• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մանիպուլյացիա՝ հանուն կեղծ օրակարգի

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 28.10.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 28.10.2022
Head

Հոկտեմբերի 24-ին, ելույթ ունենալով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան եւ կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը, Նիկոլ Փաշինյանը հընթացս ասաց մի միտք, որը քննարկվում է արդեն մի քանի օր։

Ներողություն եմ խնդրում, բայց պիտի ելույթի այդ ընդարձակ հատվածը մեջբերեմ՝ ցույց տալու համար դրա մանիպուլյատիվ բնույթը։

«Ամեն անգամ, երբ գնում ենք որեւէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա: Եվ սա արտահայտում է ամբողջը: Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է, եւ հայտնի չէ՝ ով է հանել: Բայց դա չէ էականը: Փաստն այն է, որ այդ գործիքով հնարավոր չի լինում այդ խնդիրը լուծել» (պահպանել եմ Կառավարության էջում հրապարակված տեքստի կետադրությունը – Մ. Հ.):

Սա ամբողջովին մանիպուլյատիվ տեքստ է. բառերը հնչում են օդում, մարդիկ հետո չեն կարդում, չեն խորանում, եւ նրանց մտքում միայն մնում է. «…ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ ասենք ահասարսուռ անուններով հրթիռների միջից, կարող է, պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա» նախադասությունը:

Եվ նրանք, որ սովոր են ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունելու, անվերապահորեն հավատալու փաշինյանական քարոզչությանը եւ դա քննարկելու թաղի «բեսեդկայում», բացականչում են՝ «հիմա հասկացա՞ք, թե ինչու «Իսկանդերը» չպայթեց (թեպետ «Իսկանդեր» անունը չի հնչել – Մ. Հ.) կամ ընդամենը 10 տոկոսով պայթեց (ինչպես նախկինում ասել է Փաշինյանը)… որովհետեւ էդ թալանչի ու դավաճան գեներալները (թեպետ գեներալներ էլ չի ասվել – Մ. Հ.) միջի պլատան հանել էին…»։

Փաշինյանը գիտի՝ ինչ է ասում եւ ոնց, որպեսզի ե՛ւ վերը նշված էֆեկտը ստանա, ե՛ւ հետո իրեն չասեն՝ «բա փաստե՞րը»։ Կասի՝ ես չեմ ասել՝ «հանել են», ասել եմ՝ «…կարող է, հանել են»։

Իսկ իմ նշած ունկնդիրը, բնականաբար, այդ «կարող է»-ն «չի լսել»։ Նրա համար արդեն միանշանակ է՝ հանե՛լ են։

Հընթացս (եւ իբր ի միջի այլոց) նման սկանդալային հայտարարություն անելով՝ Փաշինյանը գիտեր, որ այն երկար քննարկվելու է։ Եվ հաշվարկը հենց դա էր նաեւ։

Իսկապես, այս հարցին, լրատվամիջոցների խնդրանքով, անդրադարձան ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

Կարծում եմ, նման քննարկումները դեռ կշարունակվեն։ Իսկ «պլատա հանելու» վերաբերյալ քրեական գործ, հավանաբար, չի հարուցվի, եւ անգամ նյութեր չեն նախապատրաստվի, որովհետեւ Փաշինյանի նպատակը հենց հանրային կարծիքի մանիպուլյացիան է եւ ոչ թե քրեական գործ հարուցելը։

Նման հայտարարության երկրորդ նպատակը հերթական անգամ մեղավորությունը բոլորի, այդ թվում նախկին իշխանությունների վրա բարդելն է։

Իսկ դա էլ արդեն «պլատա հանելու» մասին հընթացս նշելուց առաջ եւ հետո ասվածն է. «Շատ դեպքերում այսօր սա մենք ենք զգում, ներկաներն են զգում, երբ գնում են պետության համար ճակատագրական նշանակություն ունեցող խնդիր լուծելու, այդ գործիքը վերցրած գնում են, որ օգտագործեն, պարզվում է՝ այդ գործիքի կաղապարը կա, ներսի ողջ պարունակությունը հանված է»։

Նախ՝ չի ասում, թե ինչ «գործիքի» մասին է խոսքը. օրենսդրական փաստաթղթի՞, թե՞ էլեկտրաշոկի։ Ունկնդիրը դա չի էլ լսում, այլ միայն արձանագրում է, որ հետեւանքները «ներկաներն են զգում»… Հա, դե պարզ է՝ ուրեմն նախկինները ամեն ինչ, այդ թվում՝ անհայտ ու էդպես էլ չբացահայտված գործիքները փչացրել են… Դրա համար էլ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարել չի ստացվում։ Որովհետեւ «գործիքը» վերցրած գնում են, որ պայքարեն, պարզվում է՝ էդ պայքարի գործիքի (իրավական փաստաթուղթ լինի, թե էլեկտրաշոկ՝ կարեւոր չէ) կաղապարը կա, իսկ մեջը հանել են (բնականաբար՝ նախկինները)։

Ես գիտեմ, որ իմ այս մեկնաբանությունն էլ ոչինչ չի փոխելու։ Նա, ով ուզում է մանիպուլացվել, սա չի էլ կարդալու եւ շարունակելու է «բեսեդկայում» պրոպագանդել Փաշինյանից բացի մնացած ամբողջ աշխարհի մեղավորությունը։
Ես պարզապես շատ կուզենամ, որ լուրջ գործիչները չքննարկեն այս սկանդալային հայտարարությունը, որպեսզի Փաշինյանի նպատակներից մեկը՝ Հայաստանի համար առավել կարեւոր՝ արտաքին քաղաքական լարված օրակարգը նման կեղծ օրակարգով փոխարինելը, չիրականանա։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնի տարբերակը Ղարաբաղի ճանաչումն է Ադրբեջանի կազմում. Պուտին
հաջորդը
Ակտիվների բռնագրավման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկվեն. Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն