուի տեսածն աչքին հաճո պետք է լինի, ընթացքը՝ հարմարավետ, որ որոշի հետագայում վերադառնալ։ Տարբեր հարցեր կան կարգավորելու՝ աղբամաններից մինչեւ պետքարաններ, ավտոկայաններում համացանցին հասանելիություն, թիրախային գովազդային արշավներ։

Արամը հյուրերին չի առաջարկում միայն գյուղական կյանքով ապրել։ Հիմա շատերը կարող են իրենց տան մի սենյակը հյուրատան վերածել ու աշխատել։ Դա լավ է, սակայն պետք է նաեւ այլ ծառայություններ մատուցել։

Խնձորուտում Արամի հյուրերը կարող են նաեւ ձիարշավների կամ ավտոարշավների մասնակցել, բնակիչների ուղեկցությամբ այցելել նախկին գյուղատեղի՝ Օղբին, ծանոթանալ տարածքի պատմամշակութային ժառանգությանը։ Զիփլայն ստեղծելու մտքեր ունեն:

Khndzorut villageՇատերն էլ հեծանիվներով են գալիս, գիշերն էլ հրաժարվում տանը մնալուց․ հարեւանությամբ խարույկ են վառում, մշակութային երեկոներ կազմակերպում ու գիշերում վրաններում։ Արամն ու գործընկերները արշավներ են կազմակերպում ոչ միայն Խնձորոտում, այլեւ ամբողջ Վայոց ձորում։ Համագործակցում են մարզի հյուրատների հետ։

Հենց միասնականությունն է, ըստ Արամի, հաջողության ամենակարեւոր գրավականը, որ պետք է դրսեւորվի բոլոր ոլորտներում։ Իսկ սահմանամերձ գյուղերի դատարկվելու դեմ պայքարում պետք է համատեղ գործեն պետական ու մասնավոր սեկտորները։ «Զբոսաշրջային տեսանկյունից թե՛ մեր գյուղը, թե՛ ամբողջ մարզը մեծ ներուժ ունեն, որը միայն համատեղ աշխատանքի դեպքում կարող ենք արդյունավետ օգտագործել՝ նպաստելով նաեւ համայնքների զարգացմանը»։

Khndzorut villageԳյուղերում զբոսաշրջության տարբեր ճյուղեր կարող են զարգանալ, որոշ գյուղերում էլ այլ ոլորտներ ակտիվացնելու հնարավորություն կա, որը նախեւառաջ պետք է բացահայտել։ Սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ դասընթացներ են կազմակերպում երիտասարդների համար, որոնց ծավալը եւ ուղղություններն անհրաժեշտ է ավելացնել։ Արամն ասում է՝ արդյունքի հասնելու համար առաջին հերթին պետք է հստակ ծրագիր ունենալ, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ կարող ենք ստանալ։ «Իսկ համայնքների պահպանման բանալին երիտասարդների ձեռքում է։ Պետք է աշխատել կրթության որակի բարձրացման, տաղանդները բացահայտելու ուղղությամբ, զարգացնել անհատներին, բայց սնել նաեւ համայնքային, թիմային մտածելակերպով»։

Սահմանապահ գյուղի բնակիչը վստահ է՝ «մի ծաղկով գարուն չի գա», դրա համար համերաշխ պիտի լինեն սահմանից մինչեւ մայրաքաղաք ու նայեն մեկ ուղղությամբ։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջանցքի սպառնալիքը եւ գինը
հաջորդը
Զենքը հակառակորդին կզրկի ժամանակին արձագանքելու հնարավորությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն