• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ընդդիմադիրները սկսել են ԱԺ գալ

Արման Գալոյան 19:00 | 27.10.2022
Արման Գալոյան 19:00 | 27.10.2022
Parliament Armenia

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները թեեւ շատ կարճ, բայց մասնակցեցին ԱԺ այս նստաշրջանին։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճ եկան երեքշաբթի՝ հայտարարությունների ժամին, ելույթ ունեցան՝ մինչ այդ հոգալով, որ իրենց սեղաններին Արցախի դրոշը տեղադրված լինի։ Իսկ «Պատիվ ունեմ»–ի ներկայացուցիչներն արդեն հաջորդ օրը մասնակցեցին ԱԺ–ոմ քննարկված օրինագծերի քվեարկությանը։ Ճիշտ է, նրանք դեմ քվեարկեցին բոլոր նախագծերին, բայց ինքնին փաստը, որ ներկա էին, կարեւոր է։

Մայիսից երկու խմբակցությունները հայտարարել էին ԱԺ աշխատանքները բոյկոտելու մասին եւ չէին մասնակցում ո՛չ լիագումար, ո՛չ էլ հանձնաժողովների նիստերին։ Ընդդիմադիրները «սպառնում էին», որ խորհրդարան կվերադառնան իրենց օրակարգով՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն ներկայացնելու համար (մինչդեռ նրանց թիվը բավարար չէ անգամ հարցն ԱԺ օրակարգ բերելու համար)։

Ու հիմա թեեւ չեն հայտարարել բոյկոտը դադարեցնելու մասին, բայց սկսել են մեկ–մեկ հայտնվել ԱԺ դահլիճում, բնականաբար, ոչ իրենց օրակարգով։ Համենայն դեպս, բացի քննադատությունից ու իշխանությունների հրաժարականի պահանջ հնչեցնելուց, որեւէ քայլ չի արվում։ Ավելին, կարելի է ենթադրել՝ ԱԺ նիստերին քիչ–քիչ մասնակցելը իշխանությունների հետ պայմանավորվածություն է՝ իրենց դեմքը փրկելու համար։

Պատահական չէր, որ ԱԺ հայտարարությունների ժամին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները ելույթ ունեցան՝ հերթական անգամ իշխանություններին քննադատելով, բայց ՔՊ–ից որեւէ մեկն այդպես էլ չարձագանքեց։ Մինչդեռ նախկինում նրանց բանավեճերրը հաճախ ավարտվում էին փոխադարձ մեղադրանքներով կամ երբեմն ծեծկռտուքների էին վերածվում։ Առանց պայմանավորվածության ՔՊ–ականները հազիվ թե լռեին։

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների մասնակցությունը քվեարկություններին եւս պատահական չէր․ չի բացառվում, որ սա պատասխանն էր «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ ԱԺ հայտարարությունների ժամին մասնակցության, որն արվել էր առանց իրենց տեղյակ պահելու։ Եվ հիմա «ՊՈՒ»–ն եւս ցույց է տալիս, որ կարող է ցանկացած ժամանակ ինքն էլ վերադառնալ խորհրդարան՝ անկախ գործընկերներից, առանց նրանց հետ համաձայնեցնելու։

Ի դեպ, այս երկու խմբակցությունների ներկայացուցիչների միջեւ հակասություններ վաղուց կան․ գարնանը՝ փողոցային պայքարի օրերին, այս ամենն ավելի ակնհայտ դարձավ։ Եվ հիմա, կարելի է ենթադրել, հակասությունները շարունակվում են։

Փոխարենը երկու խմբակցությունները մի հարցում կարծես միասնական են․ նրանց պատգմավորներն աշխատում են այլեւս բաց չթողնել որեւէ գործուղում եւ, ընդգրկվելով միջազգային պատվիրակությունների կազմում, վերջին մեկ–երկու ամսում շատ ակտիվ ճամփորդում են։ Եվ միգուցե ԱԺ նրանց կամաց–կամաց վերադարձը հենց այս ճամփորդությունների հետեւանքո՞վ է։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը Վաշինգտոնի թելադրանքով է հրաժարվել բանակցություններից. Պեսկով
հաջորդը
Ստիպված են ավելի շատ աշխատել թանկացումների պատճառով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն