• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ո՞վ է կայացնում մեր որոշումները

Վահրամ Աթանեսյան 11:30 | 21.01.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 21.01.2023
marionette

Մեկ տարի առաջ երեւի հենց այս օրերին երեւանյան լրատվամիջոցներից մեկը հաղորդեց Թեւան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը։ Գրել էր, թե հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ, վերջինս հավաստիացրել է, որ խորհրդարանի օրակարգ է մտնում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ։

Պաշտոնապես ասվեց, որ օրինագիծը «հեղինակել են Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները»։ Ըստ որոշ տեղեկությունների` Ստեփանակերտում «ստացվել էր պատրաստի տեքստ»։ Արցախի խորհրդարանի պատմության մեջ դա, երեւի, միակ օրինագիծն էր, որ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունվեց շրջանառության դրվելուց հետո հազիվ տասնօրյա ժամկետում՝ ի նշանավորումն Շարժման հերթական տարեդարձի։

Երկու շաբաթ անց Ադրբեջանը խափանեց գազամատակարարումը, իսկ մարտի 24-ին իրականացվեց Փառուխ-Քարագլուխ գործողությունը, որի հետեւանքով գյուղը լիովին հայաթափվեց, իսկ իշխող բարձունքի մի զգալի հատվածն անցավ հակառակորդի վերահսկողության տակ։

Դրանից երկու օր առաջ Բաքու էր այցելել ՌԴ ՊՆ պատվիրակությունը՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Կիմի գլխավորությամբ։ Կարելի է, իհարկե, վարկածել, որ Փառուխ-Քարագլուխ գործողությունը «ոչ մի կապ չունի» Արցախի ԱԺ-ի ընդունած «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի հետ։ Կարելի է քաղաքական որոշումը «հիմնավորել» խորհրդարանականների, քաղաքական ուժերի «զուտ հայրենասիրական մղումներով»։ Ինչպես ասում են, «թուղթը չի կարմրում, ամեն ինչ հանդուրժում է»։ (Նույնը նաեւ այս մտորումների դեպքում)։

Բայց աղետալի պատերազմից մեկ տարի հետո ի՞նչ հիմնավորմամբ է օրենք ընդունվում, որտեղ Աղդամը ճանաչվում է Ադրբեջանի կողմից բռնազավթված։ Այս հարցի պատասխանը, որքան անցյալ տարի փորձ արվեց ճշտելու, Արցախի ԱԺ քաղաքական ոչ մի ուժ եւ պետական պաշտոնյա չուներ։ (Դատում եմ ըստ իմ հանդիպումների, հեռախոսազրույցների եւ ֆեյսբուքյան նամակագրության «արդյունքների»)։

Այսօր էլ ոչ ոք առարկայորեն չի հիմնավորում, թե ինչ նկատառումներով են կայացվել Ռուբեն Վարդանյանին լայն լիազորություններով պետական նախարար նշանակելու կամ Վիտալի Բալասանյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու որոշումները։

Անցած շաբաթ Ստեփանակերտը մի քանի օր փոթորկված էր, հետո հայտարարվեց, որ «ներքաղաքական ճգնաժամ չկա»։ Բայց ինչո՞ւ է ստեղծվել «Ռուբեն Վարդանյանի աջակիցների» խումբ, որի անդամները Ֆեյսբուքում շանթուկրակ են թափում «ներքին թշնամիների» վրա։ Ովքեր են նրանք՝ հայտնի չէ, ով ինչով է «խոչընդոտում» Ռուբեն Վարդանյանին՝ մեկնաբանություն չկա։ Բայց նրանք նաեւ չեն ասում, թե որն է Ռուբեն Վարդանյանի առաքելությունը, ինչ ծրագիր ունի, որի «իրականացմանը դեմ են ներքին թշնամիները»։ Վկայակոչումները, թե դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց հանրահավաքում «վճռական որոշում է կայացվել»՝ դարձյալ պատրանքների՞ տիրույթից են։

Առհասարակ ընդունելի՞ է հանրահավաքային «քաղաքականությունը»։ Տասնյակ հազարավոր մարդ, այն էլ հուզականության «բերված վիճակում» ընդունա՞կ է ճիշտ գնահատելու իրավիճակը, համադրելու սեփական եւ հակառակորդ կողմի հնարավորությունները եւ կայացնելու բախտորոշ նշանակության որոշում։

Հանրահավաքը, ամբիոնից արտասանված խոսքերը գեղեցիկ են, հուզիչ, բայց դա «գրականություն է»։ Արցախյան շարժման սկզբունքային նշանակության որոշումները կայացվել են ոչ թե Երեւանի Ազատության եւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակներում, այլ քաղաքական տքնաջան որոնումների, մասնագիտական քննարկումների արդյունքում։ Այլապես ամեն ինչ կձախողվեր։

Շրջափակված Արցախում ի՞նչ հանրահավաք, ի՞նչ «ներքին թշնամու» փնտրտուք։ Սա պատրա՞նք է, թե՞ սադրանք։ Պատրա՞նք էր «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը։ Անձամբ կարծում եմ՝ ո՛չ։ Պատրանք չէ նաեւ «ներքին թշնամու» կերպարի ձեւավորումը։ Եվ եթե այդ «գեներացիան» շարունակվի, ապա Ստեփանակերտը տրոհվելու է «հայրենասերների եւ դավաճանների» ճամբարների։ Լաչինի միջանցքի արգելափակումը, կարծես, առաջին հերթին այդ նպատակն է հետապնդում՝ սադրել ներարցախյան եւ Հայաստան-Արցախ դիմակայություններ, կազմալուծել Ստեփանակերտի քաղաքական սուբյեկտությունը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հովհարային անջատումներն Արցախում օրական 2 անգամ՝ 3-ական ժամով
հաջորդը
ՀՀ-ն ԵԽ-ին կոչ է արել ստիպելու Ադրբեջանին կատարել ՄԻԵԴ-ի պահանջները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն