• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«40-ից բարձր տարիքի քաղաքացիների 40 տոկոսը հիշողության հետ կապված խնդիրներ ունի»

Հասմիկ Բալեյան 16:00 | 27.10.2022
Հասմիկ Բալեյան 16:00 | 27.10.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը Տավուշի մարզկենտրոն Իջեւանում անցկացրեց «Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» իրազեկման արշավը։ Նման արշավներ արդեն կազմակերպվել են Գյումրիում եւ Երեւանում, առաջիկայում կլինեն նաեւ Լոռու մարզկենտրոն Վանաձորում, Արմավիրի մարզի Գետաշեն եւ Մյասնիկյան գյուղերում։

Իրազեկման արշավների նպատակն է հանրությանն իրազեկել ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի կարեւորության մասին։ Իջեւանում անցկացված իրազեկման արշավի թիրախում դպրոցականներն էին՝ Իջեւանի թիվ 1 եւ թիվ 5 հիմնական դպրոցների, Սեւքարի, Թեղուտի եւ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցների աշակերտները։

Ijevan ACAԱռողջապահության նախարարությունը համագործակցել է մի շարք կազմակերպությունների (ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Հայկական Կարիտաս», «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, Հայ կարդիոլոգների ասոցիացիա, Տարեցների առողջության եւ խնամքի ապահովման ասոցիացիա) հետ։ Իրազեկման արշավները լինելու են շարունակական․ թիրախում տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ են։

Առողջ ապրելակերպի սովորությունները մարդու մեջ ձեւավորվում են վաղ տարիքից, եւ շատ կարեւոր է, որ երեխաներն իրազեկված լինեն առողջ ապրելակերպի եւ առողջ սննդի վերաբերյալ, հենց այս պատճառով էլ արշավի թիրախում աշակերտներն էին։

«Իրազեկման ակցիային մասնակցող հինգ դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն անցկացրել էր դասընթացներ առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ: Նրանք իսկապես շատ լավ էին պատրաստված, հիանալի ելույթներ ունեցան, անցորդներին մանրամասն ու հանրամատչելի կերպով բացատրում էին առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Գալստյանը։

Սննդաբան Լիանա Ավետյանը, որն աշակերտներին օգնում էր առողջ սնունդ պատրաստելու, նշում է՝ հաճելիորեն զարմացած է ու հիացած դպրոցականների գիտելիքներով։

Liana Avetyan«Երեխաները ոչ միայն հմտորեն առողջ սնունդ էին պատրաստում, այլեւ գիտեին՝ որ սննդատեսակն ինչ վիտամիններ ու օգտակար նյութեր է պարունակում, ինչպես կարելի է առողջ սնվել։ Երեխաներից ոմանք պատմում էին վիտամինների ու հանքանյութերի կարեւորության մասին, ներկայացնում էին, թե դրանք ինչպես են ազդում օրգանիզմի վրա»,- նշում է Լիանա Ավետյանը։

Աշակերտներն իրենց պատրաստած հյութերն ու սնունդը հյուրասիրեցին անցորդներին։ Նրանց մյուս մասն էլ ցույց էր տալիս՝ ինչպես կարելի է կատարել ֆիզիկական վարժություններ, որոնք առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչ են։ Առողջ մարմին ունենալուն զուգահեռ կարեւոր է առողջ ուղեղ ունենալը։ Երեխաների համար կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում ճիշտ պատասխաններ տված աշակերտները նվերներ ստացան։

Իջեւանի թիվ մեկ հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Կառլեն Մատինյանն ասում է՝ հաճելի էր իրազեկման արշավին մասնակցելն ու անցորդներին առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը բացատրելը, ավելին՝ պատրաստակամ է առաջիկայում եւս նման արշավների մասնակցելու եւ արշավների համար ցուցապաստառներ նկարելու։

Ijevan ACA«Մարդիկ մոտենում էին մեզ, հարցեր տալիս, ուշադրությամբ լսում պատասխանները։ Իսկապես, շատ հետաքրքիր էր նրանց իրազեկելն ու նրանց ժպիտները տեսնելը»,- ասում է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Ալավերդյանը։

Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը եւս մասնակցում էր ակցիային։ Նա հույս հայտնեց, որ արշավի մասնակիցները կհետեւեն երեխաների ու մասնագետների խորհուրդներին եւ կհրաժարվեն վատ սովորություններից, ինչը կարող է բարձրացնել նրանց կյանքի որակը։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ վստահեցնում է՝ առողջապահության նախարարությունը շարունակելու է նման արշավները, որպեսզի ունենանք առողջ հասարակություն։

«Անընդհատ փորձում ենք քաղաքացիներին տեղեկություն փոխանցել, թե որքան կարեւոր է առողջ ապրելակերպն իր բոլոր բաղադրիչներով։ Եթե երեխաներն իմանան առողջ ապրելակերպի մասին, մենք կունենանք առողջ սերունդ, հետագայում կկարողանանք կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ»,- նշում է Լենա Նանուշյանը։

Ijevan ACAԻրազեկման արշավի ընթացքում «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն 40-ից բարձր տարիքի անձանց շրջանում հիշողության գնահատում եւ թեստավորում անցկացրեց։ Այն քաղաքացիները, որոնց մեջ մասնագետները խնդիրներ նկատեցին, խորհուրդներ ստացան վարժությունների, սննդակարգի, ապրելակերպի վերաբերյալ։ Դրանց հետեւելով՝ հնարավոր կլինի հիվանդությունը կանխարգելել։

Narek Ghuschyan & Lena NanushyanՀիշողության թեստավորմանը մասնակցեցին նաեւ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, որոնց թեստավորվելու պատրաստակամությունը վարակիչ էր մյուս քաղաքացիների համար։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ի մասնագիտական թիմի անդամ բժիշկ Անուշ Սարգսյանն ասում է՝ սովորաբար Երեւանում եւ մյուս քաղաքներում թեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան գյուղերում։ Բարեբախտաբար, Իջեւանում եւս մարդիկ հետաքրքրված էին եւ պատրաստակամորեն մասնակցում էին։

Anush Sargsyan«Թեստավորման արդյունքները ցույց են տալիս՝ 40-ից բարձր տարիքի քաղաքացիների 40 տոկոսը դեմենցիա ունի։ Սա պայմանավորված է նաեւ կորոնավիրուսի ընթացքում տեղի ունեցած լոք-դաունով, այսինքն՝ մարդիկ մնացել էին տներում, չէին շփվում միմյանց հետ, բացի այդ՝ կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողել հիշողության, նյարդային համակարգի վրա, նաեւ սրտանոթային համակարգի խնդիրներ է առաջացրել»,- բացատրում է բժիշկը։

Ijevan ACAՀաջորդ տարի «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն շարունակելու է բոլոր մարզերում հիշողության գնահատում եւ թեստավորում անցկացնել եւ կազմակերպելու է դեմենցիա ունեցողների տնային խնամքը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական Krisp-ը ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ G2-ի վարկանիշում
հաջորդը
ԱՄՆ-ը անհանգստացած է Կրեմլի հայտարարություններից. Բլինքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն