• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նավթագազային ընկերությունների ստերն անհանդուրժելի են

Մարի Չաքրյան 22:45 | 18.01.2023
Մարի Չաքրյան 22:45 | 18.01.2023
Germany ecologists

Գերմանիայի ածխահանքերից մեկի ընդլայնման դեմ հունվարի 17-ին Գրետա Թունբերգի ու մի քանի ակտիվիստների բողոքի ցույցն ավարտվել է նրանց բերման ենթարկելով: Տեղի ոստիկանությունը ինքնությունը ստուգելուց հետո նրանց ազատ է արձակել: «Գերմանիան աշխարհի ամենամեծ աղտոտողներից մեկն է եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Թունբերգը:

Գրետան ու մի շարք ակտիվիստներ հանդես են եկել հանածո վառելիքի արդյունահանման ինտենսիվ ընդլայնումը դադարեցնելու կոչով՝ ուղղված համաշխարհային քաղաքական առաջնորդներին ու բիզնեսի ներկայացուցիչներին, հատկապես նրանց, ովքեր այս օրերին՝ հունվարի 16-20-ը, մասնակցում են Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

«‎Այս դիմումի նատակն է պահանջել, որ անմիջապես դադարեցնեք նավթի, գազի կամ ածուխի արդյունահանման ցանկացած նոր օբյեկտի բացումը եւ այլեւս չարգելափակեք անցումը մաքուր էներգիայի, որը մեզ բոլորիս այդքան խիստ անհրաժեշտ է: Դուք պետք է դադարեցնեք այդ գործունեությունը, քանի որ դա մարդու՝ մաքուր, առողջ եւ կայուն շրջակա միջավայրի իրավունքի ուղղակի խախտում է, բնիկ ժողովուրդների իրավունքների նկատմամբ ձեր պարտավորությունների խախտում»,- նշված է ակտիվիստների կոչում:

Անհապաղ համարժեք գործողություններ չձեռնարկելու դեպքում ակտիվիստները մտադիր են շարունակել բողոքի զանգվածային ցույցերը: «Նկատի ունեցեք, որ քաղաքացիներն աշխարհով մեկ կդիտարկեն ձեզ պատասխանատվության ենթարկելու ցանկացած իրավական գործողություն»,- նշել են Գրետա Թունբերգն ու նրա համախոհները:

Նրանք տեղեկացրել են, որ առաջիկա օրերին Շվեյցարիա կմեկնեն՝ նավթագազային ընկերությունների ղեկավարներից պահանջելու, որ դադարեցնեն նավթի եւ գազի ցանկացած նոր նախագիծ: Նրանք հորդորել են միանալ իրենց՝ բարձրաձայնելու խնդիրը եւ ցույց տալու, որ մարդիկ տեսնում են այդ ընկերությունների ստերը:

«‎ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն եւս միացել է էկոակտիվիստների՝ հանածո վառելիքի արդյունահանման ինտենսիվ ընդլայնումը դադարեցնելու կոչին:

«ԷկոԼուրի» թիմը շեշտել է, որ հանածո վառելիքի նկատմամբ համաշխարհային քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա՝ որպես կլիմայական սպառնալիքների առումով խոցելի երկրի, ազդում է նաեւ համաշխարհային առաջնորդների չեզոք արձագանքի վրա՝ կապված նավթային եւ գազային Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող մարտահրավերների հետ: «Մենք պետք է դրա մասին հայտարարենք բոլոր մակարդակներում, որպեսզի լսելի լինենք»,- նշել են նրանք եւ դիմում-կոչին միանալու եւ համատեղ քայլեր ձեռնարկելու կոչ արել:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանին՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը
հաջորդը
Հունվարի 19-ից Արցախի դպրոցներն ու ուսումնարանները չեն գործի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն