• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

Աննման Մինասյան 15:30 | 25.01.2023
Աննման Մինասյան 15:30 | 25.01.2023

Շիրակի մարզի Ազատան գյուղի եզդիական համայնքից 22-ամյա Խդըր Բրոյանին պետությունը զրկել է հաշմանդամության կարգից, հետեւաբար՝ անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

Խդըրը 2020 թվականին ժամկետային զինծառայող էր Արցախի Հանրապետության Ջրականի զորամասերից մեկում։ 16 օր ու գիշեր մասնակցել է 44-օրյա պատերազմի ամենաթեժ մարտերին: 17-րդ օրը թշնամու գնդակից կոնքազդրի հրազենային վնասվածք է ստացել։ Չորս օր հողի տակ կենաց-մահու կռիվ է տվել, տղային գտել են արնաքամ եղած:

Ստեփանակերտում Խդըրին վիրահատել են, հեռացրել գնդակը։ Ապա տեղափոխել են Երեւան, որտեղ իրար են հաջորդել բազմաթիվ վիրահատությունները։ Վիճակը կայունացել է, բայց ինչպես բժիշկներն են հայտնում, Խդըրը ստիպված է լինելու ամեն 7-10 տարին մեկ պառկել վիրահատական սեղանին. տղայի կոնքազդրի ոսկորն ու խնձորակը փոխարինված են արհեստականով։

Khdr BroyanԽդըրին 3-րդ կարգի հաշմանդամության կարգ են տվել: Մի քանի ամիս քաղաքացիական հաշմանդամության թոշակ է ստացել՝ 26 հազար դրամ: Հետո դարձրել են զինվորական թոշակ՝ հասցնելով 68 հազարի:

2021 թվականին հերթական բուժզննման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովը տղային հայտնել է, որ լիարժեք առողջ է, ոտքը՝ վերականգնված, պետությունն իր անելիքն ավարտված է համարում: Երբ Խդըրը զարմացել է, թե երբ պլաստիկը ոսկորի վերածվեց, պատասխանել են. «Ուր ուզում ես, դիմի՛ր, գնա Փաշինյանի՛ն ասա, մեկ է, ոչինչ չի փոխվելու»: Բրոյանները բողոքարկել են որոշումը, ՊՆ–ին են դիմել: Նախարարությունից արձագանքել են, բայց մերժումով: «Ասում են՝ դու քայլում ես: Քայլելուս դժվարությունն ու ցավը ես եմ զգում, ոչ թե իրենք»,- ասում է Խդըրը:

Yurik BroyanԽդըրի եղբայրը՝ Յուրիկ Բրոյանը, վստահ է՝ հանձնաժողովը հրաման ունի, որ աջուձախ տղաներին զրկում է հաշմանդամության կարգից: «Պետության համար, մեզ համար է գնացել, մենք դեմ չենք, բայց մենք մեր պարտավորությունն ենք կատարել, թող պետությունն էլ իրենը կատարի: Կառավարությունը մոռացավ այս երեխաներին, որոնք երիտասարդ տարիքում կես մարդ դարձան»:

Յուրիկը կոչ է անում ամենաբարձր աթոռներ զբաղեցրած անձանց վերանայել այս հարցն ու իրենց պահվածքը վիրավոր զինվորների նկատմամբ. «Սա պետությո՞ւն է, թե՞ ինչ: Եթե մեր տղան քաղաքացիական կյանքում անզգուշորեն վնասվածք ստանար, մենք ինքներս կհոգայինք բուժծառայության ծախսերը, բայց վիրավորվել է ռազմադաշտում: Տե՛ր կանգնեք այս երեխաներին»:

Armen BroyanԽդըրի ավագ եղբայրը՝ Արմեն Բրոյանը եւս հարց է հղում «հանճարեղ» որոշման հեղինակներին. «Բժիշկը մեր տղային առավելագույնը 5 կիլոգրամ բեռ է թույլ տվել վերցնել. որտե՞ղ ու ինչպե՞ս է աշխատելու Խդըրը, որ ե՛ւ պարբերաբար վիրահատվի, ե՛ւ ընտանիք պահի: Միայն իմպլանտի արժեքը 3-3,5 միլիոն դրամ արժի, գումարած հիվանդանոցային ծախսերը»:

Նշենք, որ Շիրակի մարզում Խդըրը եզակիներից չէ, որ զրկվել է հաշմանդամության կարգից: «Ալիք Մեդիան» նման բազմաթիվ բողոքներ է ստանում՝ հարցադրմամբ, թե ինչ անի ծնողը՝ վիրավոր զավակի բուժօգնության ծախսերը հոգա, ապրուստի մասին մտածի, թե հարկերը պարտաճանաչ վճարի, որ ղեկավարության պարգեւավճարները հանկարծ չուշանան:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սամվել Մովսիսյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ
հաջորդը
Գերմանական ապրանքների արտահանումը Ռուսաստան նվազել է 45 տոկոսով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն