• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը կլիմայի պահպանության ոլորտում նոր պարտավորություն է ստանձնում

Մարի Չաքրյան 21:10 | 18.01.2023
Մարի Չաքրյան 21:10 | 18.01.2023
Children

Նկատի ունենալով, որ կլիմայի փոփոխության ազդեցության ամենախոցելի խմբում են երեխաներն ու երիտասարդները՝ Հայաստանը միացել է «Երեխաների, երիտասարդների եւ կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրին»: Հունվարի 18-ին հռչակագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ Այսպիսով՝ Հայաստանը դարձել է հռչակագրին միացող 38-րդ, իսկ տարածաշրջանում՝ առաջին երկիրը:

Հայաստանը պարտավորվում է կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների եւ երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաեւ նախատեսել ու կատարել երեխաների առողջ շրջակա միջավայրի անօտարելի իրավունքի ամրագրմանն ուղղված քայլեր: Ենթադրվում է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման եւ մեղմման միջոցառումներում պետք է հաշվի առնվեն թիրախ խմբի կարիքներն ու նրանց մասնակցությունը կլիմայի փոփոխությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, եւ այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երեւույթների, բերքի չորացման եւ նվազման դեպքերի հաճախականության, սակավաջրության ավելացման: «Երեխաներն այս սպառնալիքների կիզակետում են: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են երեխաները եւ երիտասարդները միավորվել քայլեր անելու կոչերով»,- շեշտել է Վայգանդը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանն իր հերթին նշել է, որ հռչակագիրն էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկության ստացման համար։ «Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն եւ ներառականություն կապահովի»,- հավելել է նախարարը։

Արձանագրելով, որ Հայաստանում նկատելի է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մասին անհրաժեշտ գիտելիքի պակաս եւ իրազեկվածության ցածր մակարդակ՝ կողմերը  կարեւորել են կլիմայի փոփոխությանը հարմարվելու տեսանկյունից թիրախ խմբին անհրաժեշտ տեղեկության տրամադրումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դա էապես կնպաստի երիտասարդների ներուժի հզորացմանը՝ կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմմանը։ Հռչակագրի իրագործմանը կմասնակցեն 33 խոշորացված համայնքների 463 բնակավայրերի շուրջ 25 հազար երեխաներ եւ երիտասարդներ։

Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ համատեղ կրթական ոլորտի օրենսդրության փոփոխության շրջանակում նոր լուծումներ պետք է գտնի երեխաների եւ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԻՊ-ն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
հաջորդը
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն