• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աշխարհագրություն. մեռնո՞ղ, թե՞ ժամանակակից մասնագիտություն

Մարի Չաքրյան 14:15 | 28.10.2022
Մարի Չաքրյան 14:15 | 28.10.2022
YSU Faculty of Geography

Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը տեղեկություն է տարածել, որ ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, աշխարհագրության գիտությունների թեկնածու, դոցենտ Վահագն Գրիգորյանն անվճար պարապմունքներ է անցկացնում ֆակուլտետ ընդունվել ցանկացող դիմորդների հետ:

Արդեն չորրորդ տարին է, ինչ Վահագն Գրիգորյանը անվճար պարապում է դիմորդների հետ: Առաջին տարում 17 դիմորդ է ունեցել, հաջորդ երկու տարիներին՝ չորսական: Նրանցից միայն մեկը չի ընդունվել բուհ: «Չարաճճի տղա էր,- ժպտալով հիշում է Գրիգորյանը,- հեռախոսով խոսել շատ էր սիրում»: Այս տարի արդեն երեք դիմորդ գրանցվել է, նոյեմբերի 2-ից պարապմունքները կսկսվեն: Ամանորից հետո, որպես կանոն, ավելանում են, բայց դասախոսը զգուշացնում է, որ հնարավոր է չհասցնեն: Նախընտրելի է, որ 11-րդ դասարանից սկսեն պատրաստվել:

Vahagn Grigoryan«Երբ հինգ տարի առաջ հանդես եկա նման նախաձեռնությամբ, ռեկտորատը սկզբում թերահավատորեն էր վերաբերվում: Ոմանք էլ տողատակ էին տեսնում, թե անվճարի անվան տակ հնարավոր է վճարովի պարապմունքներ անենք»,- հիշում է աշխարհագրագետ Գրիգորյանը: Նա իրեն մայր բուհի ծառան է համարում եւ ոչ միայն. սրտացավ է աշխարհագրության նկատմամբ հետաքրքրության նվազման համար:

Այս տարի ԵՊՀ աշխարհագրության բաժին ընդամենը 3 դիմորդ է ընդունվել։ Առաջին կուրսը համալրվել է բանակից վերադարձած եւս 4 ուսանողով: Այն դեպքում, երբ երկրորդ, երրորդ ու չորրորդ կուրսերում համապատասխանաբար 45, 50 եւ 35 ուսանող են սովորում:

Տարեցտարի նվազում է աշխարհագրություն առարկայից միասնական քննություն հանձնողների թիվը: Նախկինում աշխարհագրությունից պարտադիր քննություն կար տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետների համար։ Ներկայում միայն «Աշխարհագրություն» եւ «Կադաստրային գործ» մասնագիտությունների համար է պահանջվում առարկան: Սերվիսի եւ տուրիզմի ֆակուլտետներում նույնպես չկա աշխարհագրության քննություն, անգամ ԵՊՀ «Երկրաբանություն» մասնագիտության համար աշխարհագրություն չեն հանձնում:

Այս տարի դիմորդների չափազանց փոքր թիվը պայմանավորված է նաեւ նրանով, որ 2022-ի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) որոշել էր դիմորդներից պահանջել առնվազն երկու քննություն: «Աշխարհագրություն» մասնագիտության համար ավելացել էր նաեւ մաթեմատիկան, որ մինչ այդ հանվել էր: Եվ շատերը չհասցրին պատշաճ պատրաստվել ու անբավարար ստացան։

«Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում ամենապահանջված մասնագիտություններից է»,- ասում է Գրիգորյանը:

YSU Faculty of GeographyԵՊՀ-ն տարաբնույթ միջոցառումներ է անցկացնում՝ բարձրացնելու հետաքրքրությունը բնագիտական մասնագիտությունների նկատմամբ: Ամեն տարի կազմակերպում է օլիմպիադաներ, այդ թվում աշխարհագրությունից: Մարզային փուլի հաղթողները մայր բուհում մասնակցում են եզրափակիչին, որի հաղթողները՝ առաջին երեք տեղերը զբաղեցնողները, բուհ ընդունվելու դեպքում անվճար կամ զեղչային համակարգերից են օգտվում:

ԿԳՄՍՆ-ի «Քո գիտությունը դպրոցում» ծրագրի շրջանակում ֆակուլտետի դասախոսներն այցելում են հանրապետության տարբեր դպրոցներ:

«Ահա նոյեմբերի ժամանակացույցը: Մեր ամբիոնից երեք դասախոսներ դասախոսություններ են կարդալու Վաղարշապատի, Գյումրու, Եղվարդի, Աբովյանի, Նոր Գեղիի, Աշտարակի ու Երեւանի դպրոցներում»,- ցույց է տալիս ժամանակացույցն ու պարզաբանում, որ նշված երեքը միայն իրենց ամբիոնից են, բայց մյուսներից էլ են մասնակցում նախաձեռնությանը:

Smbat GrigoryanԴուք ինչո՞ւ եք ընտրել «Աշխարհագրություն» մասնագիտությունը,- հարցս ուղղում եմ զրույցին ներկա, մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սմբատ Գրիգորյանին:

«Ես սկզբում սերվիսի բաժինն էի ընդունվել, զբոսաշրջությունն արագ զարգացող ոլորտ էր Հայաստանում: Հետո իմ ցանկությամբ փոխադրվեցի սոցիալ-տնտեսական աշխարհագրության բաժին»,- պատասխանում է Սմբատը ու ժպտալով հավելում, որ իրեն ապագայում պաշտոնյա է տեսնում, պետական կառավարման համակարգում: Մագիստրոսական թեզի համար ուսումնասիրում է Հայաստանի ժողովրդագրական գործընթացների տարածքային տարբերությունները եւ առկա հիմնախնդիրները:

««Սոցիալ-տնտեսական» աշխարհագրություն մասնագիտությունը խորհրդային տարիներից առ այսօր առավելապես պատրաստում է կադրեր, որոնք կարող են աշխատել պետական կառավարման համակարգում, քաղծառայության ոլորտում»,- հավելում է ամբիոնի վարիչ Վահագն Գրիգորյանը: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերն աշխատում են տարբեր գերատեսչություններում, մարզպետարաններում ու համայնքապետարաններում:

«Գերատեսչություններում աշխատողները քաղծառայողի ստատուս ունեն, բայց աշխարհագրություն չգիտեն, մինչդեռ գործ ունեն ամբողջ հանրապետության հետ: Անգամ մարզ ու մարզկենտրոն չգիտեն: Մինչեւ վերջերս այդպես էր: Բայց արդեն քաղծառայության հարցաշարում աշխարհագրական հարցեր էլ են մտցրել»,- ասում է Գրիգորյանը:

Աշխարհագրության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով մի նոր մագիստրոսական ծրագիր են մշակում՝ «Տարածաշրջանագիտություն» մասնագիտացման համար: Ամբիոնի վարիչը ցույց է տալիս ուսանողների օգնությամբ կազմած առաջատար բուհերի ցանկը, որտեղ բակալավրում կամ մագիստրատուրայում կա նման մասնագիտություն կամ մասնագիտացում, օրինակ՝ Արիզոնայի համալսարանում, Ֆլորիդայի կամ Կոպենհագենի համալսարանում:

Ֆակուլտետի մյուս՝ «Քարտեզագրություն եւ կադաստրային գործ» մասնագիտության պահանջարկը եւս մեծ է: Քարտեզագրության եւ գեոմորֆոլոգիայի ամբիոնի հայցորդ Լեմզա Հունանյանը զուգահեռ Կադաստրի պետական կոմիտեում է աշխատում: Թեկնածուական աշխատանքը գրում է գույքերի հասցեավորման վերաբերյալ:

Lemza Hunanyan«Հայաստանում շատ խնդիրներ ունենք այս առումով, ոչ մի տեղ պահպանված չեն հասցեավորման սկզբունքները: Տարբեր պետական մարմիններ նույն գույքի վերաբերյալ տարբեր հասցեներ ունեն: Եթե գնան նույն ուղղությամբ, տարբեր տեղերում կհայտնվեն: Այս ոլորտում ճշգրտումներ են արվում: Կոմիտեն արդեն երկրորդ տարին է՝ ե՛ւ գույքերի հասցեներն է ճշգրտում, ե՛ւ համայնքների փողոցների անվանումները, այդ անվանումների համապատասխանությունը ոլորտի իրավական ակտերին»,- իր մասնագիտության առավելություններն է ներկայացնում Լեմզան:

«Ֆիզաշխարհագրություն» մասնագիտությամբ, սակայն, արդեն երեք տարի է՝ ոչ ոք չի դիմում մագիստրատուրա: Թեեւ այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. անհրաժեշտ է, որ 5 եւ ավելի ուսանող լինի, որ խումբը ձեւավորվի: Մյուս կողմից ի՞նչ անի այն ուսանողը, որը հենց այս մասնագիտությամբ է հետաքրքրված:

Օրինակ՝ երրորդ կուրսի ուսանող Վահիկ Արզումանյանը «Ջրաօդերեւութաբանություն» մասնագիտացումն է ընտրել: Նա Կապանից է: Աշխարհագրությամբ հետաքրքրված է դպրոցական տարիներից: Իրենց տան դիմաց՝ սարի լանջին, մեծ անտառ է փռված, տան կողքով Ողջի գետն է հոսում, մոտակայքում ՀԷԿ կա, որը ջուրը վերցնում է ջրամբարից… Մի խոսքով՝ իդեալական պայմաններ շրջակա աշխարհի նկատմամբ հետաքրքրությունը բորբոքելու համար: Չնայած սրան՝ Վահիկը մասնագիտական կողմնորոշման համար «մեղավոր» իր աշխարհագրության ուսուցիչներին է համարում: «Շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել»,- ասում է նա:

Համալսարան ընդունվելիս մեծ սպասումներ է ունեցել. ավելի շատ՝ կիրառական գիտելիքներ: Բայց ներկայում ուսումնասիրած նյութի 80%-ը տեսականն է: Բացը լրացնում են գործնական աշխատանքներն ու ծրագրից դուրս դաշտային աշխատանքները: Ջրաբանության, կենսաաշխարհագրության եւ օդերեւութաբանության դասախոս Տաթեւիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ ամիսը 1-2 անգամ քայլարշավներ ու թեմատիկ արշավներ են կազմակերպում:

YSU Faculty of GeographyՎերջերս էլ աշխատանքի է անցել «Հիդրոօդերեւութաբանության ու մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում: Մտադիր է Կապան վերադառնալ:

Vahik Arzumanyan«Մեծ հնարավորություններ չկան մասնագիտության համար, հիմնականում կոմբինատներում են աշխատատեղերը կամ ՏԻՄ-երում: Չգիտեմ: Գուցե աշխատանքի անցնեմ Կապանի օդանավակայանում, եթե գործի, իհարկե»:

«Ռեֆորմների, վերաբրենդավորման կարիք կա: Սերնդի հետ համընթաց է պետք շարժվել: Ոչ մի երիտասարդի չես գրավի «գեոմորֆոլոգիա» բառով: Բայց քարտեզագրության ու գեոմորֆոլոգիայի ամբիոնը կարող է դառնալ ժամանակակից տեխնոլոգիաների, նորարարությունների ամբիոն եւ կոչվել, օրինակ, գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ երկրատեղեկատվական համակարգերի ամբիոն»,- ասում է աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) գիտակ Արտակ Փիլոյանը:

Նա «Սերվիս» ու «Կադաստրային գործ» մասնագիտությունների ներմուծմանն այնքան էլ կողմ չէ: Դրանց պատճառով ետին պլան են մղվել ավանդական ուղղությունները, որոնք կարելի էր մատուցել նորովի:

Ֆակուլտետի վարկանիշը բարձրացնելու համար նա կարեւորում է նաեւ կապը արտադրության, մասնավոր հատվածի հետ: «Հարկավոր է գիտությամբ զբաղվել, գիտական գրանտներ ներգրավել, անել այն, ինչով գիտությունն ամբողջ աշխարհում է զբաղվում»,- ասում է Փիլոյանը:

Artak PiloyanՓիլոյանն աշխարհագրական գիտությունների թեկնածու է, ասպիրանտուրան միաժամանակ սովորել է Չեխիայի Մասարիկի համալսրանում եւ ԵՊՀ-ում: Ներկայում չի դասավանդում ֆակուլտետում, բայց փորձում է կրթության որակը բարելավել, հետազոտական ծրագրերին զարկ տալ:

Համագործակցում են Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) հետ: Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ԵՊՀ , Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու Ղրղստանի պետական տեխնիկական համալսարանի մասնագետների հետ համատեղ, DEvision ծրագրի շրջանակում նպատակ ունեն առցանց եւ հիբրիդային ձեւաչափերով զարգացնել գեոտեղեկատվական կրթությունը: Հինգ նոր կրթական մոդուլներ են մշակում: Այս պահին թիմն աշխատում է Հայաստանում:

Ծրագրի շրջանակում Զալցբուրգի համալսարանում մագիստրատուրայում անվճար սովորելու հնարավորություն է տրվել: Շուտով հայտարարությունը կտարածեն:

YSU Faculty of GeographyՄեկ այլ՝ Erasmus+-ի շրջանակում մեկնարկած Գեոթակ (GeoTAK) ծրագրի տեղական համակարգողն է Փիլոյանը: Հայաստանի եւ Ղրղստանի համար ասպիրանտուրայի նոր ծրագրեր են մշակում՝ ուղղված աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտական ցանցերի հզորացմանը: Այս նախաձեռնությունները նպաստում են նաեւ նոր կապերի ստեղծմանը, գիտության զարգացմանը, արտադրության ու կրթության միջեւ կապի ստեղծմանը: Շուտով ֆակուլտետը Երկրի դիտարկման գերժամանակակից լաբորատորիա կունենա: Արդեն իսկ 32 հազար եվրո արժողության սարքավորումներ են ձեռք բերել:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան կաջակցի խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Մատվիենկո
հաջորդը
Քննարկել են ԵՄ մոնիտորինգային առաքելության քայլերի ընթացքը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն