Մի ընտանիքի պատմություն. «Բայց մենք ապրում ենք»

Անի Գեւորգյան
Amalia & Vania Grigoryan

Տարեց ամուսիններ Ամալյան եւ Վանյան արդեն ավելի քան մեկ տարի ապրում են Արմավիրի Դալարիկ գյուղում: «Ամռանը խոտ ենք քաղում, ծառ ենք տնկում, աշնանը խաղող ենք հավաքում»,- ասում է Վանյան ու ավելացնում` անկախ տարիքից եւ առողջական վիճակից պատրաստ են ցանկացած աշխատանք կատարելու, չէ՞ որ 2020-ից հետո իրենց կյանքն անվերադարձ փոխվել է:

Ամուսինները տեղահանվել են Հադրութի Ակնաղբյուր գյուղից: Ինըհոգանոց ընտանիքից այժմ միասին են ապրում երեքը: Չորս որդիներից երկուսը պայմանագրային զինծառայող են, մեկը` ժամկետային: «Դժվար ժամանակներ են: Էրեխեքը փորձում են իրենց խնդիրները լուծել: Նաեւ մի աղջիկ ունենք, ամուսնացած է, իր ընտանիքով է զբաղվում: Օգնում են, բայց մենք էլ իրավունք չունենք ձեռքներս ծալած տանը նստելու»,- ասում է Ամալյան:

Amalia & Vania GrigoryanԱմալյա Գրիգորյան. «Պատերազմին երեք տղաներս առաջնագծում էին: Ես էլ չէի ուզում գյուղից հեռանալ»:

Amalia & Vania Grigoryan«Տան գործերն էի անում, տղաներիս էի սպասում: Սկզբում կարծում էի, թե 90-ականների պատերազմի պես է լինելու»:

Amalia & Vania Grigoryan«Եկավ մի պահ`ամեն ինչ փոխվեց: Փոքր տղաս ոտքից վիրավորվեց»:

Amalia & Vania GrigoryanՎանյա Գրիգորյան. «Ես անասնապահ էի, ֆերմայում էի աշխատում»:

Amalia & Vania Grigoryan«Երբ պարզվեց, որ տարածքները կորցնում ենք, անասունին թողեցինք դաշտերը»:

Amalia & Vania Grigoryan«Մեր ամբողջ ունեցվածքն ու անասունն էլ մնաց` էլ հավ, էլ ոչխար»:

Amalia & Vania Grigoryan«Հիմա ընդամենը երեք ճագար ունեմ: Չգիտեմ էլ՝ ինչի եմ պահում»:

Amalia & Vania GrigoryanԱմուսինները նախ մի քանի ամիս ապրել են բարեկամների տներում, ապա տեղափոխվել են Դալարիկ:

Amalia & Vania GrigoryanԱմալյա. «Այս տան տերերը մեկ տարի վարձ չվերցրին, բայց հիմա արդեն վճարում ենք: Իրենց կյանքն էլ դժվար է:
Ուկրաինայում էին ապրում, հիմա տեղափոխվել են Գերմանիա»:

Amalia & Vania Grigoryan«Մենք հիմա միայն մեզ վրա ենք հույս դնում»:

Amalia & Vania Grigoryan«Երբ տնից դուրս եկանք, ոչինչ չվերցրի, անգամ կարեւոր փաստաթղթերը»:

Amalia & Vania Grigoryan«Այստեղ տեղավորվելը մի քիչ դժվար է, ամեն ինչ շատ է տարբերվում: Անգամ ջուրը այստեղ պետք է առնենք»:

Amalia & Vania GrigoryanՎանյա. «Սովոր չենք բողոքելու: Մենք մեր մի տղայի հետ ենք հիմա ապրում: Վատ թե լավ, դա այլ հարց է»:

Amalia & Vania Grigoryan«Չգիտեն էլ, թե այս երկու տարին ոնց անցան: Երեւի այդպես էլ մեր կյանքը կանցնի: Բայց մենք ապրում ենք»: