• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ո՞ր ապրանքներն են ամենաշատը թանկացել

Արմինե Ավետյան 17:35 | 10.01.2023
Արմինե Ավետյան 17:35 | 10.01.2023
milk products

Հայաստանում 2022 թվականին գնաճը եղել է 8,6 տոկոս։ Ընդ որում՝ ամենաբարձր թանկացումը գրանցվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում՝ 13 տոկոսով։

Վիճակագրական պետական կոմիտեն այսօր հրապարակել է անցած տարվա գնաճի տվյալները, որոնց համաձայն՝ հաջորդ խոշոր թանկացումը 2021 թվականի համեմատ եղել է հանգստի եւ մշակույթի ոլորտում՝ 12,5 տոկոս։ Երրորդ տեղում հագուստի և կոշիկի գներն  են, որոնք անցած տարի աճել են 9,1 տոկոսով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ վառելիքի այլ տեսակների ապրանքային խմբում թանկացումը եղել է 6,3 տոկոսով։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ամենաքիչը թանկացել է կապը՝ 0,4 տոկոսով։

Այդպիսով 2022 թվականի հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը եղել է 0.7 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6 տոկոս հավելաճ):

Ամենաբարձր գնաճը գրանցած սննդամթերքի խմբում ամենաշատը թանկացել է կաթնամթերքը. խտացրած կաթը՝ 30,7 տոկոսով, պանիրը՝ շուրջ 20 տոկոսով, կաթը՝ ավելի քան 11 տոկոսով։ Տավարի միսը թանկացել է 25,3 տոկոսով, հացը՝ 14,3 տոկոսով:

2022-ի հունվար-դեկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11,5 եւ 37,1 տոկոսով:

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է նաեւ ԵԱՏՄ երկրներում գրանցված գնաճը, բայց ոչ թե տարվա կտրվածքով, այլ 2022-ի դեկտեմբերի՝ 2021-ի դեկտեմբերի համեմատ։ Այդ ամսին ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը եղել է Հայաստանում՝ 7,7 տոկոս, ամենաբարձրը՝ Ղրղզստանում՝ 11,2 տոկոս։ Ռուսաստանում եւ Բելառուսում թանկացումը եղել է նույն չափով՝ 8,4 տոկոսով, Ղազախստանում՝ 10 տոկոսով։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարան աջակցում է Կիեւի խաղաղ կարգավորման ծրագրին. Չավուշօղլու
հաջորդը
ՆԱՏՕ-ն կպաշտպանի ԵՄ բնակչության 96 %-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն