• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հորբատեղ. հյուրեր բերող գեյզեր, երիտասարդներին տանող ճանապարհ

Մարիամ Սարգսյան 16:30 | 24.01.2023
Մարիամ Սարգսյան 16:30 | 24.01.2023
Horbategh village

Հորբատեղի «առաջին տիկինը» մինչեւ իր տուն մտնողներին չի հյուրասիրում, ոչ մի այլ թեմայից չի խոսում: Վայոց ձորի Եղեգիս համայնքի փոքրիկ գյուղի բնակչուհի Մարիամ Սարգսյանը բնակավայրի առաջին փողոցի առաջին տանն է ապրում, այդտեղից էլ «առաջին տիկին» է «կնքվել»:

Հատկապես անվանակից լրագրողի հանդեպ վերաբերմունքն ընդգծված դրական է: Մինչեւ Հորբատեղի օրգանական մրգերից ու իր պատրաստած չրերից չենք ուտում, հարցերին չի պատասխանում:

Mariam, Horbategh villageՀորբատեղում բոլորն են տիկին Մարիամի նման հյուրընկալ: Գյուղում սովոր են անծանոթների տեսնել: Այստեղ է վայոցձորյան տեսարժան վայրերից մեկը՝ բնական գեյզերը, որը բնակիչները «գռավ» են կոչում:

Horbategh villageՎերջին տարիներին հյուրերն ավելացել են, քանի որ գյուղ տանող ճանապարհը տասնամյակներ անց հիմնանորոգվել է:

Horbategh villageԱյդ ճանապարհը, սակայն, միայն հյուրերին է Հորբատեղ բերում: Գյուղից մայրաքաղաք կրթություն ստանալու գնացած երիտասարդներին անգամ ասֆալտած ճանապարհը ծննդավայր չի վերադարձնում: Բնակիչները տարիներ շարունակ հույսով սպասել են ճանապարհի նորոգմանը՝ կարծելով, թե այն կարող է արտագաղթը դադարեցնելու հիմք լինել: Հիմա համոզվել են՝ հարցը ճանապարհը չէ, համակարգային խնդիրներ կան:

Artur KaramyanԲնակավայրի վարչական ղեկավար Արթուր Քարամյանը վստահ է՝ Հորբատեղում մի քիչ աշխատասիրության դեպքում հնարավոր է լավ եկամուտ ստանալ: Բնակլիմայական պայմանները բարենպաստ են թե՛ այգեգործության ու հողագործության, թե՛ անասնապահության համար: Ասում է՝ համայնքների խոշորացումն էլ օգնել է: Եթե այն ժամանակ գյուղի բյուջեն բավարարում էր միայն վարչական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերին, ապա խոշորացումից՝ 2017-ից հետո բնակավայրում մինչեւ 30 միլիոն դրամի ներդրում է արվել՝ ջրագծերի, հոսանքի եւ այլ աշխատանքների համար: Սարում էլ, որտեղ գյուղացիները ամռանը անասուն են պահում, հոսանք են անցկացրել:

Horbategh villageԱսում են՝ մի քանի տարուց էլ սար բարձրացող չի լինի: Համակերպվում են՝ գյուղը ծերանում է: Գյուղատնտեսությամբ հնարավոր է լավ եկամուտ ստանալ, բայց երիտասարդներից շատերին դա չի գրավում, այլ աշխատանք էլ չկա: «Իմ երեք երեխաներն էլ Երեւանում են: Կուզեինք՝ գային, էստեղ ապրեին, մեր գյուղն էլ ապրեր: Բայց ո՞վ կարող է ստիպել, մասնագիտություններ են ստացել, որոնցով այստեղ աշխատել չեն կարող, ի՞նչ անեն»,- ասում է բնակավայրի վարչական ղեկավարը:

Horbategh villageՀիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ ութամյա Հովհաննեսն այնքան է սիրում իր գյուղը, որ վստահեցնում է՝ երբ լավ ֆուտբոլիստ դառնա, վերադառնալու է ծննդավայր: Իրենց դպրոցի հարեւանությամբ ֆուտբոլի մեծ դաշտ կա: Ժամանակին աշակերտներն այնքան շատ են եղել, որ թիմ են կազմել, մրցումների գնացել: Հիմա Հովհաննեսն ընդամենը մեկ դասընկեր ունի, իսկ ամբողջ դպրոցում 13 աշակերտ է սովորում:

Horbategh village, school9-ամյա դպրոցից հետո ոմանք հարեւան Արտաբույնք կամ մարզկենտրոն են գնում՝ կրթությունը շարունակելու: Քանի որ ֆուտբոլի համար ամբողջական կազմ չի հավաքվում, սովորել են փոքր թիմերով խաղալ:

Horbategh villageՀովհաննեսը, սակայն, շփման պակաս չունի: Գյուղի ամենամեծ ընտանիքում է ապրում, վեց քույր ու եղբայր էլ ունի: Յոթ երեխաների մայրը՝ Լիանա Խաչատրյանը, երեխաներին մեծացնելու դժվարություններից խոսել չի սիրում: Ասում է՝ կարեւորը վստահ լինելն է, որ երեխաներիդ լավ կպահես, կդաստիարակես: Դժվարությունները հաղթահարելի են, հետո էլ «յոթ որդով» սեղան նստելու ուրախությունից ես օգտվում:

Horbategh villageԳյուղում մշակույթի տուն կամ որեւէ կենտրոն չկա, մինչդեռ Հորբատեղը մարզի փոքրաթիվ գյուղերից է, որ մեծ դահլիճ ունի: Մինչ բազմաթիվ գյուղերում դժգոհում են, որ մի սրահ չունեն, կարողանան օգտագործել, Հորբատեղի ակումբի դուռը բացվում է ընտրությունից ընտրություն կամ ժողովից ժողով: Այն ավելի արդյունավետ օգտագործելու մասին քանի տարի է՝ դեռ մտածում են:

Հորբատեղում ծնված մեծացած 86-ամյա Աբով պապն իր գյուղն աշխարհի կենտրոնն է համարում: Դրանից լավ տեղ չկա, ասում է, միայն թե ինքն էլ մյուսների նման երեւանաբնակ թոռներին տոնից տոն է տեսնում: Չի նեղանում, պատճառը գիտի՝ Երեւանում «կամպյուտորի» վրա են աշխատում: Ինքն էլ իր զբաղմունքն ունի: Այդ տարիքում էլ խաչբառը ձեռքից չի դնում: Ոչ մի հարց Աբով պապի «ձեռքից չի պրծնում»:

Horbategh villageՄինչ պապը որերորդ լրացված խաչբառն է մի կողմ դնում, գյուղի՝ մի քանի հարյուր հատոր ունեցող գրադարանի դուռը տասնամյակներով փակ է: Բնակավայրի վարչական ղեկավարը չի մտաբերում՝ երբ է վերջին անգամ որեւէ մեկը եկել, մի դասականի վերցրել, կարդացել: Հորբատեղում հուսով են՝ մի օր էլ գյուղի «դուռը» գրադարանի նման անդարձ չի կողպվի:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռազմական նշանակության ապրանքներ են վաճառել Ռուսաստանին
հաջորդը
Հայտնի է Չարլզ 3-րդ թագավորի թագադրության օրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն