• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Իսկ ո՞րն է տաճարի ճանապարհը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 31.01.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 31.01.2023
Ruben Vardanyan

Շրջափակման որ օրն է՝ հաշիվը մոռացվել է։ Դեռ ինչքան է տեւելու՝ ոչ ոք չգիտի։ Գազ մի օր տալիս են, երկու օր՝ ոչ։ Գազալցակայաններում հերթեր են։ Բենզին, դիզվառելիք տրվում է շտապօգնությանը, այլ կարեւոր ծառայությունների։ Քաղաքային տրանսպորտը կես ժամ-քառասունհիգ րոպե պարբերականությամբ աշխատում է, գործում են նաեւ Ստեփանակերտը շրջաններին կապող երթուղիները։ Հունվարի 30-ին ուսումնական հաստատություններում պարապմունքները վերսկսվել են։ Կանայք վարսա-մատնահարդարումը համապատասխանեցնում են հովհարային անջատումներին։ Պատահում է՝ գիշերվա ժամի դուրս ես գալիս ծխելու եւ դիմացի մայթի գեղեցկության սրահում հերթ ես տեսնում։

Մի փոքր արտառոց է, առհասարակ՝ հաճելի։ Խանութներում ծխախոտ է երեւում։ Գյուղական համայնքներից մեկի աշխատակազմը Ֆեյսբուքում երեկ գրել էր, որ տունը մի տուփ խտացրած կաթ կլինի, գինը՝ 760 դրամ։ Իսկ Տեղեկատվական շտաբը բնակչությանը հորդորում է պարտաճանաչ մուծել կոմունալ վճարումները։ Ֆեյսբուքյան օգտատերը զայրանում է․ «Ի՞նչ եք տվել, որ փող եք ուզում»։ Մյուսը բացատրում է, որ «քիչ ես գազ, հոսանք ծախսել, քիչ էլ վճարիր»։ Երրորդի կարծիքով՝ «անապահով ընտանիքների փոխարեն կառավարությունը թող մուծի»։ Չորրորդի հույսը մեծահարուստների վրա է։

Ֆեյսբուքում երբեմն տոնական լուսանկարներ են հայտնվում։ Մարդիկ մի հնարքով երեխայի ծննդյան օրվա տորթ են թխում։ Ինչպես՝ չմանրանանք։ Փնտրողը գտնում է, գործի դնում կանացի երեւակայությունը։ Եվ ստացվում է, որ շրջափակված մի հեռավոր համայնքում երեք տարեկան տղա–երեխան իրեն լավ է զգում։ Օր է, բացվում, կիսվում-երեկոյանում է։ Իսկ Ստեփանակերտը կարողանում է հումոր անել։ Հարեւանս է ասում․ «Հիմա հարուստները կարտոֆիլ են ուտում, աղքատները՝ միս»։ Քանի անասուն եւ խոզ է «դանակի տակ ընկել», վաղը որքան դժվար է լինելու գլխաքանակ վերականգնել՝ միջին վիճակագրական քաղաքացու հոգսը չէ։ Նրան պետք է, որ երեխան կուշտ լինի։

Իսկ տեղական հեռուստատեսությունը Կուսապատում արձանագրել է, որ մարդիկ թոնիրները վերանորոգում են։ Մտադիր են անմշակ հողահանդակները հերկել, որ փետրվարին կարտոֆիլ ցանեն։ Տեսախցիկը մի քանի վայրկյան կանգ է առել հապշտապ «կառուցած ջերմոցի» վրա։ Փայտե կմախք է, ցելոֆանե ծածկ։ Տակը, երեւի, կանաչեղեն է ցանված, շուտով կես թիզ կբարձրանա։ Մի փունջ համեմը մեր «Կոլցեւո»-ում 5-600 դրամ արժե։ Գյուղերից թթու, մարինադ, մրգաչիր են բերում, դոշաբ, տնական օղի։ Ապրվում է։ Երեխաներն արդեն վարժվել են, որ եղած միրգը նուռն է եւ «կարալյոկը»։

Երեկ բանջարեղենի մի խանութում․․․ գազարի հերթ էր։ Երկու-երեք ժամ կանգնիր, որ մեկ կիլոգրամ գնես։ Էլի բան է։ Հերթում կանգնած մարդիկ խոսում էին պետական նախարարի հետ հանդիպումից։ Այո՛, պետնախարարը ոչ միայն գյուղական համայնքներ, այլեւ Ստեփանակերտի թաղամասեր է այցելում, շփվում։ Բայց «ինչքան է տեւելու շրջափակումը», եւ «որն է զրկանքների գինը» հարցին պատասխան չունի։ Համենայն դեպս հրապարակային չի հնչեցնում։ Եվ ֆեյսբուքյան օգտատիրուհի-լրագրողն արձանագրում է, թե «մեզ վարժեցնում են միայն հացի, գազի եւ հոսանքի մասին մտածելուն»։

Խորքային միտք է, ինքն էլ, երւեի, բավական տեղեկացված (Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականն է, 2020-ի ընտրություններում նախագահի թեկնածու էր)։ Որքա՞ն ժամանակ է պետք, որ մարդ համակերպվի կամ հաշտվի, որ եթե գազ, հոսանք, բենզին կա, խանութներում ինչ-որ բան գտնվում է, ուրեմն «լավ է»։

Սա հեռանկա՞ր է։ Իսկ եթե ոչ, ապա ո՞րն է տաճար տանող ճանապարհը։ Եվ ի՞նչ «տաճար» է դա։ Ստեփանակերտն առայժմ նման թեմաներ չի քննարկում։ Երբ է քաղաքականապես կազմակերպվելու՝ չի երեւում։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԻՊ-ի թեկնածու չկա
հաջորդը
Ուկրաինական էժան հացահատիկը՝ Արեւելյան Եվրոպայի համար «գլխացավանք»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն