• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ավերակ հոգիներ» եւ տոնածառի դիզայն

Տիգրան Պասկեւիչյան 14:00 | 21.01.2023
Տիգրան Պասկեւիչյան 14:00 | 21.01.2023
new year Yerevan

Հունվարի 19-ին պատահած հրդեհը, որի հետեւանքով զոհվեց տասնհինգ զինծառայող, մարդկանց ուշադրությունը սեւեռեց ոչ այնքան երիտասարդների մահվան փաստի, որքան մեր զինված ուժերում տիրող անկազմակերպվածության վրա։

«Ո՞նց կարելի է զինվորներին տեղավորել մի շինության մեջ, որը, մեղմ ասած, գոմ է հիշեցնում». հարցնում էին ու դեռ հարցնում են շատերը։

Նրանք, ովքեր երբեւէ չեն եղել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում, որոնց մեծ մասում 90-ականների սկզբին Ադրբեջանից բռնագաղթած հայեր են բնակվում, այդ հարցը կարող են տալ առանց երկմտանքի։ Դե, որովհետեւ կարծում են, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շեն ու բարեկարգ գյուղերում ընտրել է վատթարագույնը, եւ դրա համար նախարար Պապիկյանն օր առաջ պետք է հրաժարական տա։

Որ հրաժարական պետք է լսվեր ոչ Պապիկյանի, այլ իր անմիջական ղեկավարի շքեղ առանձնասենյակից, կասկած չկա, բայց արդյո՞ք դա կապ ունի շինության տեխնիկական վիճակի հետ, թե՞ խնդիրն այնուամենայնիվ խորքային է։

Եթե հարցին մոտենանք զինծառայողներին ինչ-որ տեղ հապշտապ տեղավորելու պարտադրանքի տեսանկյունից, կարելի է ասել՝ ո՛չ Պապիկյանը, ո՛չ էլ նրա անմիջական ղեկավարն այլընտրանք չունեին։

Վարդենիսի տարածաշրջանի գյուղերում չկան մարդկային արժանապատվությանը հարիր եւ տարրական հարմարավետություն ապահովող շինություններ։ Դրանք պետությունից լքված ու մոռացված փախստականների տներ են, որոնցում եթե բախտի բերմամբ հրդեհ չլինի, թոքաբորբից եւ այլ հիվանդություններից ոչ ոք ապահովագրված չէ։

Իսկ եթե հարցին մոտենանք զինվորի նկատմամբ պատշաճ պետական վերաբերմունքի տեսանկյունից, բարձրաստիճան որոշ պաշտոնյաների համար կարիք կլինի խախտել Եվրոպայի խորհրդին տված խոստումն ու վերականգնել մահապատիժը՝ փախստականների բնակավայրեր աքսորելու մեթոդով։

Շատերը, կարծում եմ, դեռ հիշում են 2020 թվականի պատերազմի նախօրեին հանրապետության տարածքով մեկ ի ցույց դրված պաստառները՝ «Հայաստանը օջախ, ժողովուրդը ընտանիք» տավտոլոգիկ կարգախոսով։

Փաշինյանի «բախտից» պատերազմը խափանեց այդ գաղափարի իրագործումը, եւ ժամանակ չեղավ հարցնելու, թե էդ օջախ-ընտանիքի մեջ ոնց էին համակենալու հեղափոխության ցունամիից чудом выжившие փողատեր-օլիգարխներն ու Վարդենիսի տարածաշրջանում ապրող փախստականները, ոնց էին ներդաշնակվելու ոմանց (այդ թվում՝ ՔՊ-ականների) ապարանքներն ու մյուսների մարդակենցաղ գոմերը, ում երեխաներն ում զամբյուղներից էին սնվելու. չէ՞ որ օջախ-ընտանիքում բացառելի է թերմացքի գործոնը։

Ալիեւը, որ առանց պաթետիկ պաստառների եւ հայտարարությունների է իր երկիրն օջախի վերածել, իսկ ժողովրդին՝ դարձրել ընտանիք, առաջ է տանում հայաստանցի ադրբեջանցիներին «բնօրրան» վերադարձնելու գաղափարը։ Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան անխախտ եռյակի շուրջ քսանհինգամյա համախառն պաշտոնավարման շրջանի միակ ձեռքբերումն այն է, որ խելքը գլխին ոչ մի նախկին հայաստանցի ադրբեջանցի չի էլ փորձի գալ մի տարածք, որտեղ թշնամուն դիմագրավելու կոչված զինվորներն են գոմերում ապրում։

Գուցե, գուցե Իլհամ Հեյդարովիչը նրանց հետեւից ուղարկի Էդմոն Մարուքյանի երազած իտալական մոդուլային տնակները, բայց Բաքվում կամ մերձակայքում հաստատված ԵրԱԶ-ները (այսպես են կոչում Հայաստանից հեռացած ադրբեջանցիներին՝ ереванские азербайджанцы) հավատարիմ կմնան իրենց ազգային իմաստնությանը՝ նաղդ օլսուն սողան օլսուն։

Ստորեւ ներկայացնում եմ մի ֆիլմ, որը նշված տարածաշրջանում նկարահանել եմ 2006 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։ Դրանից հետո եւս տասը տարի Սերժ Սարգսյանն է անտեսել հեռավոր գյուղերի եւ փախստականների խնդիրները, մի հինգ տարի էլ՝ Փաշինյանը։

Ֆիլմը կոչվում է «Ավերակ հոգիներ»։ Հերոսներից շատերը վաղուց հրաժեշտ են տվել երկրային կյանքին կամ հեռացել են Հայաստանից, բայց Վարդենիսի տարածաշրջանի բնակավայրերի դիզայնը չի փոխվել, որովհետեւ մեզ մոտ միայն տոնածառի դիզայնն է փոխվում եւ շատ հաճախ։

Խնդրում եմ ֆիլմը դիտելիս ներողամիտ լինել տեխնիկական որակի համար, ձեռքիս տակ միայն աշխատանքային օրինակն էր։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցության լծակները. ԱՄՆ կոնգրեսական
հաջորդը
Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 42 խնամյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն