• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արեւային համայնք. էքսպո-ցուցահանդես Երեւանում

Մարի Չաքրյան 12:00 | 29.10.2022
Մարի Չաքրյան 12:00 | 29.10.2022
Energy EXPO Yerevan

Եվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 28-ին «Կայուն տեխնոլոգիաներ» խորագրով էքսպո-ցուցահանդես էր կազմակերպել:

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող, ջերմամեկուսիչ եւ ջրամեկուսիչ նյութեր, էներգաարդյունավետ լամպեր ու լուսատուներ արտադրող եւ առաջարկող  ընկերությունները հանրությանը ներկայացել էին իրենց արտադրանքի նմուշներով: Տեղեկատվական թերթիկների ու զրույցների միջոցով նրանք ներկայացնում էին էներգաարդյունավետության եւ էներգախնայողության «կանաչ» լուծումներ, պարզաբանում կենցաղում դրանց կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

Energy EXPO YerevanԱռավելապես ներկայացված էին արեւային էներգիայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները. Հայաստանում դրանց թիվը ներկայում յոթ տասնյակից ավելի է: Նրանք  ցուցադրում էին ինչպես մեր երկրում արտադրվող, այնպես էլ ներկրվող արտադրանքներ: Արեւային ֆոտովոլտային կայանների վերամշակման  վերաբերյալ «Սոլարոն» ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ընկերությունը քայլեր է ձեռնարկում հնարավորինս էժան եւ էներգաարդյունավետ վերամշակող արտադրություն հիմնելու ուղղությամբ, որին հասնելու նպատակ ունեն առավելագույնը յոթ տարում:

Երեխաների համար նախատեսված անկյունում էլ մանուկները կարող էին բազմերանգ գույներով թղթին հանձնել էներգախնայողության ու բնության պահպանության մասին իրենց պատկերացումները:

Energy EXPO YerevanԿայուն էներգիայի եվրոպական շաբաթը (EUSEW) Եվրոպայում վերականգնվող էներգիային եւ էներգաարդյունավետությանն ուղղված ամենամեծ ամենամյա միջոցառումն է եւ ներառում է Եվրոպայի համար անվտանգ էներգետիկ ապագա կառուցելուն ուղղված մի շարք միջոցառումներ: Բրյուսելում միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի վերջին, բայց աշխարհի տարբեր երկրներում տեղական մակարդակում «Կայուն էներգիայի օրեր» տեղի են ունենում հունիսից սկսած:

Energy EXPO YerevanԵրեւանում միջոցառման հիմք է ծառայել նաեւ Եվրոպական միության դրամաշնորհի միջոցով եւ քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացված «ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագիրը: Նախատեսած 90-ի փոխարեն ծրագրով արդեն 97 շենք արեւային ՖՎ համակարգ ունի Երեւանում: Դրանց արտադրած էներգիան սնուցում է վերելակները, լուսավորում ընդհանուր օգտագործման տարածքները՝ շքամուտքերը, հարկային ու միջհարկային հարթակները, աստիճանավանդակները: Ըստ հաշվարկների՝ ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառման դիմաց բնակիչների ամսական ծախսն առնվազն 50 տոկոսով նվազել է:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախյան կրոնապետությո՞ւն
հաջորդը
Պատրաստ է ՌԴ-ի առաջարկած 15 կետերի հիման վրա փաստաթուղթ ստորագրելու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն